Կոնստանտին Արցեուլով
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կոնստանտին Արցեուլով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 29 (հունիսի 10), 1891 կամ մայիսի 28, 1891[1] |
Ծննդավայր | Յալթա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 18, 1980[2] (88 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ծովային կադետական դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ և օդաչու |
Ծնողներ | հայր՝ Կոնստանտին Արցեուլով, մայր՝ Ժաննա Այվազովսկայա |
Պարգևներ և մրցանակներ | |
Konstantin Konstantinovich Artseulov Վիքիպահեստում |
Կոնստանտին Կոնստանտինի Արցեուլով (ռուս.՝ Константин Константинович Арцеулов , մայիսի 29 (հունիսի 10), 1891 կամ մայիսի 28, 1891[1], Յալթա, Ռուսական կայսրություն - մարտի 18, 1980[2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս օդաչու, նկարիչ։
Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու թոռը։ Հայտնի է, որ Այվազովսկու առաջին կինն ամեն ինչ արել է, որ դուստրերը չամուսնանան հայերի հետ։ Ծովանկարչի տաղանդավոր թոռներն, այնուամենայնիվ, որպես մարդ ձևավորվել են իրենց հանճարեղ պապի անմիջական ազդեցության տակ։
Աշխարհում առաջին թռչող սարքերով երկնքում ճախրած, առաջին տիեզերանավերը տիեզերք ճամփած այս խիզախ մարդը առաջամարտիկ էր, նորարար, նախագծող օդաչու, նկարիչ... Իսկ կերպարվեստի ու հայրենասիրության առաջին դասերն Արցեուլովը ստացել է իր հանճարեղ պապից` Թեոդոսիայի արվեստանոցում։
Թոռներից էլ, թերևս, ամենաշատը նա է նման պապին։ Աշխարհում առաջին անգամ նա է ինքնաթիռով ոլորապտույտ կատարել։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնստանտին Արցեուլովը ծնվել է 1891 թվականին մասնագիտությամբ ծովայինների հետնորդ Կոնստանտին Արցեուլովի ընտանիքում։ Պապը՝ Նիկոլայ Արցեուլովն էր, իսկ մայրը Ժաննա Արցեուլովան էր, Հովհաննես Այվազովսկու աղջիկը։
Սովորել է ծովային կադետների կորպուսում (1906 - 1908), ապա ընդունվել աշխատանքի Սանկտ Պետերբուրգում գտնվող ավիացիոն գործարանում, ինչին զուգահեռ սովորել է ամառային դպրոցում և զբաղվել պլաներիզմով (սավառնարվեստ, ճախրարվեստ)։ Իր պատրաստած պլաներով (սավառնակ) թռիչքներ է կատարել։ 1911 թվականին ստացել է օդաչու-ավիատորի դիպլոմ, 1912 թվականին Սևաստոպոլի աերոակումբում աշխատել է որպես հրահանգիչ։
Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին` սկզբում ծառայելով հեծելազորային գնդում որպես դասակի հրամանատար։ 1915 թվականին ռազմական օդաչուի քննություններ է հանձնել, որից հետո ծառայել է 18-րդ կորպուսի ավիացիոն ջոկատում կատարելով մոտ 200 թռիչք։ 1916 թվականին արդեն հաջողությամբ կատարել է 18 մարտական թռիչք։ Նույն թվականին էլ նշանակվել է Սևաստոպոլի ավիացիոն դպրոցի կործանիչ-օդաչուների պատրաստման բաժնի ղեկավար։
Հենց այստեղ պատմության մեջ առաջին անգամ ինքնաթիռով ոլորապտույտ է կատարել։
Արցեուլովի աշակերտներից է եղել հայտնի օդաչու Վալերի Չկալովը։
Արցեուլովը որպես նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռազմական ծառայությունը թողնելուց հետո զբաղվել է նկարչությամբ, եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Նկարազարդել է մոտ 50 գիրք, «Техника — молодёжи» թերթի 240 համար, նկարազարդել է նաև «За оборону», «Крылья Родины», «Юный техник», «Моделист-конструктор» թերթերը։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- К. К. Арцеулов, На заре советского планеризма, Крылья Родины, М, ДОСААФ, 1973, համար 10, էջեր՝ 15, 16 (ռուս.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1066608989 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Internet Speculative Fiction Database — 1995.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Արցեուլով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 150)։ |
- Հունիսի 10 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Մայիսի 28 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 18 մահեր
- 1980 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Կունցևոյի գերեզմանատանը թաղվածներ
- Սուրբ Ստանիսլավի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային օդաչուներ
- Խորհրդային նկարիչներ
- ԽՍՀՄ-ում բռնադատվածներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Անձինք նամականիշերի վրա