Կիրիլ Բորոդաչով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրիլ Բորոդաչով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝սուսերամարտիկ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 23, 2000(2000-03-23)[1] (24 տարեկան)
Ծննդավայր՝Սամարա, Ռուսաստան[2]

Կիրիլ Վիկտորովիչ Բորոդաչով (ռուս.՝ Кирилл Викторович Бородачёв, մարտի 23, 2000(2000-03-23)[1], Սամարա, Ռուսաստան[2]), ռուս սուսերամարտիկ։ 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր թիմային առաջնությունում, Ռուսաստանի չեմպիոն (2021), աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն, սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2021)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրիլ Բորոդաչովը ծնվել է 2000 թվականի մարտի 23-ին Սամարայում։ Կիրիլը Անտոն Բորոդաչովի ավագ երկվորյակ եղբայրն է, որը ծնվել է 15 րոպե ուշ[4]։ Բորոդաչով եղբայրները սուսերամարտով սկսել են զբաղվել յոթ տարեկանից[4]։ Առաջին մարզիչը եղել է Էլինա Օռլովան[4]։

Պատանեկան մրցումներում Կիրիլին հաջողվել է իրեն ցույց տալ լավագույն կողմից։ Նա իր առաջին հաջողությանը հասել է 13 տարեկանում, երբ դարձել է կուրսանտների Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր[5]։ Հետագայում Կիրիլը դարձել է Ռուսաստանի պատանեկան թիմի անդամ։ Միջազգային մրցումներում Բորոդաչովը նույնպես հաջողությամբ է հանդես եկել՝ նվաճելով ոսկե մեդալներ կուրսանտների (2017, 2016 թ.՝ արծաթե մեդալ) և պատանիների (նհատական՝ 2019, թիմային առաջնությունում՝ 2018, 2019):

2021 թվականին Կիրիլն առաջին անգամ հաղթել է Ռուսաստանի անհատական առաջնությունում՝ եզրափակչում ուժեղ գտնվելով օլիմպիական չեմպիոն Տիմուր Սաֆինից[6]։ Համառուսաստանյան մրցումներում ունեցած հաջող ելույթների շնորհիվ Բորոդաչովը ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի կազմում՝ մասնակցելու Տոկիոյի Օլիմպիական խաղերին[7]։ Անհատական մրցաշարում Կիրիլն ավարտել է ելույթները քառորդ եզրափակիչում՝ պարտվելով մրցույթի ապագա հաղթող Չուն Կա Լոնգին (Հոնկոնգ)[8]։ Թիմային առաջնությունում 21-ամյա ռուսաստանցին նվաճել է արծաթե մեդալ՝ կիսաեզրափակիչում հաղթելով համաշխարհային վարկանիշի առաջատարներին՝ ԱՄՆ-ի հավաքականին, սակայն որոշիչ խաղում պարտվելով ֆրանսիացի սուսերամարտիկներին[9]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2021 թ. Օգոստոսի 11) – հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, սպորտային բարձր նվաճումների, հաղթանակի նկատմամբ կամքի, տոկունության ու նպատակասլացության համար, որ ցուցաբերվել են 2020 թվականի XXXII Օլիմպիական խաղերում Տոկիո քաղաքում (Ճապոնիա)[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://fie.org/athletes/37878
  2. 2,0 2,1 2,2 https://web.archive.org/web/20210801085037/https://olympics.com/tokyo-2020/olympic-games/en/results/fencing/athlete-profile-n1428161-borodachev-kirill.htm
  3. «Приказ № 90 нг «О присвоении почетного спортивного звания „Заслуженный мастер спорта России"»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  4. 4,0 4,1 4,2 С. Волков (2019 թ․ հունիսի 30). «Фехтовальщики из Запанского братья Бородачевы: «Мечтаем об Олимпийских играх»». sgpress.ru. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
  5. Е.Б. Гришина. «Альманах «Фехтование» №1(17)/2016». Федерация фехтования России. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
  6. «ЧР-2021. Кирилл Бородачёв первенствовал в турнире рапиристов». Федерация фехтования России. 2021 թ․ ապրիլի 22. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
  7. «Определен состав сборной России по фехтованию на Олимпийские игры в Токио». Р-Спорт. 2021 թ․ հունիսի 21. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
  8. «ОИ-2020. Кирилл Бородачев завершил соревнования в четвертьфинале». Федерация фехтования России. 2021 թ․ հուլիսի 26. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
  9. «France Wins Men's Team Foil on Final Day of Fencing at Tokyo 2020». Federation internationale d`escrime (FIE). 2021 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
  10. Указ Президента Российской Федерации от 11 августа 2021 года № 463 «О награждении государственными наградами Российской Федерации»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]