Կերոն նեղատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կերոն նեղատերև
Կերոն նեղատերև
Կերոն նեղատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Կերոնազգիներ (Typhaceae)
Ցեղ Կեռոն (Typha)
Տեսակ Կերոն նեղատերև (T. angustifolia)
Միջազգային անվանում
Typha angustifolia
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Կերոն նեղատերև (լատ.՝ Týpha angustifólia), կերոնազգիներ ընտանիքի, միածաիլավոր, կոճղարմատավոր մոլախոտ։ Գրականության մեջ հանդիպում է նաև կեռոն, ջրեղեգ, որձախո անվամբ։ Ծլելուց հետո, կյանքի առաջին տարում, հիմնականում առաջացնում է տերևնր և թփակկլվում, երկրորդ տարում նոր՝ միայն կոճղարմատներ։ Ծաղկակիր ցողուններ առաջացնում է կյանքի երրորդ տարվանից սկսած։ Կերոնի կոճղարմատները տեղավորված են 5-12 սմ խորության մեջ։ Կոճղարմտների բողբոջներից, նոր բույսի առաջացումը զուգընթաց, առաջանում են փնջաձև արմատներ, որոնք օգտագործվում են հողի առավել խորը շերտերում եղած սննդանյութերն ու ջուրը։ Հիմնական ռաջնային կոճղարմատներից դուրս եղած համեմատաբար նուրբ կոճղարմատների մի մասը ընդունում է աճման վերընթաց, մյուսները՝ վարընթաց ուղղություն։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի 2-3 մետր բարձրությամբ սնամեջ ու հաստ, ընդգծված միջհանգույցներով ողորկ ցողուն, նեղ, նշտարաձև, զուգահեռաջիղ, կոշտ տերևներ: Գլխավոր ցողունի ծայրին նստած է գլանաձև, մուգ շականակագույն ծաղկափթթությունը վերին մասում գտնվում են արական, ներքին մասում՝ իգական ծաղիկները։

Սերմերը մանր են, կրում են թռչող հարմարանքներ՝ վրձնիկներ, և տարածվում են ինչպես քամու, այնպես էլ հոսող ջրի միջոցով և ծլում են հողի մակերեսից։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է աշխարհի գրեթե բոլոր գոտիներում, բացի ծայր հյուսիսից ու բարձր լեռնային գոտիներից։ ՀՀ Արարատյան դաշտում ճահճակալող հողերի մոլախոտ է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ. Ա. Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս, «լույս» հրատարակչություն, Երևան, 1980 թ․