Կինը կարմիր բազմոցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կինը կարմիր բազմոցում
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1929
բարձրություն65,1 սանտիմետր[1]
լայնություն54 սանտիմետր[1]
ուղղությունմոդեռնիզմ
ժանրդիմապատկեր և աբստրակցիոնիզմ
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՄենիլ հավաքածու
հավաքածուՄենիլ հավաքածու
սեփականատերՄենիլ հավաքածու
կայք
Ծանոթագրություններ

Կինը կարմիր բազմոցում (ֆր.՝ Femme dans un fauteuil rouge), Պաբլո Պիկասոյի նկարը՝ ստեղծված 1929 թվականին սյուռեալիզմի շրջանում։ Գտնվում է Menil Collection-ում՝ Հյուսթոնում, ԱՄՆ-ում։ Ունի 65,1 × 54 սմ չափսեր[2]։

Դիմանկարում հնարավոր է պատկերված է անանուն մոդել, բայց ընդհանուր ուրվագծերով նա հիշեցնում է Օլգա Խոխլովային՝ նկարչի կնոջը, որից բաժանվել է 1927 թվականին՝ նկարի ստեղծումից 2 տարի առաջ։ Նախկինում Պիկասոն Խախլովային պատկերել է քնքուշ և բարի, բայց երբ նրանց հարաբերությունները վատացել են, նա սկսել է կնոջը տալ կտրուկ, երբեմն՝ նրա պատկերը խեղաթյուրող չարագուշակ գծեր։ Նկարը ստեղծվել է ավանդական դիմանկարի ֆորմատով, երբ պատկերվող մոդելը պարզապես նստած է և նայում է հանդիսատեսին։ Մարմնի խեղաթյուրվող ձևերը վկայում են Պիկասոյի՝ 1920-ական թվականներին սյուռեալիստների հետ մշտական շփումների մասին[2]։

2012 թվականի հունիսի 13-ին այն ենթարկվել է վանդալիզմի։ Միջադեպը հեռախոսով ֆիքսել է Menil Collection թանգարանի այցելուն։ Տեսանյութում անհայտ երիտասարդը մոտենում է նկարին և տրաֆարետի ու ներկի սրվակի օգնությամբ արագ նկարում է ցլին սպանող տորեադորին, իսկ հետո գրում է իսպ.՝ Conquista (ենթարկում) բառը։ Ավելի ուշ հանցագործը, որն իրեն անվանում էր «հեռանկարային իսպանացի նկարիչ», բացատրել է, որ դա արել է «որպեսզի հարգանքի տուրք մատուցի Պաբլո Պիկասոյին»։ Բարեբախտաբար թանգարանի աշխատակիցներին շատ արագ հաջողվել է մաքրել կտավը նրա վրա քսված ներկից[3][4]։

Նկարը ձեռք է բերվել 1956 թվականին և Պիկասոյի 9 աշխատանքներից մեկն է, որը պատկանում է Menil Collection թանգարանին, որտեղ այն ցուցադրվում է 1987 թվականից[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]