Կիրան Գիբս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Կիրան Գիբս
անգլ.՝ Kieran Gibbs
Gibbs, Kieran (1).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Կիրան Ջեյմս Ռիրարդո Գիբս[1]
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 26, 1989 (33 տարեկան)
Ծննդավայր Լամբեթ, ԱնգլիաԱնգլիա
Հասակ 178 սմ
Քաշ 70 կգ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Արսենալ
Համար 3
Պատանեկան կարիերա
2001 - 2004 Անգլիա Ուիմբլդոն
2004 - 2007 Անգլիա Արսենալ

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007 - ներկա Անգլիա Արսենալ 90 (1)
2008   Անգլիա Նորվիչ Սիթի 7 (0)
Ազգային հավաքական
2007-2008 Անգլիա Անգլիա (մինչև 19) 9 (0)
2008-2011 Անգլիա Անգլիա (մինչև 21) 15 (3)
2011 - ներկս Անգլիա Անգլիա 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կիրան Գիբսը (անգլ.՝ Kieran James Ricardo Gibbs, սեպտեմբերի 26, 1989(1989-09-26)[2][3], Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել «Ուիմբլդոն» ակադեմիայում։ 2004 թվականին Գիբսը նախկին կանոնիրներ Աբու Օգոգոյի և Ջեյմս Դանի հետ տեղափոխվում է «Արսենալ»։ Այդ ժամանակ Գիբսը խաղում է ձախ կիսապաշտպանի դիրքում[4]։ 2007 թվականի-ի սեպտեմբերին Կիրանը պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքում կանոնիրների հետ և ընդգրկվում է Չեմպիոնների լիգայի 2007/08 մրցաշրջանի հայտացուցակում։

2009 թվականիի փետրվարի 8-ին Կիրանը առաջին անգամ խաղադաշտ է դուրս գալիս Պրեմիեր Լիգայի «Արսենալ» - «Տոտենհեմ» խաղի ժամանակ՝ փոխարինելով վնասվածք ստացած Կլիշիին։ Գաելի վնասվածքը շատ լուրջ լինում, ինչն էլ պատճառ հանդիսանում, որպեսզի Գիբսը շարունակի ելույթները հիմանական կազմում։

2009 թվականի հունիսի 8-ին Գիբսը մասնակցում Անգլիա - Ադրբեջան ընկերական հանդիպմանը և դառնում երկու գոլի հեղինակ։ Թեո Ուոլկոտի հետ միասին նա մասնակցում է մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։ Անգլիացիները եզրափակչում պարտվում են գերմանացիներին։
[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պաշտոնական Փաստաթուղթ»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2014-08-24 
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. Արսենալի պաշտոնական էջը
  5. «Հայալեզու կայք Արսենալի մասին»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-14-ին։ Վերցված է 2014-08-24