Կողբեթլիևի եկամտաբեր տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Կողբեթլիևի եկամտաբեր տուն
Дом А.Когбетлиева.JPG
Տեսակտեսարժանություն և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրՌուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հիմնադրված է1912
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Կոորդինատներ: 47°13′44.187600099996″ հս․ լ. 39°45′49.626000099995″ ավ. ե. / 47.22894100002777407° հս․. լ. 39.76378500002777372° ավ. ե. / 47.22894100002777407; 39.76378500002777372

Կողբեթլիևի եկամտաբեր տուն, հինավուրց տուն Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի Ազատության հրապարակում։ Շենքը պատմության և մշակույթի տարածաշրջանային նշանակության հուշարձան է։

Հասցեն`Դոնի Ռոստով, Ազատության հրապ., 1/2։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին ճարտարապետ Նիկոլայ Նիկիտիչ Դուրբախը (Նիկողոս Մկրտչի Դուրբախյան) կառուցում էր բնակելի տներ Դոնի Ռոստովում, Ազովում, Մարիուպոլում։ Այդ տարիներին քաղաքում ապրում էր Կողբեթլիևների ընտանիքը, որը հայտնի և հարգված էր Նոր Նախիջևանում։ Անդրիաս Կողբեթլիևի բազմաթիվ ազգականները տներ ունեին Եկատերինայի հրապարակում, 1-ին Գեորգիևյան փողոցում, 18-րդ գծում։ Ընտանիքի բոլոր անդամները տարված էին թատերական արվեստով և Նախիջևանում արվեստի հայտնի հովանավորներ էին։

Ինչպես իր «Բուլվարնայա հրապարակ» գրքում գրել է Լ. Ֆ. Վոլոշինովան, մինչև 1908 թվականը Բուլվարնայա հրապարակի տնատիրության հողամասը պատկանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցուն։ 1909 թվականին տնատիրության սեփականությունը ձեռք է բերում Անդրիաս Կողբեթլիևը և սկսում է բարձր գետնախարիսխով աղյուսե բնակելի տան շինարարությունը։

Նոր տան նախագիծը մշակել է Նիկոլայ Նիկիտիչ Դուրբախը։ Պատվիրատուի ցանկությամբ և խնդրանքով ճարտարապետ Ն. Ն. Դյուրբախը տան ճակատը նախագծել և ձևավորել է նրբագեղ ոճով` կիրառելով դասական ձևերի և բարոկկոյի դեկորատիվ տարրերի ողջ հարստությունն ու բազմազանությունը։ 1912 թվականին Անդրիաս Կողբեթլիևը քաղաքում կառուցում է աղյուսե գեղեցիկ առանձնատուն, որը դառնում է Բուլվարնայա հրապարակի (այժմ` Ազատության հրապարակ) զարդը։ Ճարտարապետի կողմից եկամտաբեր տան վրա տեղադրված ճարտարապետական մանրամասների ինքնատիպությունը և ջերմությունը այս ընտանեկան տանն անհատական տեսք են տալիս։ Տան վերին հարկի բարձր պատուհանները շրջանակված են կիսաշրջանաձև երեսկալներով, ձևավորված են դեկորատիվ կալունակներին ամրացված զարդաքիվերով։ Սյուները, վերևում գտնվող ախավեղագեսի մի մասի և պատվանդանի հետ, պատի հետ համեմատած առաջ են բերված։ Գետնախարսխային հարկի պատուհաններն ունեն դեկորատիվ կողպեքներ, պատուհաններին ամրացված են թուջե վանդակներ։

Բարձր գետնախարսխային հարկում առևտրային տարածքներ էին, հիմնական բնակելի հարկը նախատեսված էր տան սեփականատիրոջ և նրա ընտանիքի անդամների համար։

1916 թվականին առանձնատան սեփականատեր կարճ ժամանակով դարձել է Պետրոս Աբրահամյանը։ 1920 թվականին խորհրդային իշխանության հաստատումից հետո տունն ազգայնացվել է։ 1920-ական թվականներին տունը սկսել է բնակեցվել։

Եկամտաբեր տունն այժմ էլ Ազատության հրապարակի զարդն է, այն ճարտարապետության տարածաշրջանային նշանակության հուշարձան է[1]։

Մինչև Հայրենական մեծ պատերազմը տան ճակատը պահպանում էր իր նախնական տեսքը, սակայն հետագայում ծեփվածքը սկսեց թափվել, կորսվեցին ծոփորի և ատտիկոսի որոշ մանրամասներ։ Տունը պատերազմի տարիներին կանգուն մնաց։ Այժմ այն վերակառուցվել է և ունի նախնական տեսքը։ Տանը տեղակայված է «Կվադրո-Լոջիստիկ» ապահովագրական ընկերությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]