Կենդանի օրգանիզմների դասակարգում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսաբանական դասակարգումը կամ կենսաբանական գիտական դասակարգումը տաքսոնոմիայի (կարգաբանության) մեթոդ է, որը հնարավորություն է տալիս օրգանիզմները խմբավորել և դասակարգել որոշակի խմբերի մեջ, որոնցից են օրինակ ցեղերը և տեսակները։ Այս խմբերը հայտնի են տաքսա (լատ.՝ taxa) (եզակի թվով՝ տաքսոն) անվանումներով։

Ժամանակակից կենսաբանական դասակարգումը սկիզբ է առել Կարլ Լիննեյի աշխատանքներից, ով տեսակները խմբավորել է ըստ նրանց ընդհանուր ֆիզիկական հատկանիշների։ Դարվինյան ընդհանուր ծագման սկզբունքի համաձայն՝ այս խմբավորումները շարունակաբար թարմացվել են։ 20-րդ դարի վերջին կլադիստիկ մեթոդի ծնունդի հետ մեկտեղ, ֆիլոգենետիկական դասակարգումը, որի միջոցով օրգանիզմները խմբավորվում էին հիմնվելով բացառապես ենթադրելի էվոլյուցիոն կապվածության վրա, հաշվի չառնելով կառուցվածքային նմանությունները, դարձավ սովորական և գործածելի կենսաբանության որոշ բնագավառներում։ [1] Մոլեկուլային ֆիլոգենետիկան, որը ԴՆԹ-ի հաջորդականությունն օգտագործում է որպես տեղեկատվություն, նույնպես կատարել է բազմաթիվ ստուգումներ և այն, կարծես, շարունակական բնույթ է կրում։ Կենսաբանական դասակարգմամբ զբաղվում է սիստեմատիկա գիտությունը։ Կենդանի օրգանիզմները դասակարգման մի քանի տարբերակներ կան։ Կարլ Վյոզեն 1990թ.-ին կենդանի օրգանիզմներին բաժանեց 3 վերնաթագավորությունների՝

Այս բաժանման հիմնական տարբերությունը նախորդներից այն էր, որ բակտերիաները բաժանվեցին 2 խմբի՝ էուբակտերիաներ և արքեաներ։

Այս պատկերում ցույց է տրված կենդանական աշխարհի դասակարգումն ըստ 3 վերնաթագավորությունների

Դասակարգման այլընտրանքային տարբերակներից մեկի դեպքում կենդանի օրգանիզմները բաժանվում են 2 կայսրության՝ էուկարիոտներ (Eukaryota) և պրոկարիոտներ (Prokaryota)։ Վերջինիս մեջ են միավորվում բոլոր բակտերիաները։ Մեկ այլ դասակարգման ժամանակ առանձնացվում են 5 թագավորություն. պրոկարիոտներ, նախակենդանիներ կամ պրոտիստներ (Protista), սնկեր (Fungi), բույսեր (Plantae) և կենդանիներ (Animalia)։

2004թ.-ին Կավալյե Սմիթի կողմից առաջարկվել է հետևյալ դասակարգումը.

  • Պրոկարիոտների կայսրություն
    • Բակտերիաների թագավորություն
      • Negibacteria ենթաթագավորություն
      • Unibacteria ենթաթագավորություն
  • Կորիզավորների կայսրություն
    • Նախակենդանիների թագավորություն
    • Կենդանիների թագավորություն
    • Սնկերի թագավորություն
    • Բույսերի թագավորություն
    • Քրոմիստների թագավորություն

Էուկարիոտների մեջ են մտնում (այլ դասակարգման համաձայն).

  • Կենդանիների թագավորություն (Kingdom Animalia)
  • Բույսերի թագավորություն (Kingdom Plantae կամ Archaeplastida )
  • Սնկերի թագավորություն (Kingdom Fungi)
  • Նախակենդանիների թագավորություն (Kingdom Protista (Protoctista))

2007 թ.-ին Օսլոյի համալսարանի գիտնականների հետազոտությունների հիման վրա առաջարկվեց կորիզավորների ոչ աստիճանակարգային հետևյալ բաժանումը.

  • բույսեր - բույսեր, կանաչ և կարմիր ջրիմուռներ
  • Opisthokonts - արմատոտանիներ (ամեոբաներ), սնկեր և կենդանիներ
  • Excavates - նախկինում նախակենդանիների բաժին, ներառում է ազատ ապրող և մակաբույծային ձևերը,
  • SAR - Stramenophiles, Alveolates и Rhizaria

Դասակարգման համակարգի էվոլյուցիան[խմբագրել]

