Jump to content

Կենգ Վաննսակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենգ Վաննսակ
քմեր.՝ កេង វ៉ាន់សាក់
Ծնվել էսեպտեմբերի 19, 1925(1925-09-19)
ԾննդավայրKampong Chhnang Province, Կամբոջա
Մահացել էդեկտեմբերի 18, 2008(2008-12-18)[1] (83 տարեկան)
Մահվան վայրՄոնմորանսի[1]
Քաղաքացիություն Կամբոջա
ԿրթությունՍտորին Նորմանդիայի համալսարան
Գիտական աստիճանB.Phil.? (1946)
Մասնագիտությունգրող և փիլիսոփա
ԿուսակցությունDemocratic Party?

Կենգ Վաննսակ (քմեր.՝ កេង វ៉ាន់សាក់, սեպտեմբերի 19, 1925(1925-09-19), Kampong Chhnang Province, Կամբոջա - դեկտեմբերի 18, 2008(2008-12-18)[1], Մոնմորանսի[1]), կամբոջացի գիտնական, փիլիսոփա և քմերերենի լեզվաբան։ 1952 թվականին հնարել է քմերերեն գրամեքենայի ստեղնաշարը[2]։ 1970 թվականից մինչև իր մահը՝ 2008 թվականը, ապրել է Փարիզում (Ֆրանսիա)։ Մահացել է 83 տարեկանում Մոնմորանսիի հիվանդանոցում, Փարիզի արվարձանում, քրոնիկ հիվանդությունից[3]։

Ժամանակակից Կամբոջայում Վաննսակը հայտնի է եղել որպես կամբոջացի գիտնականների և մտավորականների հաջորդ սերունդների վրա ազդեցություն ունեցած կարևոր դեմքերից մեկը։ Նա թողել է նշանակալի գրական ժառանգություն, այդ թվում՝ երկու դրամատիկական պիես, պատմվածքներ, բազմաթիվ բանաստեղծություններ և 1940-ականների իր հետազոտությունները[4]։

Քաղաքականապես ձախակողմյան, նա արմատական Դեմոկրատական կուսակցության անդամ էր և1955 թվականի ընտրություններում անհաջող կերպով առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու[5]։ Նա նաև Սալոթ Սարի (հետագայում հայտնի որպես Պոլ Պոտ) ընկերն ու մենթորն էր, երբ երկուսն էլ սովորում էին Փարիզում[6]։

Իվ Կոյեուսի և Խուոն Սոխամփուի հետ միասին, Կենգ Վաննսակը քմերերենի լեզվաբանության և քերականության երեք նախահայրերից մեկն է եղել[7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենգ Վաննակը ծնվել է 1925 թվականի սեպտեմբերի 19-ին Կամպոնգ Չամ նահանգի մի փոքր գյուղում ՝ նույն տարում, երբ ծնվել է Պոլ Պոտը։ Վաննսակը եղել է Պոլ Պոտի մենթորը, երբ երկուսն էլ ապրել են Ֆրանսիայում[8]։ Երկուսն էլ կարծես կիսում էին «բնիկ քմերի» մասին կարծիքը, համարելով, որ բուդդայականությունը և հինդուիզմը աղտոտել էր քմերերի բնիկ մշակույթը։

1946 թվականին Պնոմ Պենում փիլիսոփայության բակալավրի աստիճան ստանալուց հետո Վաննսակը կրթաթոշակով շարունակել է իր ուսումը Փարիզում և աշխատել որպես քմերերենի օգնական Ազգային Արևելյան Ժամանակակից Լեզուների դպրոցում[9]։ Ուսման ընթացքում նա երկու տարի քմերերեն է դասավանդել Լոնդոնի համալսարանի Արևելյան և Աֆրիկյան ուսումնասիրությունների դպրոցում։

Հետագայում նա ամուսնացել է ֆրանսիացի Սյուզան Կոլվիլի հետ, որը նրա հետ կիսում էր արևելյան լեզուների հանդեպ կիրքը։ Նա ուներ կամբոջերեն, լաոսերեն և թայերեն լեզուների դիպլոմներ, ինչպես նաև ֆիզիկական գիտությունների աստիճան էր ստացել Կաենի համալսարանում, ինչպես բացահայտվել է Կհինգ Հոկ Դիի (չհրապարակված) գրվածքում, որը Կենգ Վաննսակի նախկին ուսանողն էր, ինչպես նաև ընկերը[9]։

