Կիմ Սոնգ Կյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիմ Սոնգ Կյու
2018
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն김성규
Ծնվել էապրիլի 28, 1989(1989-04-28) (34 տարեկան)
Ջոնջու, Հարավային Կորեա
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգիչ, դերասան, մոդել, կոմպոզիտոր, հեռուստատեսային դերասան և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
Գործունեություն2010–ներկա
ԼեյբլWoollim Entertainment
ԿրթությունDaekyeung University?
ԱնդամակցությունInfinite
ԿապվածInfinite
ԿայքInfinite
 Kim Sung-kyu Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կիմ Սոնգ Կյու (հանգըլ՝ 김성규, հանջա՝ 金聖圭, ապրիլի 28, 1989(1989-04-28), Ջոնջու, Հարավային Կորեա), հարավկորեացի երգիչ, երգահան և դերասան։ Նա Woollim Entertainment ընկերությանը պատկանող Ինֆինիտի բոյ բենդի անդամ է։ Որպես սոլո երգիչ իր դեբյուտը կատարել է Another Me երգով՝ 2012 թվականի նոյեմբերի 12-ին։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Սոն Գյուն ծնվել է 1989 թվականի ապրիլի 28-ին Ջոնջու քաղաքում[1]։ Հաճախել է Ջոնջուի համալսարանի ավագ դպրոցը և եղել է դպրոցի "Coma Beat" անունը կրող ռոք խմբի անդամ։

Երբ Սոնգ Կյուն հայտնել է իր ծնողներին երգիչ դառնալու երազանքի մասին, ծնողները դեմ են եղել, հայտարարելով, որ կվռնդեն տնից, եթե չդադարի զբաղվել երաժշտությամբ։ Սոնգ Կյուն գաղտնի շարունակեց պարապել, իսկ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվեց Սեուլ, որպեսզի հետևի իր երազանքին։

2007 թվականին մասնակցեց SM ընկերության լսումներին, սակայն ձախոցվեց։ 2008 թվականին նույնպես փորձեց ուժերը, սակայն այս անգամ ևս բախտը նրան չժպտաց։ Հիացած լինելով Nell խմբով, Սոնգ Կյուն որոշեց գնալ Woollim Entertainment-ի լսումներին, որի ժամանակ ասաց․

Եթե դուք ինձ չընտրեք, ես կշարունակեմ ձեզ անհանգստացնել։

2010 թվականի հունիսի 9-ին Սոնգ Կյուն ի դեբյուտը կատարեց Ինֆինիտի խմբում։ 2013 թվականի փետրվարի 15-ին Սոնգ Կյուն ավարտեց Դեկյունգի համալսարանի երաժշտության ֆակուլտետը խմբի մյուս անդամների՝ L-ի (Կիմ Մյունգ Սու), Սոնգյոլի, Հոյայի և Դոգուի հետ։ Շարունակել է երաժշտական կրթությունը Հոսոյի համալսարանում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

EP's[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012: Another Me
  • 2015: 27

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Զբաղեցրած հորիզոնական Վաճառք Ալբոմ
KR
Gaon

KR
Hot 100

2012 Shine 29 -
  • KR (DL)։ 83,695+
Another Me
60초 (60 Seconds) 16 -
  • KR (DL)։ 365,402+
2015 너여야만 해 (The Answer) 3 ×
  • KR (DL)։ 243,024+
27
Kontrol 8
  • KR (DL)։ 122,410+

Սոլո երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ալբոմ Անվանում Բառեր Երաժշտություն Տևողություն
2011 Over the Top "Because" Լի Ջունգ Հուն Լի Ջունգ Հուն 3:52
2014 Season 2 "Light" Կիմ Սոնգ Կյու Ջի Յուն 3:37

Սաունդթրեկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Շոու Երգի անվանում Արտիստ
2012 MBC What is Mom She's a Fantasy Ինֆինիտիի հետ
2014 Telemonster Monster Time Ինֆինիտիի հետ
Grow: Infinite's Real Youth Life 함께 (Together) Ինֆինիտիի հետ

Համագործակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երգ Ալբոմ Արտիստ(ներ)
2013 What You Want Non album-single Կանտո
2014 Reply To Me The Duets (Part 1) Յուն Սանգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mark Russell (2014 թ․ ապրիլի 29). K-Pop Now!: The Korean Music Revolution. Tuttle Publishing. էջ 63. ISBN 978-1-4629-1411-1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Սոնգ Կյու» հոդվածին։