Կոմիտաս Քյոմուրճյան
Կոմիտաս Քյոմուրճյան | |
---|---|
Ծնվել է | մոտ 1656 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 5, 1707 |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | քրիստոնյա քահանա, քարոզիչ և բանաստեղծ |
Կոմիտաս Մարտիրոսի Քյոմուրճյան (մոտ 1656, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 5, 1707, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ քահանա, թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմիտաս Քյոմուրճյանը ծնվել է 1656 թվականին Կ. Պոլսում Մարտիրոս քահանայի ընտանիքում։ Եղբայրն է Երեմիա Չելեպի Քյոմուրճյանի։ Մյուս եղբայրը եղել է Մարտիրոս քահանան[1]։ Ամուսնացած է եղել Հուսի անունով կեսարացի կնոջ հետ։ Նրանք ունեին երկու որդի և երեք դուստր[2]։
Աշակերտել է այնթապցի Մինաս վարդապետին, սովորել քերականություն, ճարտասանություն և աստվածաբանություն։ 1683 թվականին Եվդոկիայի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոսը Քյոմուրճյանին ձեռնադրել է քահանա[3]։
Պաշտոնավարել է Սամաթիայի Սուրբ Գևորգ եկեղեցում։ Ներքաշվել է Կ. Պոլսի պատրիարքական աթոռի համար կռվի մեջ և ենթարկվել հալածանքների։ 1701 թվականին Երեմ վարդապետ Ղափանցին, ընտրվելով պատրիարք, սաստիկ հալածանք է սկսել կաթոլիկ եկեղեցու համակիրների, այդ թվում՝ Քյոմուրճյանի դեմ։ Քյոմուրճյանը ստիպված մեկնել է Երուսաղեմ, բայց պատշաճ ընդունելության չարժանանալով՝ վերադարձել է Կ. Պոլիս, 9 ամիս թաքնվել է, այդ ընթացքում չափածոյի է վերածել «Գործք առաքելոց»–ը, որը տպագրվել է 1704 թվականին Կ. Պոլսում՝ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի տպարանում։ Տիտղոսաթերթին՝ «Ոտնաւորք բանք ի գործս առաքելոց» (196 էջ, 8՛՛, 11,6x7 սմ)[3]։
1798 թվականին Տրիեստում՝ Մխիթարյան տպարանում լույս է տեսել Ստեփանոս Ավգերյանցի «Քէօմիւրճեանց տէր Կոմիտաս քահանայնըն վարքը, վէ նահատակութիւնու» հայատառ թուրքերեն գրքույկը՝ Քյոմուրճյանի վարքի ու նահատակության մասին։ Տիտղոսաթերթին՝ «Ալլահըն ազիզ Քուլու-Քէօմիւրճեանց տէր Կոմիտաս քահանայնըն վարքը, վէ նահատակութիւնու» (44 էջ, 8՛՛, 13,5x8,5 սմ)[3]։
Օսմանյան կառավարության որոշմամբ Քյոմուրճյանին գլխատել են։ 1929 թվականին Հռոմի Պիոս XI պապը նրան կարգել է «երանելիների դասին»[3]։
Թաղված է Պալըգլըի գերեզմանոցում՝ Թորոս կաթողիկոսի շիրմի մոտ[1][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «ՄԻԱԲԱՆՔ ԵՒ ԱՅՑԵԼՈՒՔ ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ - Կ.». digilib.aua.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Ուրբաթ 4 Նոյեմբեր 2011, Տօնն է Երանելի Տէր Կոմիտաս Քահանային։». www.archivioradiovaticana.va. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջ 1101. ISBN 978-5-89700-042-5.
- ↑ «Balıklı Ermeni Mezarlığı». www.turkiyeermenileripatrikligi.org. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
{{cite web}}
: Text "Mezarlıklar" ignored (օգնություն); Text "Türkiye Ermenileri Patrikliği" ignored (օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաղարեան Յ, Համառօտ կենսագրութւին տեառն Կոմիտասայ քահանայի Քիւմւրճեանց Կ. Պոլսեցի Հայ-Կաթողիկէ վկային, ԿՊ, 1912։