Կիտրոնաթիթեռ մեծ
Կիտրոնաթիթեռ մեծ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Թիթեռներ (Lepidoptera) |
Ընտանիք | Ճերմակաթիթեռներ (Pieridae) |
Ցեղ | Կիտրոնաթիթեռ (Gonepteryx) |
Տեսակ | Կիտրոնաթիթեռ մեծ (G. maxima) |
Միջազգային անվանում | |
Gonepteryx maxima |
Կիտրոնաթիթեռ մեծ[1][2] (լատին․՝ Gonepteryx maxima), ճերմակաթիթեռների ընտանիքի կիտրոնաթիթեռների ցեղի ցերեկային թիթեռ (Pieridae): Տեսակը նկարագրված է երկու նմուշների հիման վրա՝ արուն սերում է ճապոնական Հոնսյու կղզուց, Nikko տեղանքից, իսկ էգը՝ Հյուսիսային Չինաստանից[3]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թևերի բացվածքը 57—65 մմ է։ Արուների թևերի հիմնական ֆոնը արևային դեղին է։ Առջևի թևերի գագաթի եզրը սուր ատամնավոր է, հետևի թևերի վրա ջղերը ևս ատամնավոր են՝ Cu1: Թևերի առջևի և արտաքին ծայրերում գտնվում են մուգ կետեր։ Կենտրոնական հատվածի վերին մասում գտնվող պուտերը վառ նարնջագույն են, հետին թևերի վրա դրանք ավելի մեծ չափսերի են։ Սեռական դիմորֆիզմը արտահայտվում է էգերի մոտ հիմնական ֆոնի ավելի բաց գունավորմամբ, որը սպիտակ և բաց դեղնավուն է։
Արեալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ կիտրոնաթիթեռը տարածված է Հյուսիսարևելյան Չինաստանից մինչև Կորեա, ինչպես նաև արեալը ընդգրկում է Ճապոնիան, հանդիպում է Ռուսաստանի հեռավոր արևելքում (Ամուրի մարզ, Ուսսուրիսկի ծայրամաս)։
Այս տեսակը հանդիպում է ոչ խիտ անտառներում, ներառյալ՝ փշատերև անտառներում, անտառային կածաններում, անտառեզրերում, բացատներում, ճամփեզրերում, տարբեր տիպի անտառների մարգագետիններում։
Կենսաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեկ տարվա ընթացքում մեծ կիտրոնաթիթեռը զարգանում է մեկ սերնդով։ Թռիչքի ժամկետը հուլիսի վերջից մինչև սեպտեմբեր է։ Այնուհետև երկու սեռի թիթեռները ձմեռում են, և նրանց թռիչքը շարունակվում է առաջին տաքացման հետ՝ մայիս-հունիսին։
Էգը բեղմնավորումից հետո ձվադրում է թրթուրների կերային բույսերի բողբոջների, երիտասարդ ընձյուղների և ճյուղերի վրա։ Երիտասարդ թրթուրները սկզբնական շրջանում քերում են տերևները, իսկ ավելի ուշ՝ կրծում։ Թրթուրների սննդային բույսը՝ Rhamnus ussuriensis: Հարսնյակը շագանակագույն բծերով բաց կանաչ գույնի է։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Коршунов Ю. П., Горбунов П. Ю. Дневные бабочки азиатской части России: Справочник. Екатеринбург: Изд-во УрГУ, 1995. 202 с.
- ↑ Сочивко А. В., Каабак Л. В. — Определитель бабочек России. Дневные бабочки — М.:, Аванта+, 2012
- ↑ Некрутенко Ю. П. Филогения и географическое рас- пространение рода Gonepteryx (Lepidoptera, Pieridae). Опыт историко-зоогеографического исследования. Киев: Наукова думка, 1968. 128 с.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Tuzov V. K., Bogdanov P. V., Devyatkin A. L., Kaabak L. V., Korolev V. A., Murzin V. S., Samodurov G. D., Tarasov E. A., 1997. Guide to the Butterflies of Russia and Adjacent Territoties. Vol. 1. Hesperiidae, Papilionidae, Pieridae, Satyridae. — Sofia — Moscow, 480 pp.
- Сочивко А. В., Каабак Л. В. Определитель бабочек России. Дневные бабочки — М.:, Аванта+, 2012
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիտրոնաթիթեռ մեծ» հոդվածին։ |
|