Կոկտեյլով երեկույթի ֆենոմեն
Կոկտեյլով երեկույթի ֆենոմեն (անգլ.՝ cocktail party effect), այլ լսողական գրգռիչներն անտեսելով լսողական ուշադրությունը կոնկրետ գրգռիչի վրա կենտրոնացնելու կարողություն։ Էֆեկտի անվանումը հիմնված է մեկ խոսակցության վրա կենտրոնանալու և աղմկոտ երեկույթների ժամանակ այլ ձայների ընկալումը ճնշելու համանմանությամբ[1]։ Այս էֆեկտի հետ սերտորեն կապված է էական ազդակների առանձնացման կարողությունը, օրինակ, գործին չվերաբերող ալիքներից սեփական անվան առանձնացումը[2]։
Հետազատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-ականների սկզբին կատարված հետազոտությունները կապված էին մեծ ծավալով ձայնային ալիքների ընակլման ժամանակ ավիադիսպետչերների ուշադրության ուսումնասիրության հետ։ «Կոկտեյլով երեկույթի ֆենոմեն» տերմինի հեղինակը համարվում է Էդվարդ Քոլին Չերրին։
Ավելի ուշ ընտրության մեխանիզմի հետազոտություններով զբաղվել են այնպիսի հոգեբաններ, ինչպիսիք են Դոնալդ Էրիկ Բրոդբենտը, Անն Մարի Տրիսմանը, Դոնալդ Արթուր Նորմանը, Դենիել Կահնեմանը, Դիանա և Էնթոնի Դոյչերը։
Կ. Չերիի գիտափորձերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիսպետչերին հանդիպող դժվարությունների օրինակի վրա, Չերին ընտրողական ուշադրության ֆենոմենի ուսումնասիրության նպատակով մշակեց փորձարարական խնդիրներ։ Չերիին հետաքրքրում էին երկու հիմնական հարց՝ ինչ հատկանիշների հիման վրա է տեղի ունենում հաղորդագրության ընտրությունը և մշակվում են արդյոք ոչ հիմնական հաղորդագրությունները։ Եթե այո, ապա ինչ չափով։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա իրականացրել է գիտափորձերի 3 շարք։
Վերլուծելով «կոկտեյլով երեկույթի» իրավիճակը, Չերիին առանձնացրել է ոչ հիմնական ինֆորմացիայի ընտրության չորս հիմանական հատկանիշ․
- Տարածական
- Ժեստեր և դիմախաղ
- Ձայնի ֆիզիկական հատկանիշներ
- Մի բառից մյուսին անցնելու հնարավորություն
Գիտափորձերի 1-րդ շարք, բինաուրալ ներկայացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բինաուրալ ունկնդրման դեպքում երկու հաղորդագրություններն էլ միաժամանակ հայտնում են երկու ականջներին․ փորձարկվողները պետք է հաղորդագրություններն առանձնացնեն այլ հատկանիշների հիման վրա, ինչպիսիք են՝ բարձրությունը, տեմբրը, տղամարդու կամ կանացի ձայն, արագությունը և այլն։
Չերին վերացրեց ոչ հիմնական տեղեկատվության ընտրության համար անհրաժեշտ բոլոր հատկանիշները բացառությամբ մեկի՝ մի բառից մյուսին անցնելու հավանականության (իմաստային և շարահյուսական)։ Հիմնական հաղորդագրությունը սկսվում էր մյուսից (ոչ հիմնականից) 10 վայրկյան շուտ։ Այսպիսով փորձարկվողները պետք է հետևեին այն հաղորդագրությանը, որը առաջինն է հնչել։ Հրահանգ՝ ունկնդրումից հետո պատմել հիմնական հաղորդագրության բովանդակությունը։
Փորձարկվողներից պահանջվեց մոտ 25 անգամ լսել ձայնագրությունը, որպեսզի կատարեն առաջադրանքը, ինչը նշանակում է, որ վերացված հատկանիշները իսկապես կարևոր են ինֆորմացիայի ընտրության համար։
Գիտափորձերի 2-րդ շարք, բինաուրալ ներկայացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չերին վերացրեց հաղորդագրությունների բոլոր տարբերությունները, ներառյալ անցումի հնարավորությունը։ Տեքստը կազմվեց լրագրային տեքստի հիման վրա։ Արդյունքում փորձարկվողներն ընդհանրապես չկարողացան պատմել տեքստը։ Գիտափորձի այս շարքի հիմնական հետևությունն այն է, որ ոչ հիմնական տեղեկատվության ընտրման այլ հատկանիշներ գոյություն չունեն։
Գիտափորձերի 3-րդ շարք, դիխոտիկ ունկնդրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիխոտիկ ունկնդրման ժամանակ մի հաղորդագրությունը հաղորդում են ձախ ականջին, մյուսը՝ աջին։ Ինֆորմացիայի ընտրությունն իրականացվում է տարածական դիրքի հիման վրա։
