Անալոգ օրգաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պտերոզավրերի թևերը, չղջիկներ, թռչուններ հոմոլոգ են առջևի ոտքերը, անալոգ՝ թևերը, նրանք իրականացնում են նույն ֆունկցիան և նման են կառուցվածքով, բայց այս կենդանիների նախնիները չեն ունեցել թևեր

Անալոգիա (հունարեն՝ análogos), կենսաբանության մեջ, ոչ միանման կազմություն ունեցող և տարբեր սաղմերից առաջացող օրգանիզմների, օրգանների կամ նրանց մասերի արտաքին նմանության, որը պայմանավորված է կյանքի պայմանների կամ ֆունկցիաների միանմանությամբ։

Անալոգիաի օրինակ են՝ ջրային կաթնասունների (կետեր, դելֆիններ) և ձկների մարմնի շրջահոս ձևը, խաղողի բեղիկները (առաջանում են ընձյուղներից) և ոլոռի բեղիկները (ձևափոխված տերևներ և այլն)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անալոգիա» հասկացությունը տվել է Արիստոտելը տարբեր օրգանիզմների օրգանների ֆունկցիոնալ և մորֆոլոգիական նմանությունը նշելու համար։ Ռիչարդսոն Օուենը (1915) այդ հասկացությունը ճշտեց որպես ֆունկցիոնալ նմանակություն և հակադրեց հոմոլոգիային։

Չարլզ Դարվինր գտնում Էր, որ անալոգիան առաջանում է էվոլյուցիայի ընթացքում, երբ կարգաբանական տարբեր խմբերի կենդանիները հարմարվում են շրջապատող միջավայրի միանման պայմաններում ապրելուն։

Անալոգիաով են պայմանավորված բույսերի, կենդանիների անալոգ օրգանները կամ նրանց մասերը, որոնք ունեն տարբեր ծագում ու կազմություն, բայց արտաքնապես նման են և կատարում են միևնույն ֆունկցիան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бляхер Л. Я., Аналогия и гомология, в сб.: Идея развития в биологии, М., 1965.
  • Дарвин Ч., Происхождение видов. Соч., т. 3, М., 1939, с. 608
  • Шимкевич В. М., Биологическое основание зоологии, 5 изд., т. 1-2, М.- П., 1923-25
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 360