Նիգերիայի պրոտեկտորատ
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Լագոս (ամենամեծ քաղաք) | |||
Լեզու | Անգլերեն | |||
Հիմն | «Աստված, պահպանիր թագուհուն» | |||
Արժույթ | Արևմտաաֆրիկյան ֆունտ նիգերական ֆունտ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Պրոտեկտորատ | |||
Պետության գլուխ | Բրիտանիայի միապետ |
Նիգերիայի պրոտեկտորատ (անգլ.՝ Protectorate of Nigeria), բրիտանական թագի գաղութային տարածք Արևմտյան Աֆրիկայում, որը գոյություն է ունեցել 1914-1954 թվականներին։
Նիգերիայում բրիտանական պրոտեկտորատը հաստատվել է 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբնական շրջանում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին համաշխարհային պատերազմը միավորման խթան հանդիսացավ Բրիտանական թագի գաղութ հանդիսացող Հարավային և Հյուսիսային նիգերական պրոտեկտորատների համար։ Նույն թվականին առանց որևէ ռազմական միջամտության նրանք միավորվեցին՝ ձևավորելով Նիգերիայի բրիտանական գաղութը։
Ատաջին համաշխարհային պատերազմի տարիներին Նիգերիայի պրոտեկտորատը ունեցել է ռազմավարական կարևոր նշանակություն և Անտանտի դաշնակցային զորքերի համար ծառայել է, որպես Կամերունը ռմբակոծող կայանք։ Կամերունական արշավանքի ընթացքում անգլիական և ֆրանսիական, հետագայում նաև բելգիական զորքերը գերմանական Կամերունի վրա նախահարձակ եղան Նիգերիայից։
Բրիտանական Նիգերիայի ընդերքը հարուստ էր օգտակար հանածոներով։ Գաղութն ուներ բնակչության բարձր խտություն, ինչը վերջինիս դարձնում էր Բրիտանական թագի մարգարիտներից մեկը[1]։ Նիգերիան կարևոր նշանակություն է ունեցել Բրիտանական կայսրության տնտեսության զարգացման գործում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ևս Նիգերիայի տնտեսությունը շարունակել է զարգանալ արագ տեմպերով։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ Նիգերիայի պրոտեկտորատը անմիջականորեն չէր հանդիսանում պատերազմական գործողությունների թատերաբեմ և այստեղ ռազմական բախումներ գրեթե չէին լինում։ Նիգերիայի համար իրական վտանգ կարող էր հանդիսանալ միայն գերմանական ծովային հարձակումները[1]։
Պատերազմից հետո թուլացած Բրիտանական կայսրությունը ստիպված է լինում 1954 թվականին Նիգերիան ճանաչել որպես դաշնային հանրապետություն։ 1960 թվականին երկիրը ձեռք է բերում իր բացարձակ անկախությունը[1]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Բրիտանական կայսրության գաղութային տարածքներ. Աֆրիկա` Նիգերիայի պրոտեկտորատ և գաղութ» (անգլերեն)։ britishempire.co.uk։ Արխիվացված օրիգինալից 2013-03-22-ին։ Վերցված է 2013-02-23