Կեսգիշերի արև (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեսգիշերի արև
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆանտաստիկա, ռոմանտիկ գեղարվեստական գրականություն և ֆենթեզի
Ձևվեպ
ՀեղինակՍտեֆանի Մայեր
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանՖորկս
ՀրատարակչությունLittle, Brown and Company
Հրատարակվել էօգոստոսի 4, 2020
ՇարքՄթնշաղ
ՆախորդԼուսաբաց

Կեսգիշերվա արևը (անգլ.՝ Midnight sun), Ստեֆանի Մայերի՝ «Մթնշաղ» գրքի՝ ժամանակին սպասվող զուգընթաց վեպը։ Այն պետք է դառնար «Մթնշաղ» գրքի իրադարձությունների նախապատմություն, բայց պատումը պետք է վարվեր ոչ թե Բելա Սվոնի անունից, ինչպես առաջին գրքում է, այլ Էդվարդ Կալենի անունից[1]։ Ստեֆանի Մայերը նաև հայտարարել է, թե «Մթնշաղը» միակ գիրքն է, որն ինքը ծրագրում է գրել նաև Էդվարդի անունից[2]։ Էդվարդի բնավորությունն ավելի լավ արտահայտելու համար Մայերը «Մթնշաղի» էկրանավորման ռեժիսոր Քեթրին Հարդվիքին և Էդվարդի դերը կատարած դերասան Ռոբերտ Փեթինսոնին թույլ է տվել կարդալ վեպի մի քանի ավարտված գլուխներ այն ժամանակ, երբ նրանք նկարահանում էին կինոֆիլմը[3]։

Նախնական ցուցադրության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի օգոստոսի 28-ին Մայերը դադարեցրել է գրել «Կեսգիշերվա արևը» գիրքը։ Դրա պատճառը եղել է ձեռագրի տասներկու գլուխների անօրինական կերպով համացանցում հայտնվելը։ Նա հայտարարել է.

եթե ես փորձեի գրել «Կեսգիշերվա արևը» հիմա, իմ ներկայիս տրամադրությամբ, ապա Ջեյմսը հավանաբար կհաղթեր, և բոլոր Կալլենները կմահանային, և այս ամեն ինչը չէր համապատասխանի իրական պատմությանը։ Ամեն դեպքում ես շատ տխուր եմ այն ամենից, ինչ պատահել է, որպեսզի հիմա շարունակեմ աշխատանքը «Կեսգիշերվա արև» գրքի վրա և այսպիսով այն կդադարեցվի անորոշ ժամանակով։

Դրանից հետո նա ազատ հասանելիությամբ իր կայքում տեղադրել է տասներկու գլուխներ պարունակող սևագիրը, որպեսզի ազնիվ լինի իր ընթերցողների հետ՝ այդպիսով գտնելով փոխզիջումնային տարբերակ, որովհետև վեպը հայտնվել էր վտանգի տակ իր հրատարակության ժամկետից առաջ[4]։ Մայերը նաև հայտարարել է, որ ինքը չի մտածում, թե ձեռագիրը գողացվել է ինչ-որ չար նպատակներով և չի պատրաստում հրապարակել նրանց անունները, ովքեր արել են դա։ 2008 թվականի նոյեմբերին տված հարցազրույցի ժամանակ Ստեֆանի Մայերն ասել է.

Սա իսկապես դժվար է, որովհետև բոլորը հիմա ղեկի մոտ են, որտեղ նրանք կարող են անել իրենց քննարկումները։ ...Եվ ես ինձ միայնակ չեմ զգում, երբ տեղի են ունենում այս բոլոր դեպքերը ձեռագրի հետ, այս ամբողջ աղմուկը։ Եվ ես չեմ կարող գրել, քանի դեռ չեմ զգում, որ ինձ հանգիստ են թողել։

Նա ասել է, թե իր նպատակն է մոտավորապես երկու տարի անկացնել առանց «Կեսգիշերվա արևը» գրքի հիշատակման, և ինքը մտածել է, որ նորից կսկսի աշխատել վեպի վրա այն ժամանակ, երբ վստահ կլինի, որ բոլորը մոռացել են դրա մասին[5]։ Սակայն Ստեֆանի Մայերը հանգել է այն որոշմանը, որ այնուամենայնիվ կհրատարակի իր վեպը։ Մայերն ասել է, որ «Արևածագ» գրքի հրատարակումից հետո ինքը պատրաստվում է կենտրոնանալ «Կեսգիշերվա արևը» գրքի վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի իրադարձությունների ընթացքը նույնն է, ինչ «Մթնշաղ» վեպում, բայց պատմությունը ներկայացվում է Էդվարդի անունից։ 17-ամյա Բելլա Սվոնը, ժամանելով անձրևոտ և ամպամած Ֆորքս քաղաք՝ իր հոր մոտ, նույնիսկ չէր էլ կասկածում, թե ինչ արկածների միջով պիտի անցնի։ Նոր դպրոցում իր առաջին օրը Բելլան հանդիպում է Էդվարդին և հետագայում սիրահարվում է նրան։ Էդվարդը նույնպես անտարբեր չէ Բելլայի նկատմամբ, բայց խնդիրն այն է, որ նա ոչ թե սովորական տղա, աշակերտ և տեղի բնակիչ է, այլ` վամպիր։

Այս մասից հասկացվում է, թե ինչ է զգացել և ինչով է զբաղվել Էդվարդ Կալլենն այն ժամանակ, երբ Բելլան փորձում էր հասկանալ իրեն և նրան։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. StephenieMeyer.com | Серия романов «Сумерки» | Другие проекты
  2. «Entertainment Weekly берёт интервью у Стефани Майер: Часть 2». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  3. Ларри Кэрролл (2008 թ․ ապրիլի 15). «Съёмочная группа «Сумерек» с визитом на предварительном показе 'Солнца полуночи'». MTV. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.
  4. StephenieMeyer.com | Сумерки (серия романов) | Доступные главы романа «Солнце полуночи»
  5. «Стефани Майер говорит о 'Сумерках'». 2008 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 6-ին. {{cite news}}: Unknown parameter |автор= ignored (օգնություն); Unknown parameter |издатель= ignored (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]