Հեկկել (1894)
Երեք թագավորություն
Ուիտեկեր (1969)
5 թագավորություն
Վեզե (1977)
6 թագավորություն
Վեզե (1990)
3 դոմեններ
Կավալյե- Սմիթ (1998)
2 դոմեններ
և 7 թագավորություններ
Կենդանիներ Կենդանիներ Կենդանիներ Էուկարիոտներ Էուկարիոտներ Կենդանիներ
Բույսեր Սնկեր Սնկեր Սնկեր
Բույսեր Բույսեր Բույսեր
Նախակենդանիներ Նախակենդանիներ Քրոմիստներ
Պրոտիստներ Նախակենդանիներ
Մոներա Արխեաներ - Արխեաներ Պրոկարիոտներ Արխեաներ
Էուբակտերիաներ Էուբակտերիաներ Էուբակտերիաներ

Սահմանում[խմբագրել]

Կենսաբանական դասակարգումը սահմանել է Էրնեստ Մեյրը որպես «օրգանիզմների դասավորումը հիերարխիկ խմբերով, որտեղ իրար մոտ գտնվող հիերարխիկ խմբերը միավորվում են ավելի մեծ խմբերի մեջ: Խումբը սահմանվում է որպես նմանատիպ հատկանիշներ ունեցող օրգանիզմների համակարգ[2]:

Կենսաբանական դասակարգումը հիմնված է ամենամոտ ընդհանուր նախնուց ունեցած ընդհանուր ծագման վրա[3]: Այսպիսով, կարևոր հատկանիշներն ու առանձնահատկությունները կենսաբանական դասակարգման համար «հոմոլոգ» են, այսինքն, ժառանգված են ընդհանուր նախնուց։ Այսպես, և թռչունները, և չղջիկները ունեն թռչելու կարողություն, բայց այս նմանությունը չի օգտագործվում նրանց միևնույն տաքսոնին դասելու համար, քանի որ այս հատկանիշը ժառանգված չէ ընդհանուր նախնուց։ Չնայած չղջիկների ու կետերի միջև առկա տարբերություններին, նրանք երկուսն էլ դասվում են նույն տաքսոնին, քանի որ կերակրում են իրենց ձագերին կաթով, իսկ կաթով կերակրելը կաթնասունների տարբերիչ հիմնական հատկանիշներից մեկն է։

Նմանությունների հոմոլոգ կամ անալոգ լինելը սահմանելը կարող է դժվար լինել։ Օրինակ՝ մինչև վերջերս, Հարավային Աֆրիկայում հայտնաբերված ոսկե խլուրդները և Հյուսիսային կիսագնդի խլուրդները ձևաբանական և վարքային նմանությունների հիման վրա դասվում էին միևնույն տաքսոնին (մրջնակերներ)։ Մոլեկուլային վերլուծությունը, սակայն, ցույց տվեց, որ այս կենդանիները միմյանց հետ այդքան էլ կապված չեն և նրանց նմանությունները պայմանավորված են համակցված էվոլյուցիայով, այլ ոչ՝ ընդհանուր ծագմամբ, որի պատճառով էլ չպետք է դասվեն միևնույն տաքսոնին[4]։

Կենդանիների թագավորություն[խմբագրել]

Animal diversity October 2007.jpg

Կենդանիների դասակարգման տարբեր մոտեցումներ կան։ Դրանցից մեկի համաձայն այն հետևյալ տեսքը ունի.

  • Իսկական բազմաբջիջների կամ էումետազոյների ենթաթագավորություն (Eumetazoa)
    • Աղեխորշավորներ (Coelenterata) կամ Ճառագայթային համաչափներ (Radiata) բաժին
      • Կատարավորներ (Ctenophora) unranked
      • հիդրաներ Cnidaria
    • Երկկողմ համաչափների (Bilateria) բաժին
      • Առաջնաբերանայիններ (Protostomia)
        • Acoelomorpha տիպ
        • Օրտոնեկտիդներ (Orthonectida)
        • Դիցիեմիդներ (Dicyemida կամ Rhombozoa)
        • Տափակ որդեր (Plathelmintes)
        • Նեմերտիններ (Nemertina կամ Nemertini)
        • Փորաթարթիչավոր որդեր կամ գաստրոտրիխներ (Gastrotricha)
        • Գնատոստոմուլիդներ (Gnathostomulida)
        • Micrognathozoa
        • Անվակիրներ (Rotatoria կամ Rotifera)
        • Գլանաճիճուներ կամ կարթաճիճուներ կամ ականտոցեֆալներ (Acanthocephala)
        • Գլխակնճիթավորներ (Cephalorhyncha)
        • Entoprocta
        • Կլոր որդեր (Nematoda)
        • Թելորդներ (Gordiacea կամ Nematomorpha)
        • Ցիկլիոֆորներ (Cycliophora)
        • Փափկամարմիններ, կակղամորթներ կամ մոլյուսկներ (Mollusca)
        • Սիպունկուլիդներ (Sipunculida)
        • Օղակավոր որդեր (Annelida)
        • Էխիուրիդներ (Echiura)
        • Tardigrada
        • Օնիխոֆորներ (Onichophora)
        • Հոդվածոտանիներ (Arthropoda), սարդակերպեր, խեցգետնակերպեր, միջատներ և այլն
        • Ֆորոնիդներ (Phoronida)
        • Bryozoa (Ectoprocta)
        • Ուսոտանիներ (Brachiopoda)
      • Երկրորդաբերանայիններ (Deuterostomia)
        • Փշամորթներ (Echinodermata)
        • Խոզանածնոտավորներ կամ շոշափուկածնոտավորներ (Chaetognatha)
        • Կիսաքորդավորներ (Hemichordata)
        • Քորդավորներ (Chordata)
  • Պրոմետազոյների ենթաթագավորություն (Prometazoa)
    • Սպունգանմաններ (Spongia կամ Porifera)
    • Թերթավորներ (Placozoa կամ Mesenchymia)

