Կիրովաբադի հայկական թատրոն
Կիրովաբադի հայկական թատրոն Կիրովաբադի հայկական թատրոն | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Երկիր | Ադրբեջան |
Գտնվելու վայրը | Կիրովաբադ |
Հիմնադրման ամսաթիվ | 1935 |
Փակման ամսաթիվ | 1949 |
Գլխավոր ռեժիսոր | Կ. Ալվարյան Ա. Ալայան Լ. Աբրահամյան |
Կիրովաբադի հայկական թատրոն, հիմնադրվել էր Կիրովաբադում, 1935 թվականին։ Հայերեն լեզվով ներկայացումներ Կիրովաբադում տրվել են 19-րդ դարի 1970-ական թվականներից։ 1882 թվականից տեղացի թատերասերների հետ հանդես են եկել Ստեփան և Ալմա Սաֆրազյանները, Դ. Տեր-Դավթյանը, Հովհաննես Աբելյանը, Սիրանույշը, և Արուս Ոսկանյանները, Գ. Ավետյանը և ուրիշներ։
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրովաբադի հայկական թատրոնը գործել է Ջ. Զաբարլու անվան ադրբեջանական թատրոնի հետ նույն, իսկ 1941 թվականից՝ առանձին շենքում։
Թատրոնի ռեժիսորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնի գլխավոր ռեժիսորներն են եղել Կ. Ալվարյանը (1935-1936), Ա. Ալայանը (1936-1946), Լ.Աբրահամյանը (1946-1949), նկարիչը՝ Բ. Էֆենդիևը։ Բեմադրվել են՝ Գաբրիել Սունդուկյանի «Պեպո», Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս», «Պատվի համար», Արմեն Գուլակյանի «Արշալույսին», Վարսենիկ Աղասյանի «Փոթորկված անտառ», Ջ. Զաբարլու «Սևիլ», Ս. Վուրղունի «Վագիֆ», Ալեքսանդր Պուշկինի «Ժլատ ասպետը», Կ. Սիմոնովի «Ռուսական հարց», Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակներ», Ա. Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ» և այլ պիեսներ։ Դերասաններից էին՝ Լ. Աբրահամյանը, Ա. Ալայանը, Լ. Աղաբաբյանը, Հ. Բաբաջանյանը, Պ. Բաղյանը, Գ. Թավրիզյանը, Ս. Պիճիկյանը, Ա. Փչեմյանը և ուրիշներ։ Թատրոնը փակվել է 1949 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 462)։ |