Կերամիկայի և դեկորատիվ արվեստի ազգային թանգարան
Կերամիկայի և դեկորատիվ արվեստի ազգային թանգարան | |
|---|---|
| Տեսակ | պատկերասրահ և ազգային թանգարան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Ciutat Vella?[1][2] և Վալենսիա[2][3] |
| Վայր | Palau del Marqués de Dos Aigües?[4] |
| Ղեկավարության նստավայր | Palau del Marqués de Dos Aigües, La Xerea, Ciutat Vella, Վալենսիա |
| Հիմնադրվել է | փետրվարի 7, 1947 |
| Տնօրեն | Jaume Coll Conesa? |
| Կայք | cultura.gob.es/mnceramica/home.html |
![]() | |
![]() | |
«Գոնսալես Մարտի» Կերամիկայի և դեկորատիվ արվեստի ազգային թանգարան (իսպ.՝ Museo Nacional de Cerámica y de las Artes Suntuarias González Martí), կերամիկական (մասնավորապես Վալենսիայի կերամիկա), հախճապակիների և այլ դեկորատիվ արվեստներին (ինչպիսիք են տեքստիլ արվեստ, ավանդական տարազներ և կահույք) նվիրված թանգարան Իսպանիայի Վալենսիա քաղաքում։ Թանգարանը տեղակայված է Մարկես դե դոս Ագուաս պալատի (Marqués de Dos Aguas Palace) շենքում։ Հիմնադրվել է 1947 թվականի փետրվարի 7-ին Մանուել Գոնսալես Մարտիի նվիրաբերած կերամիկայի հավաքածուի հիման վրա։ 1954 թվականի հունիսի 18-ին թանգարանը բացվել է հանրության համար։
Շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե պալատը եղել է գոթական կառույց։ 18-րդ դարի կեսերին, երբ Իպոլիտո Ռովիրան և վալենսիացի քանդակագործ Իգնասիո Վերգարան նախագծեցին շենքի ճակատային մասը, այն ամբողջովին վերափոխվեց բարոկկո ոճի։ Այսօր, տարբեր ձևափոխությունների արդյունքում, կառույցը հիմնականում ռոկոկո, նեոդասական և արևելյան ոճերի համադրություն է։
1941 թվականին շենքը համարվել է պատմական հուշարձան, և 1949 թվականին պետությունը գնել է այն՝ Գոնսալես Մարտիի կերամիկայի հավաքածուն այնտեղ տեղավորելու համար, որին հաջորդել են ենթակառուցվածքների բարելավման և վերանորոգման աշխատանքներ։ 1990-1998 թվականներին վերանորոգման աշխատանքները համակարգել է ճարտարապետ Գինես Սանչես Էվիան[5]։
Վերգետնյա հարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հարկը հիմնականում նվիրված է ժամանակավոր ցուցահանդեսներին։
Առաջին հարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հարկում Մարքիզ դե Դոս Ագուայի մասնավոր սենյակներն են, որոնց պատերն ու առաստաղը զարդարված են նկարիչներ Պլասիդո Ֆրանսես ի Պասկուալի, Խոսե Ֆելիպե Պառայի և Խոսե Բրել Գուիրալտի նկարներով։ Մարմարե աստիճանները ունեն տարբեր գույներ, դրանց վրա «MD» սկզբնատառերն են՝ «Marquis de Dos Aguas»:
Հայտնի սենյակներից են Պարահանդեսի, Կարմիր սենյակները, Արևելյան հյուրասենյակը (հայտնի է նաև որպես ճենապակիների սենյակ), որոնք հագեցած են բնօրինակ կահույքով։ Բոլոր սենյակները զարդարված են արվեստի ստեղծագործություններով, լուսամփոփներով, ժամացույցներով, ծաղկամաններով և այլն[6]։
Երկրորդ հարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հարկն ամբողջությամբ նվիրված է կերամիկական հավաքածուների ցուցադրմանը, այդ թվում ներկայացված է տիպիկ վալենսիական խոհանոցի վերարտադրություն՝ նախագծված Մանուել Գոնսալես Մարտիի կողմից, ինչպես նաև 18-րդ և 19-րդ դարերի խճանկարներ, ֆրիզներ, դեկորատիվ վահանակներ։ Այս տարածքը ձևավորված է կերամիկական ծաղկամաններով և պղնձե առարկաներով։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]1969 թվականին թանգարանի հավաքածուն համալրվել է կահույքի, հագուստի, նկարների տարբեր նմուշներով, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում վալենսիական ավանդույթների և տեղացի արվեստագետների համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 2,2 https://ceice.gva.es/va/web/patrimonio-cultural-y-museos/inventario-general
- ↑ Directorio de Museos y Colecciones de España
- ↑ https://eduwp.edu.gva.es/patrimonio-cultural/ficha-inmueble.php?id=1422
- ↑ Sánchez Hevia, Ginés (1999). Palacio del Marqués de Dos Aguas: restauración y rehabilitación arquitectónica (2nd ed.). Spain. ISSN 1136-758X.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Recorrido por el museo». Museo de Ceràmica. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գոնսալես Մարտի» Կերամիկայի և դեկորատիվ արվեստի ազգային թանգարանի կայք
- National Museum of Ceramics and Decorative Arts "González Martí" Virtual tour
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերամիկայի և դեկորատիվ արվեստի ազգային թանգարան» հոդվածին։ |
| ||||||||||||