Բույսերի թագավորություն[խմբագրել]

Diversity of plants image version 3.png
  • Կանաչ ջրիմուռների ենթաթագավորություն (Green algae)
        • Կանաչ ջրիմուռների բաժին (Chlorophyta)
        • Charophyta բաժին
  • Ցամաքային բույսերի կամ բարձրագույն բույսերի ենթաթագավորություն ((Land plants (embryophytes))
    • Մամռանմաններ ((Non-vascular land plants (bryophytes)) unranked
        • Լերդամամուռների բաժին (Marchantiophyta)
        • Անտոցերոտային մամուռներ (Anthocerotophyta) բաժին
        • Իսկական ջրիմուռներ (Bryophyta) բաժին
    • Անոթավոր բույսեր ((Vascular plants (tracheophytes)) unranked
        • Գետնամուշկեր կամ գետնամուշկանմանների (Lycopodiophyta) բաժին
        • Պտերանմաներ (Pteridophyta) բաժին
        • Ձիաձետեր կամ ձիաձետանմաններ (Equisetopsida) բաժին
      • Սերմավոր բույսերի վերնաբաժին (Spermatophyta)
        • Ծածկասերմեր կամ ծաղկավոր բույսեր (Magnoliophyta) բաժին
        • Մերկասերմեր (Pinophyta) բաժին
        • Գինգոնմաններ (Ginkgophyta) բաժին
        • Գնետոնմաններ (Gnetophyta) բաժին
        • Սագոյենինմաններ կամ ցիկադայիններ (Cycadophyta) բաժին

Դասակարգման այլ տարբերակներ կան, որոնց համաձայն անոթավոր բույսերը դիտարկվում են, որպես ենթաթագավորություն, իսկ վերջին 4 բաժինները միավորվում են մերկասերմների վերնաբաժնի մեջ, այդ պարագայում մերկասերմների բաժինը կթարգմավի որպես փշատերև բույսեր։ Դասակարգման մեջ նշված չեն բրածո բույսերի խմբերը։

Սնկերի թագավորություն[խմբագրել]

Fungi collage.jpg

Սնկերի թագավարությունը պաշտոնապես ճանաչվեց 1970-ական թվականներին, թեև Է. Ֆրիսը դեռևս 1831 թ.-ին էր առաջարկել սնկերը առանձնացնել առանձին թագավորության մեջ, իսկ Կարլ Լիննեյը ընդհակառակը սնկերը դիտարկում էր բույսերի թագավորության մեջ։

2007-2010թ.-ի դասակարգումների ընդհանրական պատկերը հետևյալն է.

  • Սնկերի թագավորություն (Fungi kingdom)
      • Միկրոսպորիդների (Microsporidia) բաժին
      • Խիտրիդիոմիցետներ (Chytridiomycota) բաժին
      • Բլաստոկլադիոմիցետներ (Blastocladiomycota) բաժին
      • Գլոմերոմիցետներ (Glomeromycota) բաժին
      • Նեոկալլիմաստիգոմիցետներ (Neocallimastigomycota) բաժին
      • Զիգոմիցետներ Zygomycota բաժին
    • Բարձրագույն սնկերի (Dikarya) ենթաթագավորություն
      • Ասկոմիցետներ կամ պարկավոր սնկեր (Ascomycota) բաժին
      • Բազիդիոմիցետներ (Basidiomycota) բաժին
        • Entomophthoromycotina (unranked) ենթաբաժին
        • Kickxellomycotina (unranked)
        • Mucoromycotina (unranked)
        • Zoopagomycotina (unranked)

Այս դասակարգման մեջ բաժին տերմինի փոխարեն կարելի է օգտագործել նաև տիպ տերմինը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Laurin, M. (2010). «The subjective nature of Linnaean categories and its impact in evolutionary biology and biodiversity studies». Contributions to Zoology 79 (4). http://www.ctoz.nl/ctz/vol79/nr04/art01։ Վերցված է 21 March 2012. (Անգլերեն)
  2. Mayr, Ernst; Bock, W.J. (2002). «Classifications and other ordering systems». J. Zool. Syst. Evol. Research 40 (4): 169–94. doi:10.1046/j.1439-0469.2002.00211.x. 
  3. Mayr & Bock 2002, p. 178
  4. Mayr & Bock 2002, p. 178ff

Արտաքին հղումներ[խմբագրել]