Կիա Վոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիա Վոն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝անգլ.՝ Kia Vaughn
Մասնագիտացում՝բասկետբոլիստ
Երկիր՝ ԱՄՆ և  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 24, 1987(1987-01-24) (37 տարեկան)
Ծննդավայր՝Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Ակումբ՝Rutgers Scarlet Knights women's basketball?, Նյու Յորք Լիբերթի և Washington Mystics?
193 սանտիմետր
Քաշ՝94 կիլոգրամ

Կիա Վոն (անգլ.՝ Kia Vaughn, հունվարի 24, 1987(1987-01-24), Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստուհի, խաղացել է Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիայում[1]։ Նա «Նյու-Յորք Լիբերտի» թիմի կողմից ընտրվել է 2009 թվականի ՎՆԲԱ դրաֆթում՝ ութերորդ համարով։ Խաղացել է կենտրոնական դիրքում, այժմ խաղում է թուրքական «Ֆեներբահչե» ակումբում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիա Վոնը ծնվել է 1987 թվականի հունվարի 24-ին՝ Նյու Յորքի Բրոնքս շրջանում, Էյժի Էլլինգտոնի դուստրն է։ Ունի յոթ կրտսեր եղբայր, սովորել է Մանհեթենի շրջանի թաղամասերից մեկում գտնվող Սուրբ Միխաիլի ակադեմիայում, որտեղ էլ խաղացել է տեղի բասկետբոլի հավաքականի կազմում։

Ուսանողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2006-2009 թվականներին ուսանել է Ռատգերսի համալսարանում ու մարզվել լեգենդար մարզիչ Վիվիեն Ստրինգերի մոտ։ Համալսարանի բասկետբոլի թիմի կազմում մասնակցել է «Big East conference» մրցաշարին ու 16–0 հաշվով հաղթանակ տարել, միջին հաշվով յուրաքանչյուր խաղում վաստակելով 6․3 միավոր։ Հաջորդ տարի ճանաչվել է « All-Met Division I» կանանց համալսարանական բասկետբոլի տարվա խաղացող՝ յուրաքանչյուր խաղում վաստակելով 12․8 միավոր[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոնի փեսացուն՝ Գարի Էրվինը, նույնպես պրոֆեսիոնալ բասկետբոլիստ է, որը խաղացել է ինչպես «NBA Ջի լիգայում», այնպես էլ՝Ավստրալիայի բասկետբոլի ազգային հավաքականում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kia Vaughn Playerfile». WNBA. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 7-ին.
  2. «Prospect: Kia Vaughn». WNBA. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 7-ին.
  3. Take 40: Gary Ervin Արխիվացված Մարտ 6, 2014 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիա Վոն» հոդվածին։