Կլոդ Ժական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կլոդ Ժական
ֆր.՝ Claudius Jacquand
Claudius Jacquand.jpeg
Ծնվել էդեկտեմբերի 11, 1803(1803-12-11)[1][2]
ԾննդավայրԼիոն
Վախճանվել էապրիլի 2, 1878(1878-04-02)[1][3][4] (74 տարեկան) կամ ապրիլի 3, 1878(1878-04-03)[5] (74 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[5]
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա[6]
Մասնագիտություննկարիչ
Ոճակադեմիզմ
Ուշագրավ աշխատանքներCinq-Mars rendant son épée à Louis XIII by Claudius Jacquand?
ԱշակերտներԱլբերտ Օբլետ
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Commons-logo.svg Claudius Jacquand Վիքիպահեստում

Կլոդ Ժական[7], հայտնի է նաև Կլաուդիո անունով (ֆր.՝ Claudius Jacquand, դեկտեմբերի 11, 1803(1803-12-11)[1][2], Լիոն - ապրիլի 2, 1878(1878-04-02)[1][3][4] կամ ապրիլի 3, 1878(1878-04-03)[5], Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի նկարիչ, որը նկարել է պատմական, կենցաղային և կրոնական թեմաներով նկարներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ընտանիքը զբաղվում էր ձեռագործությամբ, հայրը սանր էր պատրաստում։ Նա արվեստի առաջին դասերն անցել է Լիոնի գեղեցիկ արվեստների ազգային դպրոցում` Ֆլյորի Ֆրանսուա Ռիշարի հետ։ 1836 թվականին, մոր մահից հետո նա տեղափոխվել է Փարիզ և սկսել է մասնակցել ցուցահանսեսների։ 1839 թվականին դարձել է Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ[8] և մեկ տարի անց Բրյուսելում անցկացվող ցուցահանդեսին ստացել ոսկե մեդալ։ Հաջորդ տարի, Հաագայում կայացած ցուցահանդեսի ժամանակ նա ստացել է ևս մեկ ոսկե մեդալ և արժանացել է Լեոպոլդի շքանշանի։ Կարճ ժամանակ անց մահացել է նրա հայրը՝ թողնելով նրան որոշակին ժառանգություն, որը հնարավորություն է տվել նրան ամուսնանալ Լուի Նիկոլա Ֆիլիպ Օգոստ դե Ֆորբինի դստեր և վիկոնտ Ալեքսանդր Պոլ դե Պինելիի այրու` ազնվական Լիդիա դե Ֆորբինի հետ[9]։ Նա նկարչություն է սովորեցրել իր խորթ որդուն` Օգոստ դե Պինելիին, որը ևս դարձել է հայտնի նկարիչ[10]։

Նա և իր ընտանիքը հաստատվել են կնոջ հայրենի քաղաքում` Էմերինժեում, որտեղ Կլաուդիոն տուն է կառուցել` ոգեշնչված Փարիզում տեսած մի ամրոցով։ 1844 թվականին ընտևվել է քաղաքապետ[9]։ Մեկ տարի անց սկսել է ցուցադրվել Փարիզյան սալոնում, որտեղ Շառլ Բոդլերը նկարագրել է նրան որպես «20-րդ որակի» նկարիչ[11]։

1848 թվականի Ֆրանսիական հեղափոխությունից հետո նրա եկամուտները նկատելի կրճատվել են, և նա սկսել է վարձու աշխատանք փնտրել։ Վերսալի Ֆրանսիայի պատմության թանգարանի տնօրեն դառնալու նրա ջանքերը ձախողվել են։ 1852 թվականին նա և Լիդիան տեղափոխվել են Բոլոն-սյուռ-Մեր և վաճառել Էմերինժեի կարողությունը` իրենց ապրուստը հոգալու համար։ 1856 թվականին ստիպված են եղել ավելի էժան բնակարան փնտրել Փարիզում։ Լիդիան մահացել է 1863 թվականին։ Կլաուդիոն շարունակել է ցուցադրվել` հազիվ վաստակելով ապրուստի համար։ Մահացել է 1878 թվականին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Claude dit Claudius Jacquand (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 Claude Jacquand
  4. 4,0 4,1 4,2 Claude Jacquand — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #117049638 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. RKDartists
  7. «Жакан Клавдий (Клод) - Русская портретная живопись»։ www.irisunok.ru։ Վերցված է 2020-09-17 
  8. Documentation @ the Base Léonore.
  9. 9,0 9,1 Jacques du Chayard Histoire d'Émeringes Archived 2014-01-02 at the Wayback Machine., From a thesis by Dominique Richard (Cultural Advisor of the Conseil Général de Savoie)
  10. "Auguste de Pinelli - Un artiste une oeuvre" Archived 2014-07-02 at the Wayback Machine., Musée Mandet, Riom.
  11. Charles Baudelaire, "Salon de 1845", in Curiosités esthétiques. L'art romantique et autres œuvres critiques, éd. H. Lemaître, Paris, 1962 page 280 et note 156

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dominique Lobstein, Claudius Jacquand: les derniers moments de Christophe Colomb, Somogy Éditions d'Art 2011 978-2-7572-048-94
  • Dominique Richard, Biographie et catalogue raisonné de l’œuvre peint de Claudius Jacquand, Université Lyon II 1980

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]