Կիմ Ղահրամանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիմ Ղահրամանյան
Ծնվել էսեպտեմբերի 5, 1942(1942-09-05)
ԾննդավայրՇահումյան, Ադրբեջան
Մահացել էհունվարի 31, 2014(2014-01-31) (71 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2000)
Մասնագիտությունպատմաբան

Կիմ Հարությունի Ղահրամանյան (սեպտեմբերի 5, 1942, Շահումյան, ԱԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 31, 2014), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (2000), պրոֆեսոր (2005):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Ղահրամանյանը ծնվել է 1942 թվականի սեպտեմբերի 5-ին, Շահումյան ավանում։ 1964 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը։ 1964-1971 թվականներին եղել է Շահումյանի շրջանի Մանաշիդ գյուղի ուսուցիչ, ապա՝ շրջանային «Նոր ուղի» թերթի բաժնի վարիչ, 1971-1975 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, 1975 թվականից՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս, 1994 թվականից, միաժամանակ՝ Արցախի Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատող։ 2000 թվականին ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, ա2005 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ Մասնակցել է Շահումյան-Գետաշեն տարածաշրջանի ինքնապաշտպանության կազմակերպման, բնակչության նյութական օգնության, Արցախի հետ Շահումյան-Գետաշենի միավորման փաստաթղթերի փաթեթը կազմելու աշխատանքներին։ 1992 թվականից (Դ. Պետրոսյանի հետ) հիմնել է «Մռավի ղողանջներ» և «Եղնիկներ» թերթերը[1]։

Աշխատությունները վերաբերում են Հյուսիսային Արցախի հիմնախնդիրներին։ Արխիվային նյութերի հիման վրա առաջին անգամ շարադրել է Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի ամբողջական պատմությունը, հիմնավորել բռնազավթած հողերի պահանջատիրությունը։ Հեղինակ է «Քաղաքագիտություն» (2003) բացատրական բառարանի։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Ղահրամանյանը մահացել է 2014 թվականի հունվարի 31-ին[2][3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակ (1999):
  • «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալ (2002):

