Կինդեր Ջոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Изображение логотипа
Kinder Surprise 01.JPG
Ապրանքի տեսակապրանքային նշան և սննդային ապրանքանիշ
Օգտագոտծման սկիզբ2001
ՍեփականատերFerrero
ԱրտադրողFerrero
Կայքkinder.com/it/it/kinder-joy(իտալ.)

Կինդեր Ջոյ (Իտալիայում նախկինում հայտնի որպես Kinder Merendero), կոնֆետ, որն արտադրվում է իտալական Ferrero հրուշակեղենի ընկերության կողմից՝ որպես Կինդեր ապրանքանիշի մաս[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինդեր Ջոյի տուփը, արտաքին տեսքը, խաղալիքը

Ferrero-ն Կինդեր Ջոյը գործարկել է Իտալիայում 2001 թվականին[3]։ Այն վաճառվում է Իսպանիայում 2004 թվականից[4], Գերմանիայում՝ 2006 թվականի մայիսից[5], Չինաստանում և Հնդկաստանում՝ 2007 թվականից[3]։ Թողարկվել է նաև Ավստրալիայում և ԱՄՆ-ում[6][7]։

2011 թվականին Ferrero-ն Հնդկաստանի Բարամաթի քաղաքում բացել է գործարան՝ ձու և այլ մթերքներ արտադրելու համար, այդ թվում՝ Տիկ Տակ[6]։ 2015 թվականին ընկերությունը բացել է իր առաջին գործարանը Չինաստանում՝ Հանչժոու քաղաքի Սյաոշան շրջանում, որտեղ որպես իր առաջին արտադրական գիծ սկսել է արտադրել Կինդեր Ջոյ[8]։ 2015 թվականի սեպտեմբերի դրությամբ Կինդեր Ջոյը չինական շուկայում քաղցրավենիքի ամենավաճառվող ապրանքատեսակներից մեկն էր և ստացել է Nielsen China's Breakthrough Innovation Award մրցանակը[9]։

Իռլանդիայում Կինդեր Ջոյը հասանելի է դարձել 2015 թվականին[1]։ Նոյեմբերին Ferrero-ն հայտարարել է, որ դեկտեմբերից ձվերը կվաճառի նաև Միացյալ Թագավորությունում[2]։

2017 թվականի մայիսին հայտարարվել է, որ 2018 թվականին Կինդեր Ջոյը կթողարկվի ը Միացյալ Նահանգներում։ Kinder Surprise-ը ԱՄՆ-ում արգելված է դաշնային օրենքով՝ Սննդամթերքի, դեղամիջոցների և կոսմետիկայի մասին Դաշնային օրենքով, ըստ որի՝ արգելում են բոլոր այն սննդամթերքները, որոնք պարունակում են դրանցում ներդրված ոչ սննդարար առարկաներ[10]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի պլաստիկե ձվաձև փաթեթավորում, ստորին կողմում՝ լեզվակ՝ այն երկու մասի բաժանելու համար[2]։ Մի մասը պարունակում է կակաոյի և կաթնային կրեմի շերտեր[11][3], մյուսը՝ խաղալիք[1][12]։ Կինդեր Ջոյի արտադրությունը մեկնարկել է 2001 թվականին Իտալիայում, իսկ 2014 թվականի դրությամբ վաճառվել է ավելի քան 100 երկրում։ 2015 թվականի դրությամբ այն արտադրվել է Լեհաստանում, Հնդկաստանում, Հարավային Աֆրիկայում, Էկվադորում, Կամերունում և Չինաստանում[13][9]։ Առաջին բաղադրիչը շաքարն է, երկրորդը՝ բուսական յուղերը (արմավենու, սիսեռի, արևածաղկի), ինչպես նշված է խաղալիքի մեջ՝ բաղադրիչների ցանկում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Bringing joy this spring»։ Scottish Grocer and Convenience Retailer։ 13 November 2015։ Վերցված է 1 December 2015 
  2. 2,0 2,1 2,2 John Wood (13 November 2015)։ «Product news: Kinder spreads Joy»։ Forecourt Trader։ Վերցված է 1 December 2015 
  3. 3,0 3,1 3,2 «Ferrero profits jump in 2014 as Kinder eggs sales soars»։ Jiemian.com։ 26 March 2015։ Վերցված է 1 December 2015 
  4. «Kinder Joy»։ www.ferrero.es։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-29-ին։ Վերցված է 2021-12-28 
  5. Peter Stiff (20 January 2006)։ «Ferrero looks for growth in North America»։ Confectionery News։ Վերցված է 1 December 2015 
  6. 6,0 6,1 Ajita Shashidhar (30 March 2014)։ «Unwrapped; How Italian Confectionery Giant Ferrero Created a Market for Premium Chocolate in India»։ Business Today (India)։ Վերցված է 1 December 2015 
  7. Ratna Bhushan, Sagar Malviya (23 April 2013)։ «How Ferrero India's surprise toy inside Kinder Joy helped it beat Nestle's chocolate division»։ The Economic Times (India)։ Վերցված է 1 December 2015 
  8. «Italian Chocolate Giant Launches the First China Manufacturing Plant in Hangzhou»։ Xinhua News Agency։ 23 September 2015։ Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին։ Վերցված է 1 December 2015 
  9. 9,0 9,1 «Ferrero Group Launches the First Plant in China»։ Shanghai Morning Post։ 26 September 2015։ Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին։ Վերցված է 1 December 2015 
  10. «Kinder Egg Is Coming to America»։ Fortune։ Վերցված է 23 May 2017 
  11. «Ferrero unveils limited edition gifting and treat lines»։ Convenience Store։ 6 November 2015։ Վերցված է 1 December 2015 
  12. Simon Gwynn (10 November 2015)։ «Ferrero expands Kinder range with Kinder Joy»։ The Grocer։ Վերցված է 1 December 2015 
  13. «Focus Kinder Surprise and Kinder Joy»։ Ferrero SpA Corporate Social Responsibility։ Ferrero SpA։ 31 December 2014։ Վերցված է 1 December 2015