Կոնստանտին Գորդիենկո
Կոնստանտին Գորդիենկո | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1899 |
Ծննդավայր | Յարմոլինի շրջան, Խմելնիցկիի մարզ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | դեկտեմբերի 18, 1993 (94 տարեկան) |
Վախճանի վայր | Խարկով, Ուկրաինա |
Գերեզման | Խարկովի քաղաքային երկրորդ գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն, Ուկրաինա և ԽՍՀՄ |
Ժանրեր | վիպակ |
Պարգևներ | |
Kostiantyn Hordiyenko Վիքիպահեստում |
Կոնստանտին Գորդիենկո (ուկրաիներեն՝ Костянтин (Кость) Олексійович Гордієнко, հոկտեմբերի 3, 1899, Յարմոլինի շրջան, Խմելնիցկիի մարզ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 18, 1993, Խարկով, Ուկրաինա), ուկրաինացի խորհրդային գրող։ Տարաս Շևչենկոյի անվան Ուկրաինայի ազգային մրցանակի դափնեկիր (1973)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնստանտին Գորդիենկոն ծնվել է Խմելնիցկիի մարզի Նիկիտինցի գյուղում, բանվորի ընտանիքում։ 1917 թվականին ավարտել է Օդեսայի արհեստագործական դպրոցը և աշխատանքի անցել գործարանում։ Եղել է Օդեսայի «Բոլշևիկ» թերթի քարտուղարը, «Սև գյուղ» թերթի խմբագիրը։ 1922-1927 թվականներին ապրել է Խարկովում, եղել է պրոլետար գրողների միության անդամ, «Իզվեստիա ՎՈՒՑԻԿ» թերթի աշխատակից։ Աշխատել է Վասիլի Բլակիտինի, Ալեքսանդր Դովժենկոյի, Օստապ Վիշնյայի հետ։ 1934 թվականից եղել է Ուկրաինայի գրողների միության անդամ։ Հայրենական պատերազմի տարիներին աշխատակցել է «Радянська Україна», «Соціалістична Харківщина» թերթերին, ինչպես նաև աշխատել է Շևչենկոյի անվան ռադիոկայանում։
Մահացել է Խարկովում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տպագրվել է 1925 թվականից («Ֆեդկո» պատմված)։ Ստեղծագործությունների հիմնական թեման եղել է գյուղական կյանքը։ Հրատարակել է պատմվածքներ, ակնարկներ, վեպեր, վիպակներ, հոդվածներ։ 1968 թվականին լույս է տեսել Գորդիենկոյի «Բույմիր» վեպ-եռագրությունը, որի համար արժանացել է Շևչենկոյի անվան ՈՒԽՍՀ պետական մրցանակի[1]։
- Федько (1925)
- Червоні роси (1926)
- Харчевня «Розвага друзів» (1926)
- Автомат (1928)
- Славгород (1929)
- Мудриголови
- Повість про комуну (1930)
- Атака (1931)
- Зерна (1934)
- Чужу ниву жала (1940)
- Дівчата — подруги (1941)
- Листи до друзів (1942)
- Вірність (1943)
- Сильніше смерті (1946)
- Б’ють джерела (1947)
- Заробітчани (1949)
- Цвіти, земля (1951)
- Дівчина під яблунею (1954)
- Сім’я Остапа Тура (1958)
- Зимова повість (1965)
- Буймир (1968)
- Вибрані твори (т. 1-2, 1986).
Կոնստանտին Գորդիենկոն հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գետափնյա Բույմիր գյուղը։ Ուկրաինական պատմվածքներ, Ե. Սովետական գրող, էջ 83-89։ Թարգմ.՝ Ս. Հայրապետյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Գորդիենկո» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 3 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Դեկտեմբերի 18 մահեր
- 1993 մահեր
- Ուկրաինայում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուկրաինացի գրողներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային լրագրողներ
- Ուկրաինացի լրագրողներ
- 20-րդ դարի լրագրողներ
- Ուկրաինացի արձակագիրներ