Կոմ (գագաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմ
Kom stara planina pano.jpg
Գագաթից հյուսիս ընկած հարթավայրերի տեսարան
Տեսակգագաթ
ԵրկիրFlag of Bulgaria.svg Բուլղարիա
ՎարչատարածքՍոֆիայի մարզ
ԲԾՄ2016 մետր
ԼեռնաշղթաՍտարա Պլանինա
Քարտեզ
Քարտեզ

Կոմ (բուլղար․՝ Ком, հայտնի է նաև որպես Մեծ Կոմ (բուլղար․՝ Голям Ком)), լեռնագագաթ Արևմտյան Ստարա Պլանինայում, որը գտնվում է Արևմտյան Բուլղարիայում, Սերբիայի սահմանի մոտ։ Գագաթն ունի 2.016 մ բարձրություն և ընկած է Բերկովիցա քաղաքից հարավ, լինելով նրա ավանդական խորհրդանիշը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմը, Միջին Կոմ (բուլղար․՝ Средин Ком) և Փոքր Կոմ (բուլղար․՝ Малак Ком) ստորին գագաթների հետ միասին, կազմում է արևմուտքից արևելք ձգվող բլուր, կլորացված խոտածածկ լեռնաշղթայով, կտրուկ ժայռոտ հյուսիսային լանջով։ Նրանից դեպի հյուսիս՝ Բերկովիցա և հարակից դաշտերը, ինչպես նաև Մոնտանան և Օգոստայի ջրամբարը մոտ 30 կմ հեռավորության վրա[1]։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագաթից ոգեշնչվելով ազգային գրող Իվան Վազովը ստեղծել է «Կոմի վրա» բանաստեղծությունը։ Ի պատիվ Վազովի, գագաթին տեղադրվել է նրա պատկերով և բանաստեղծությունից հատվածներ պարունակող բարիելիեֆ հուշատախտակ։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմը նաև Եվրոպական E3 հետիոտն երթուղու բուլղարական հատվածի սկիզբն է, որը Բալկանյան լեռների հիմնական լեռնաշղթայի երկայնքով հայտնի է նաև որպես Կոմ - Էմինե արահետ, ինչպես նաև համանուն արտաճանապարհային (off-road) վազքուղի։

Կոմ սարի գագաթը բարձրանալու մի քանի ուղիներ կան, ինչպիսիք են Կոմ տնակից (երկժամյա վերելք), Պետրոհան լեռնանցքից (գագաթին հասնելը տևում է 3 ժամ 30 րոպե), Կոմշտիցա և Գինցի գյուղերից (3 ժամ հեռավորության վրա) ուղիները[1]։

Հարավային Մորավայի գլխավոր վտակը Նիշավա գետն է, որը սկիզբ է առնում Կոմ գագաթից արևելք, ինչպես Վիսոչիցան։ Միջուրի հետ միասին, Կոմը արևմտյան Բալկանյան լեռների ամենաբարձր և ամենահայտնի գագաթներից է։ Գագաթը Բուլղարիայի 100 զբոսաշրջային վայրերի մի մասն է, Բերկովիցայի ազգագրության թանգարանի հետ միասին։ Գագաթից իջնում են դահուկային մի քանի ուղի[2]։

Հիշատակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտարկտիդայի Ֆալյերեսի ափին գտնվող Կոմ սառցադաշտը[3] կոչվել է գագաթի անունով։

Կոմ անունով բուլղարական ապրանքանիշով հանքային ջուր կա։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Берковица >> Туризъм >> Връх Ком»։ web.archive.org։ 2008-10-19։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-19-ին։ Վերցված է 2021-04-17 
  2. «ДО ВРЪХ КОМ»։ www.planinite.info։ Վերցված է 2021-04-17 
  3. «Copernix - Know thy World»։ copernix.io։ Վերցված է 2021-04-17