Մռավի ղողանջներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մռավի ղողանջներ
Տեսակպարբերական
Լեզուհայերեն

«Մռավի ղողանջներ», ԼՂՀ Շահումյանի շրջանային հասարակական ամսաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1993–2013 թվականներին Երևանում (1994 թվականից՝ անկանոն պարբերականությամբ)։ Խմբագիրը եղել է Կիմ Ղահրամանյանը։ Շահումյանի շրջանի բռնազավթումից և բնակչության տեղահանումից հետո թերթի նպատակը եղել է պարտիզանական պայքարին աջակցելը, 1994 թվականի հունիսից՝ շահումյանցիների վերաբնակեցմանը նպաստելը. պաշտպանել է նրանց շահերը, կազմակերպել բռնագաղթի ժամանակ կորած հարազատների որոնման աշխատանքները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։