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուսուցման տեխնիկական միջոցների օգտագործումը գիտական կոմունիզմի դասավանդման պրոցեսում։ (Մեթոդական ցուցումներ), Կ. Հ. Ղահրամանյան, խմբ.՝ Ս. Ա. Գաբուզյան, Հայկական պետական մանկավարժական ինստիտուտ Երևանի Խ. Աբովյանի անվան, Երևան, Ա. հ., 1983:
  • Սոցիալիստական ապրելակերպի պրոբլեմի ուսուցումը հասարակագիտական առարկաների դասավանդման պրոցեսում։ (Մեթոդական ցուցումներ), Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, ՀԽՍՀ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1983 (համահեղինակ)։
  • Գիտական կոմունիզմի ուսումնասիրումը հեռակա բաժնում։ (Մեթոդական ցուցումներ), Կազմ.՝ Կ. Հ. Ղահրամանյան, Վ. Ա. Պողոսյան, Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն ՀԽՍՀ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1986 (համահեղինակ)[4]։
  • Հյուսիսային Արցախ։ Դասախոսություններ, Կ. Հ. Ղահրամյան, խմբ.՝ Հ. Գ. Մանուչարյան, Ժողովրդական կրթության մինիստրություն, ՀԽՍՀ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, տպ. ՀԽՍՀ ժողովրդական կրթության մինիստրություն, 1990։
  • Հյուսիսային Արցախ. գոյության պայքար։ Կ. Հ. Ղահրամյան, խմբ.՝ Բ. Ա. Ուլուբաբյան, Երևան, Միքայէլ Վարանդեան, 1993։
  • Լեռնային Ղարաբաղ։ (1917-1920), Ե. Իշխանեան, խմբ.՝ Հ. Աբրահամյան, Կ. Ղահրամանյան, Երևան, «Հայաստան», 1999[5]։
  • 1500-ամյա հայկական Սահմանադրությունը։ Ընդունման հանգամանքները և նշանակությունը, Կ. Ղահրամանյան, Վ. Հովհաննիսյա, Երևան, «Տիգրան Մեծ», 1999[6]։
  • Օջախի գիրք։ Կ. Ղահրամանյան, Երևան, «Տիգրան Մեծ», 2002 (համահեղինակ)։
  • Հյուսիսային Արցախ (պատմության քննական վերլուծություն)։ Սեղմ. պատմ. գիտ. դ-րի Է.00.01- «Հայոց պատմություն» մասն., Կ. Հ. Ղահրամանյան, Երևան, Ա. հ., 2000:
  • Պատմություն Հայոց։ Մովսես Խորենացի, խմբ.՝ Կ. Ղահրամանյան, աշխարհաբար թարգմ., առաջաբանը և ծանոթագր.՝ Բ. Ուլուբաբյանի, Երևան, Գասպրինտ, 2003։
  • Քաղաքագիտություն։ Բացատրական բառարան։ Կ. Ղահրամանյան, խմբ.՝ Հ. Մանուչարյան, Երևան, «Զանգակ-97», 2003։
  • Արցունքոտ ժպիտներ։ [Կատակներ և զվարճախոսություններ], Կիմ Ղահրամանյան, Երևան, Դալլ, 2004[7]։
  • Քաղաքագիտություն։ Բուհական դասագիրք։ Կիմ Ղահրամանյան, Երևան, Դալլ, 2005։
  • Արցունքոտ ժպիտներ։ Հատոր 2։ Երևան։ Դալլ, 2006[8]։
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Պետականության ակունքները, Կ. Հ. Ղահրամանյան, Ա. Ս. Ղազիյան, ԼՂՀ Ազգային ժողով, Երևան, Վան Արյան, 2008։
  • Քաղաքագիտություն։ Բուհական դասագիրք, Կ. Հ. Ղահրամանյան, խմբ.՝ Հ. Մանուչարյան, 2-րդ, լրամշակված հրատարակչություն, Երևան, Դալլ, 2008։
  • Իրավակարգի 1500-ամյա ակունքներն Արցախում։ Կ. Հ. Ղահրամանյան, խմբ.՝ Կ. Զախարյան, թարգմ.՝ Լ. Կարապետյան, Լուսանկ.՝ Հ. Դավթյան, Երևան, Դալլ հրատ., 2010[9]:
  • Վարդուտ գավառի բառ ու բանը։ Կազմ.՝ Կիմ Ղահրամանյան, ՀՀ ԳԱԱ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան, Գիտություն, 2011։
  • Հայ էթնոսի պատմական առաքելությունը։ Կիմ Ղահրամանյան, Երևան, Դալլ, 2012։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  2. «Կյանքից հեռացավ Կիմ Ղահրամանյանը»։ aspu.am։ Վերցված է 2019-08-01 
  3. «Смерть на боевом посту»։ voskanapat.info։ Վերցված է 2019-08-01 
  4. Ղահրամանյան Կիմ Հարությունի, Պողոսյան Վահան Արշակի, Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն ՀՍՍՀ և այլք:, eds. (1986)։ Գիտական կոմունիզմի ուսումնասիրումը հեռակա բաժնում։ Մեթոդական ցուցումներ։ Երևան: Ա. հ 
  5. Իշխանեան Եղիշէ (1999)։ Աբրահամյան Հրաչ Արմենի, Ղահրամանյան Կիմ Հարությունի, eds.։ Լեռնային Ղարաբաղ ։: 1917-1920։ Երևան: Հայաստան 
  6. Ղահրամանյան Կիմ Հարությունի, Հովհաննիսյան Վլադիմիր (1999)։ 1500-ամյա հայկական Սահմանադրությունը։ Ընդունման հանգամանքները և նշանակությունը։ Երևան: Տիգրան Մեծ 
  7. Ղահրամանյան Կիմ Հարությունի (2004)։ Արցունքոտ ժպիտներ. Հատոր 1։ Երևան: Դալլ։ ISBN 9789993091585 
  8. Ղահրամանյան Կիմ Հարությունի (2006)։ Արցունքոտ ժպիտներ. Հատոր 2։ Երևան: Դալլ։ ISBN 9789994180608 
  9. Ղահրամանյան Կիմ Հարությունի, Դավթյան Հ (2010)։ Զախարյան Կ, ed.։ Իրավակարգի 1500-ամյա ակունքներն Արցախում։ Երևան: Դալլ հրատ։ ISBN 9789939821030