Կենուլ Բիսոն Սարո Վիվա
Կենուլ Բիսոն Սարո Վիվա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1941[1][2][3][…] |
Ծննդավայր | Bori, Նիգերիայի պրոտեկտորատ |
Մահացել է | նոյեմբերի 10, 1995[1][4][2][…] (54 տարեկան) |
Մահվան վայր | Պորտ Հարկորտ, Նիգերիա[4] |
Գերեզման | Port Harcourt Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | Khana?[5] |
Կրթություն | University of Ibadan? և Government College Umuahia? |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, սցենարիստ, ակտիվիստ, բնապահպան և հեռուստատեսային պրոդյուսեր |
Աշխատավայր | Լագոսի համալսարան |
Ծնողներ | հայր՝ Jim Wiwa? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Movement for the Survival of the Ogoni People? |
Երեխաներ | Ken Wiwa?, Noo Saro-Wiwa? և Zina Saro-Wiwa? |
![]() |
Կենուլ Բիսոն Սարո Վիվա (անգլ.՝ Kenule "Ken" Beeson Saro-Wiwa, հոկտեմբերի 10, 1941[1][2][3][…], Bori, Նիգերիայի պրոտեկտորատ - նոյեմբերի 10, 1995[1][4][2][…], Պորտ Հարկորտ, Նիգերիա[4]), նիգերիացի գրող և հասարակական գործիչ։ Անդրազգային կորպորացիաներին և նիգերիական կառավարությանն ուղղված ոչ բռնի դիմադրության շարժման հիմնադիրն է, որը պայքարում էր զինված բռնապետության դեմ։
Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Դելտայում (Նիգերիա), օգոնիի ցեղապետի ընտանիքում։ Կենի քույրը եղել է երկրում հայտնի բժիշկ և իրավապաշտպան։ Սովորել է Նիգերիայի հնագույն Իբադանյան համալսարանում։ Դասավանդել է, աշխատել Բոնի քաղաքի վարչությունում։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ աջակցել է դաշնային կառավարությանը։ Պատերազմական և հետպատերազմական ժամանակների հետ է կապված գրականությունում և հեռուստատեսությունում նրա աշխատանքի սկիզբը։
Որոշ ժամանակ Սարո Վիվան զբաղեցրել է շրջանի լիազորի պաշտոնն` ըստ իր մասնագիտության, բայց արդեն այդ ժամանակ նրան հուզում էր օգոնիի ծանր վիճակը և ամենակարող արտասահմանյան նավթարդյունաբերող ընկերությունները։ Այդ ոլորտում բախում է առաջացել ղեկավարության հետ, որն էլ հանգեցրել է պաշտոնաթողության։
Բնության և փոքր ազգերի ոչնչացման դեմ ոչ բռնի դիմադրության քարոզչության հիմնական ընթացքը համընկել է գեներալ Իբրահիմ Բաբանգիդայի կառավարման ժամանակաշրջանի հետ։ Սարո Վիվան ստեղծել է MOSOP (Օգոնի ցեղի ապրելու շարժումը) զանգվածային կազմակերպությունը։ 1992 թվականին Բաբանգիդան կորցրել է իր հզորությունը, և գրողը ընտրությունների խափանմանը նախապատրաստվելու համար անօրինական կերպով ձերբակալվում է։
Արշավն ակտիվ գործունեություն է ունեցել նաև Սանի Աբաչի իշխանության ժամանակ, ինչն էլ հանգեցրել է կառավարության ատելությանը։ Ինչպես կանխատեսում էին «կանաչները», Աբաչը գործում էր Royal Dutch Shell ընկերության համաձայնությամբ։ Սկսվում են օգոնիների ջարդերը։
Սպանվել են 4 ցեղապետներ, որոնք աջակցում էին Աբաչին, ըստ մի տարբերակի դա պրովոկացիա էր` ընդդեմ MOSOP-ի, իսկ ըստ մյուս տարբերակի` օգոնիների մի մասը գոհ չէր քաղաքացիական անհնազանդության արդյունքներից, որը քարոզում էր Սարո Վիվան և որոշում է անցնել դիմադրության բռնի ձևին։
Այսպես թե այնպես, Սարո Վիվան և 8 մարդ ձերբակալվում են` մեղադրվելով որպես մասնակից 4 ցեղապետերի սպանության համար և դատապարտվում են կախաղանի։ Դատը անց է կացվում բազմաթիվ խախտումներով։ Սարո Վիվիի ազատության համար ելույթ են ունեցել ԱՄՆ-ի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Մեծ Բրիտանիայի, Ազգերի համագործակցությունը, Amnesty International-ը։
1995 թվականի նոյեմբերին դատավճիռը իրագործվում է։ Դրան հաջորդել է Նիգերիայի անդամակցության դադարեցումը Համագործակցությանը, բազմաթիվ սանկցիաներ։ 2006 թվականին Լոնդոնում բացվել է Սարո Վիվանի հուշարձանը։
2017 թվականին նրա պատվին է անվանվել Zasphinctus sarowiwai մրջյունը[6]։
Գրողի հարազատները երկար ժամանակ դատի էին տալիս Shell-ին` նրա մահվան համար, 2009 թվականին ընկերությունը համաձայնում է վճարել ավելի քան 15 միլիոն դոլոր փոխհատուցում։
Սարո Վիվիի որդին` Կեն Վիվին, հայտնի լրագրող է և նախագահներ Օլուսեգուն Օբասանջոի և Ումար Յար-Ադուայի խորհրդականը։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sozaboy: A Novel in Rotten English
- On a Darkling Plain
- The Singing Anthill
- A Month and a Day: A Detention Diary
- Mr B
- Basi and Company
- Prisoners of Jebs
- Nigeria: The Brink of Disaster
- Genocide in Nigeria
Մրցանակներ և պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ներկայացուցչություն չունեցող ազգերի կազմակերպության փոխնախագահ (1993-1995)
- Հոլդմանի մրցանակ (1995)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Nigeria's Military Leaders Hang Playwright and 8 Other Activists — AP, 1995.
- ↑ Saro-Wiwa K. The Language of African Literature: A Writer's Testimony // Research in African Literatures — IU Press, 1992. — Vol. 23, Iss. 1. — P. 153—157. — ISSN 0034-5210; 1527-2044
- ↑ Francisco Hita Garcia, Georg Fischer, Cong Liu, Tracy L. Audisio, Evan P. Economo. Next-generation morphological character discovery and evaluation: an X-ray micro-CT enhanced revision of the ant genus Zasphinctus Wheeler (Hymenoptera, Formicidae, Dorylinae) in the Afrotropics.(անգլ.) // ZooKeys : Журнал. — Sofia: Pensoft Publishers, 2017. — Vol. 693. — P. 33—93. — ISSN 1313-2970.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Нигерия не вписалась в рыночную конъюнктуру (Коммерсант)
- Статья на anticomprador.ru
- Начался суд над компанией Shell по обвинению в убийстве нигерийского оппозиционера
- Shell заплатит $15,5 млн за причастность к убийствам
|