Փորձարկվողները պետք է բարձրաձայն կրկնեին հիմնական հաղորդագրությունը, միայն թե, այդ ընթացքում փոփոխվում էր ոչ հիմնական հաղորդագրության բնույթը (խոսքը վերածվում էր աղմուկի, փոխվում էր հաղորդագրության լեզուն, տղամարդու և կնոջ ձայները, ձայնագրությունը լսվում էր հակառակ ուղղությամբ, հաղորդագրությունը ընդհատվում էր ազդանշանով)։ Փորձարկումից հետո փորձարկվողներին հարցրեցին ոչ հիմնական հաղորդագրության բովանդակության մասին։
Այս գիտափորձի արդյունքները ցույց տվեցին, որ փորձարկվողը նկատում է տղամարդու և կնոջ ձայների փոփոխությունները, խոսքի վերածումը աղմուկի, հաղորդագրության ազդանշանով ընդհատումը։ Ընդ որում, նրանք չեն նկատում հաղորդակության բովադակությունը, լեզուն, ձայնագրության հակառակ ուղղությամբ լսվելը։ Հիմնական եղրակացությունն այն է, որ հաղորդագրության ընտրության համար ամենակարևորը ֆիզիկական հատկանիշներն են։
Այսպիսով, Չերին ապացուցեց, որ ոչ հիմնական հաղորդագրությունները այնուամենայնիվ ընկալվում են, բայց շատ մակերեսորեն, մարդիկ նկատում են միայն հաղորդագրության արտահայտիչ նշաները[3]։
Էֆեկտի դրսևորումն այլ մոդելներում և այլ տեսակներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, կոկտեյլով երեկույթի էֆեկտը միայն լսողական ֆենոմեն չէ և հայտնբերվել է նաև տեսողական ինֆորմացիայի փորձարկումների ընթացքում։ Օրինակ՝ Շապիրոն համահեղինակների հետ տեսողական առաջադրանքներով հաջողությամբ ցուցադրեցին «սեփական անվան էֆեկտը», երբ սուբյեկտները իրենց անունները ճանաչում էին այնպիսիս աղբյուրներից, որոնց ուշադրություն չէին դարձրել։ Էֆեկտն առաջացնող մեխանիզմն այդպես էլ չի բացատրվել[4]։
Որոշ կենդանիներ նույպես զգում են կոկտեյլով երեկույթի էֆեկտը մի քանի ազդանշան միաժամանակ ընդունելիս։ Դրանց թվում են այն կենդանիները, որոնք միմյանց հետ խմբերգով, օրինակ, գորտերը, միջատները, երգեցիկ թռչունները և այլ կենդանիներ։ Ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների մոտ ձայնագիտական մտածողությունը թույլ է տալիս լսողությունը կենտրոնացնել շրջակա միջավայրի կարևորության վրա (ընկերներ, սպառնալիքներ և այլն)։ Առափնյա և լեռնային ծիծեռնակներին, թագավորական պինգվիններին ձայնագիտական մտածողությունը շրջակա միջավայրում հնարավորություն է տալիս ճանաչել ժառանգներին և նախնիներին։ Գորտերի օրինակով նաև ապացուցվել է, որ երկկենցաղներն իրենց վրա զգում են նույն էֆեկտը․ էգ գորտերը կարողանում են ճանաչել արուների զուգավորման կոչերը, իսկ արուներն իրենց հերթին՝ այլ արուների կողմից ագրեսիվ ազդանշանները[5]։
Տարիքի և ֆենոմենի մեխանիզմի փոխադարձ կապը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրողական ուշադրությունը բնորոշ է ցանկացած տարիքի։ Սկսած մանկությունից, մանուկները գլխով թեքվում է դեպի ծանոթ ձայներ, օրինակ, ծնողների ձայներին[6]։ Դա ցույց է տալիս, որ մանուկներն ընտրողաբար ուշադրություն են դարձնում իրենց շրջակա միջավայրի ծանոթ գրգռիչներին։ Բացի այդ, ընտրողական ուշադրության հետազոտությունը ցույց է տալիս, որ նորածիններին «մանկական» խոսքը ավելի շատ է ուշադրություն գրավում, քան «մեծահասակի» հնչերանգով խոսքը[7]։ Այդ նախընտրությունները վկայում են նորածնի՝ ձայնի հնչերանգում ֆիզիկական փոփոխությունների ճանաչումը մասին։ Ֆիզիկական փոփոխությունների (ինչպիսիք են ձայնի տոնը ֆոնային աղմուկի մեջ) ճանաչման ճշգրտությունը ժամանակի ընթացքում զարգանում է[6]։ Նորածինները կարող են անտեսել գրգռիչները, քանի որ իրենց անվան նման ինչ-որ բան, չնայած ծանոթ հնչողության, նրանց համար առանձնապես նշանակալից չէ նման վաղ տարիքում։ Սակայն հետազոտությունների ընթացքում ենթադրվում էր, որ ֆոնային աղմուկի մեջ նորածինները չեն ընկալում սեփական անունը, և այդպիսով չեն արձագանքում դրան։ Ուշադրություն չդարձվող գրգռիչների զտման ունակությունը իր գագաթնակետին է հասնում հասունացման վաղ շրջանում։ Ինչ վերաբերում է կոկեյլով երեկույթի ֆենոմենին, ֆոնային աղմուկի տեսքով գրգռիչների առկայության դեպքում խոսակցության վրա կենտրոնանալը մեծահասակներին ավելի դժվար է, քան երիտասարդներին[6]։
