Կիմչիծիգե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիմչիծիգե
김치찌개
Կիմչիծիգեի բաղադրիչները
կորեական խոհանոց
Տեսակտաք ուտեստ
Ենթատեսակստյու և սննդամթերք
Առաջացման երկիրԿորեա
 Kimchijjigae Վիքիպահեստում

Կիմչիծիգեն (կորեերեն՝ 김치찌개) կորեական խոհանոցի գլխավոր ուտեստներից մեկն է։ Այն կորեական ստյու է, որի մեջ ավելացնում են կիմչի՝ կծվության համար, և շոգեխաշում[1]։ Այն ամենատարածված կորեական ստյուերից մեկն է, որոնցից են նաև Դդվենջանգծիգեն և Սունդուբուծիգեն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ Կիմչիծիգեն գոյություն է ունեցել նույն ժամանակ, երբ ծագել է Կիմչին, որը պատրաստվում է՝ օգտագործելով պղպեղ, կաղամբ, աղ և կարմիր պղպեղ։ Կիմչիի շատ թթու և աղի լինելու դեպքում, ինչպես նաև ծավալը ավելացնելու համար այն եփում են ջրի մեջ, և ենթադրվում է, որ Կիմչիծիգեն հենց այդտեղից էլ առաջացել է։ Ասում են, որ այն մուտք գործելով Կորեայի արքայական պալատի խոհանոց՝ կոչվեց «Կիմչիջոչի»։

Կիմչիծիգե թունայով

Բաղադրամասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ բաղադրամասերը շատ պարզ են և հեշտ է պատրաստել, կորեական տներում շատ հաճախ է նկատվում։ Կիմչիծիգեն պարունակում է կաղամբի կիմչի, բանջարեղեն, տոֆու, միս և ծովամթերք և այլն, բայց սովորաբար միսը և ծովամթերքը միաժամանակ չեն ներառվում։ Հիմնականում խոզի միս են օգտագործում, իսկ տավարի միսը, քանի որ հեշտ պնդանում է, ընդհանուր առմամբ չի օգտագործվում։ Ծովամթերքներից հիմնականում օգտագործում են թունա, իսկ երբեմն ՝ սայրա (ձկան տեսակ)։ Կորեական մյուս ուտեստների նման, կողմնակի ուտեստներն ու բրինձը մատուցվում են Կիմչիծիգեի հետ միասին։ Ասում են՝ Կիմչիծիգեն եփելուց հետո կարմիր պղպեղ ավելացնելը բարելավում է համն ու գույնը։

Կիմչիծիգեն ինչ-որ չափով խմորված է լինում, այդ պատճառով թթու համ ունեցող կիմչի են օգտագործում, քանի որ նոր ներծծված Կիմչին յուրահատուկ համ չունի։ Թթու Կիմչին կարելի է միանգամից ավելացնել, բայց եթե այն տապակվի յուղի մեջ, այն կարող է ավելի լավ համ տալ։ Տապակելու համար հիմնականում օգտագործվում է քնջութի կամ պերիլայի յուղ։ Եթե այն մատուցվում է խոզի մսով, նույնիսկ եթե խոզի ճարպն է տապակված, այն համեղ կլինի։ Մսով կամ ծովամթերքով մատուցվելիս կարող ենք ավելացնել նաև սոյայի հատիկների (լոբու) մածուկ ՝ տհաճ հոտից ազատվելու համար։ Նույն ազդեցությունը կարելի է ձեռք բերել ավեցնելով չոնգջու, սոջու և այլ կորեական խմիչքներ։ Տհաճ հոտից ազատվելու համար կարող ենք պատրաստման ժամանակ սխտոր և սոխ ավելացնել։ Ինչպես նաև, շատ թթու Կիմչի օգտագործելու դեպքում նույնպես կարող ենք ազատվել տհաճ հոտից՝ առանց նշված բաղադրամասերն ավելացնելու։ Եթե եփելու ժամանակ թթու համը չափից շատ ուժեղ է, կարող ենք ավելացնել շաքար ու աղ՝ համը էլ ավելի հարստացնելու համար։

Սնուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդանյութերի քանակը ավելացնելու համար կարող ենք բացի Կիմչիից այլ բաղադրամասեր ավելացվել։ Կիմչին բարձր կրակի վրա եփելիս, կաթնաթթվային մանրէները ոչնչանում են, ուստի սննդարարությունը պակասում է։ Բացի այդ, նատրիումի պարունակությունը շատ բարձր է Կիմչիի և այլ հավելումների պատճառով, ճարպի պարունակությունը նույնպես բարձր է տապակման համար օգտագործվող յուղի պատճառով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]