1952 թվականին նա վերադարձել է Կամբոջա իր կնոջ հետ և բակալավրի աստիճանով, որը 1951 թվականին ստացել էր Փարիզի համալսարանի Գրականության և հումանիտար գիտությունների ֆակուլտետում։ Հետագայում նա աշխատել է որպես ուսուցիչ հեղինակավոր Սիսովաթ լիցեյում և Պնոմ Պենի Մանկավարժության ազգային ինստիտուտում և որոշել է մնալ այնտեղ 1952 թվականից 1958 թվականները[10]։

Նրա ամենամոտ ընկերները սկսել են հեռանալ իրենից։ Նա փոխարինել է Կամբոջացի ուսանողների ասոցիացիայի նախագահին, երբ խումբը հրավիրվել էր Բեռլին մասնակցելու «երիտասարդների համաշխարհային խաղաղության տոնակատարություններին», բայց ի վերջո նրան խնդրել են չգնալ խմբի հետ հենց մեկնումից առաջ[9]։

«Կես դար անց Վաննսակը դեռ զայրանում էր» դրա պարզ գաղափարից, ասում է Ֆիլիպ Շորթը[11]։ Կենգ Վաննսակը ասել էր նրան, որ մյուսները ցանկանում էին ազատվել իրենից։ Շորթը մեջբերել է. «Նրանք գիտեին, որ ես նրանց նման կոշտ տեսակի չեմ։ Ես շատ էի մտածում։ Ես համառ մարդ չէի և չէի գործում ֆանատիզմով կամ ծայրահեղականի պես։ Իենգ Սարին՝ նախկին դպրոցական դասընկերս, ով հետագայում դարձել է Կարմիր Խմերների կառավարության արտաքին գործերի նախարար, ինձ հետո ասել է. «Դու շատ զգայուն ես։ Դու երբեք քաղաքական գործիչ չես դառնա։ Քաղաքականությամն զբաղվելու համար պետք է կոշտ լինես։ Դու չես հասնի այնտեղ, եղբայր։ Դու շատ սենտիմենտալ ես»»։

Հավատալիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիստ հակադրված լինելով Կամբոջայի միապետությանը՝ Վաննսակը հայտնի էր նաև որպես մենթոր Սալոթ Սարի համար, որը հետագայում հայտնի է դարձել որպես Պոլ Պոտ և կառավարել է Կամբոջան 1975-1979 թվականներին։ Պոլ Պոտի կառավարման ժամանակ առնվազն երկու միլիոն մարդ մահացել է մահապատժից, սովից և ծանր աշխատանքից[9]։

Փարիզում կամբոջացի ուսանողների մենթոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենգ Վաննսակը դարձել է Փարիզի կամբոջացի ուսանողական համայնքի առանցքային դեմքերից մեկը։ Ինչպես նկարագրել է պատմաբան Ֆիլիպ Շորթը իր «Պոլ Պոտ-Մղձավանջի անատոմիա» գրքում, 1950 թվականի ձմռանը ավելի փակ ուսանողական հանդիպումներ էին տեղի ունեցել ամիսը մի քանի անգամ Կենգ Վաննսակի Փարիզի բնակարանում՝ «քննարկելու քաղաքական հարցեր և ավելի կոնկրետ Կամբոջայի ապագան, մի երկիր, որն առաջին անգամ ուղղակիորեն ազդեցություն էր կրում Վիետնամի պատերազմից»։ Պատմաբանը բացատրել է, որ հանդիպումները Սալոթ Սարի քաղաքական կրթության և քմերական քաղաքական գործերում ավելի շատ ներգրավվածության սկիզբն էին[11]։

Ֆիլիպ Շորթը նաև մանրամասնել է, որ այդ ժամանակ կոմունիզմը նրանց հիմնական մտահոգությունը չէր եղել, և հիշեցրել է, որ Վաննսակն քաղաքական իրականությանն ավելի գիտակից էր, քան իր ուսանողական ընկերների մեծ մասը։ Վաննսակը կարծես վիրավորել էր բարձր բուրժուազիայի մի երիտասարդ ֆրանսուհու՝ մեկ տարի առաջ առաջարկելով նրան գնալ և կեսօրն անցկացնել Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցության կազմակերպած Fête de l'Humanité-ում[11]։