Իրենց վրա ուշադրություն գրավող ազդանշանների թվին են պատկանում անձնական անունները և արգելված բառապաշարը։ Սեփական անվանը ընտրողաբար ուշադրություն դարձնելու ունակությունը նորածինների մոտ նկատվում է 5 ամսականում և ամբողջովին զարգանում է 13 ամսականում։ Ոլորտի բազմաթիվ փորձագետների հետ միասին, Անն Տրիսմանը ենթադրում էր, որ մարդիկ մշտապես հակված են սյուբեկտիվորեն կարևոր բառերի ընկալմանը, ինչպիսիք են անունները։ Նա ենթադրում է, որ այդպիսի բառերի նույնականացման դեպքում ընկալվող տեղեկատվություն ն ավելի քիչ է, քան մյուսների դեպքում։ Արգելված բառերը իմաստային մշակման որոշակի աստիճանի հասած գրգռիչներից են, որոնց ուշադրություն չեն դարձնում։ Այդ բառերը հաճախ պարունակում են մարդկանց մոտ նախազգուշացման համակարգ առաջացնող բացահայտ սեռական բնույթի արտահայտություններ, որոնք նվազեցնում են ընկալման արդյունավետությունը[8]։ Արգելված բառերը չեն ազդում մանկական ընտրողական ուշադրության վրա, մինչև նրանց բառապաշարը չի դառնում բազմաբովանդակ լեզուն ամբողջովին հասկանալու համար։
Տարիքի հետ ընտրողական ուշադրության ունակությունը սկսում է թուլանալ։ Դա պայմանավորված է նրանով, որ ճանաչողական ունակությունները ծերանալիս սկսում են թուլանալ (նաև հիշողությունը, տեսողական ընկալումը, բարձրագույն կարգի գործունեությունը և այլն)[9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Arons B. A review of the cocktail party effect // Journal of the American Voice I/O Society. — 1992. — Т. 12. — № 7. — С. 35—50.
- ↑ Wood N., Cowan N. The cocktail party phenomenon revisited: how frequent are attention shifts to one's name in an irrelevant auditory channel? // Journal of Experimental Psychology: Learning, Memory, and Cognition. — 1995. — Т. 21. — № 1. — С. 255—260.
- ↑ Фаликман М. В. Общая психология: Внимание. Учебник для ВУЗов. — Academia Москва, 2006. — С. 193—197. — 480 с. — ISBN 5-7695-2521-5
- ↑ Kimron L. Shapiro, Judy Caldwell, Robyn E. Sorensen Personal names and the attentional blink: A visual "cocktail party" effect.(անգլ.) // Journal of Experimental Psychology: Human Perception and Performance. — 1997. — В. 2. — Т. 23. — С. 504–514. — ISSN 0096-1523 1939-1277, 0096-1523. —
- ↑ Mark A. Bee, Christophe Micheyl The cocktail party problem: What is it? How can it be solved? And why should animal behaviorists study it?(անգլ.) // Journal of Comparative Psychology. — 2008. — В. 3. — Т. 122. — С. 235–251. — ISSN 0735-7036 1939-2087, 0735-7036. —
- ↑ 6,0 6,1 6,2 Dana J. Plude, Jim T. Enns, Darlene Brodeur The development of selective attention: A life-span overview(անգլ.) // Acta Psychologica. — 1994-08. — В. 2—3. — Т. 86. — С. 227–272. —
- ↑ Revlin, Russell. Cognition : theory and practice. — New York, NY: Worth Publishers, 2013. — xxxiv, 603 pages с. — ISBN 978-0-7167-5667-5, 0-7167-5667-6, 1-4641-2876-6, 978-1-4641-2876-9
- ↑ Rochelle S. Newman The Cocktail Party Effect in Infants Revisited: Listening to One's Name in Noise.(անգլ.) // Developmental Psychology. — 2005. — В. 2. — Т. 41. — С. 352–362. — ISSN 0012-1649 1939-0599, 0012-1649. —
- ↑ Stephan Getzmann, Julian Jasny, Michael Falkenstein Switching of auditory attention in “cocktail-party” listening: ERP evidence of cueing effects in younger and older adults(անգլ.) // Brain and Cognition. — 2017-02. — Т. 111. — С. 1–12. —