Կիմ Միլտոն Նիլսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիմ Միլտոն Նիլսեն
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 3, 1960(1960-08-03) (63 տարեկան)
Ծննդավայր Կոպենհագեն, Դանիա

Կիմ Միլթոն Նիլսեն (դան․՝ Kim Milton Nielsen, օգոստոսի 3, 1960(1960-08-03), Կոպենհագեն, Դանիա), դանիացի ֆուտբոլային մրցավար։ Նիլսենի անունը կապված է 1998 թվականին Ֆրանսիայում կայացած աշխարհի առաջնությունում Բեքհեմին հեռացնելուց հետո հայտնի սկանդալի հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Միլթոն Նիլսենը մրցավարական կարիերան սկսել է դեռ 15 տարեկանում՝ 1976 թվականին[1]։ 1986 թվականից ստացել է Դանիայի առաջնության խաղերը սպասարկելու իրավունք, իսկ 1988 թվականին ստացել է ՖԻՖԱ-ի միջազգային կարգ։ Դանիացի մրցավարը ճանաչում է ձեռք բերել 1993 թվականին, երբ նշանակվել է Բրեմենի «Վերդերի» (Գերմանիա) և «Բարսելոնայի» (Իսպանիա) միջև Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը սպասարկելու։ Մեկ տարի անց՝ 1994 թվականին, Նիլսենին վստահվել է ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչը, իսկ 1996 թվականին նա նշանակվել է առաջին խոշոր միջազգային մրցաշարում՝ Եվրոպայի առաջնությունում։ Ընդհանրապես, ինչ վերաբերում է հավաքականների մակարդակով մրցումներին, ապա Եվրո-96-ից սկսած ոչ մի խոշոր մրցաշար չի անցկացվել առանց Նիլսենի մասնակցության, բայց Եվրո-2004-ը նրա համար վերջինն էր, քանի որ 2005 թվականին նա ավարտել է մրցավարի կարիերան։

Չեմպիոնների լիգայում Կիմ Միլթոն Նիլսենը դատել է 65 խաղ[2]։ 2004 թվականին դատել է Եվրոպական ակումբային գլխավոր մրցաշարի եզրափակիչ հանդիպումը «Մոնակոյի» և «Պորտուի» միջև։

2005 թվականին 45-ամյա Կիմ Միլթոն Նիլսենը հասել է ՈՒԵՖԱ-ի տարիքային սահմանափակման շեմին և ավարտել է կարիերան։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 թվականի աշխարհի առաջնության ժամանակ դանիացին աչքի ընկել է Դևիդ Բեքհեմի վիճելի հեռացմամբ, երբ վերջինս արգենտինացի Դիեգո Սիմեոնեի հարվածից պաշտպանվելու համար իրեն նեղացնողին խփել է ոտքով[3]։
  • 2005/06 մրցաշրջանի սկզբում Նիլսենը հիշվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի հեռացմամբ, երբ վերջինս, դեղին քարտ ստանալով, սարկազմով ծափահարել է մրցավարին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (da) Jesper Victor Larsen, Kim Milton Nielsen: Ham i sort! Արխիվացված 16 Հոկտեմբեր 2006 Wayback Machine, Krop & Sport, vol. 2, 2006
  2. «Kim Milton Nielsen » Matches as referee». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  3. «Видеообзор матча Аргентина — Англия». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 27 (օգնություն)
  4. «Удаление Руни, 14 сентября 2005». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքաին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Միլտոն Նիլսեն» հոդվածին։