Նա ասել է. «Ես գաղափար չունեի, որ դա կոմունիստական հավաք էր։ Ես կարծում էի, որ դա պարզապես մարդկության տոնակատարություն է, ուրիշ ոչինչ»։ Վաննսակի ուսումնական խումբը փորձել էր հեռու մնալ քաղաքական պիտակներից, քանի որ անդամների մեծ մասը նախընտրում էր իրենց համարել պրոգրեսիվ հոսանքի մաս։

Խմերականացման ծրագրին հակադրվելը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաննսակը և ֆրանսական կողմնորոշում ունեցող գիտնականները հակադրվել էին Չուոն Նաթի հնարած քմերականացման ծրագրին և ընտրել լեզվի մեկ այլ ճանապարհ՝ ֆրանսերեն բառերը քմերերենի բառապաշար փոխակերպելով՝ հնարավորինս պահպանելով նույն արտասանությունը քմերերեն այբուբենով[12]։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին նա հնարել է քմերերեն գրամեքենայի ստեղնաշարը։ Նրա մահից հետո վարչապետ Հուն Սենը հայտնել է իր ափսոսանքը՝ ասելով, որ Կամբոջան կորցրել է հայտնի մտավորականի։ Մահից առաջ Վաննսակը նամակ էր գրել վարչապետ Հուն Սենին՝ տեղեկացնելով, որ ցանկանում է այցելել Կամբոջա 1970-ականներից ի վեր արտերկրում անցկացրած շատ տարիներից հետո[13]։ Նրա շատ մոտ ընկերները ասել են, որ Վաննսակի վերջին ցանկությունն էր, որ իր աճյունը թաղվի իր մոր հուշարձանի մոտ Կամբոջայում[4]։

Ծանորագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.cambodiadaily.com/news/khmer-language-scholar-keng-vannsak-dies-at-83-66865/
  2. «Cambodian PM regrets death of Khmer typewriter keyboard inventor». Xinhua. Արխիվացված է օրիգինալից December 26, 2008-ին. Վերցված է 1 June 2012-ին.
  3. «Khmer-Language Scholar Keng Vannsak Dies at 83». The Cambodia Daily. Արխիվացված է օրիգինալից 19 April 2019-ին. Վերցված է 26 December 2018-ին.
  4. 4,0 4,1 San, Sovith (19 December 2008). «Former Literature Professor Keng Vannsak Passed Away». Radio Free Asia. Վերցված է 8 August 2012-ին.
  5. «1955 polls: the Sangkum takes hold». The Phnom Penh Post. 13 February 1998. Արխիվացված է օրիգինալից 26 September 2023-ին. Վերցված է 16 August 2024-ին.
  6. «The Forgotten Antagonist». The Phnom Penh Post. 11 September 2015.
  7. Thel, Thong (1985). «Language planning and language policy of Cambodia» (PDF). Pacific Linguistics. 67: 111.
  8. Kiernan, Ben (2007). Blood and Soil: A World History of Genocide and Extermination from Sparta to Darfur. U.S.A.: Yale University Press; 1ST edition. էջ 543. ISBN 978-0300100983. «Keng Vannsak mornachy.»
  9. 9,0 9,1 9,2 9,3 Gée, Stéphanie (31 December 2008). «Death of Keng Vannsak: an intellectual who left a deep imprint on Cambodians». Ka-set. Արխիվացված է օրիգինալից 5 February 2012-ին. Վերցված է 28 July 2012-ին.
  10. Bulletin Du Centre D'études Khmères (CEK) (քմերերեն). Majajhmanḍal Khmersiksā. 2008.
  11. 11,0 11,1 11,2 Short, Philip (2006). Pol Pot : anatomy of a nightmare (1st Owl Books ed.). New York: Henry Holt. ISBN 0805080066.
  12. Becker, Stuart Alan (8 April 2011). «Chuon Nath: Guardian of Cambodian culture». Phnom Penh Post. Արխիվացված է օրիգինալից 2012-01-11-ին. Վերցված է 28 July 2012-ին.
  13. «Inventor of Khmer typewriter dies aged 83». Australia Network News. Արխիվացված է օրիգինալից 17 January 2013-ին. Վերցված է 1 June 2012-ին.