Ծնվել է Նախիջևանի գավառի Ճահուկ գյուղում[3]։ 1905 թվականին ընտանիքով տեղափոխվել է Թիֆլիս։ Ավարտել է Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերության միջնակարգ դպրոցը։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912 թվականին «Պատանի» հանդեսում։ 1928-1929 թվականներին աշխատել է Բաքվի հայալեզու «Կոմունիստ» թերթի խմբագրությունում՝ որպես գեղարվեստական գրականության բաժնի վարիչ, հետագայում՝ Բաքվի ռադիոկոմիտեում որպես ասմունքող-հաղորդավարուհի։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Բաքվի, Ստեփանակերտի և Գանձակի (Կիրովաբադի) թատրոնները բեմադրել են նրա «Փոթորկված անտառը» դրաման։ Մահացել է Երևանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 247)։