Կեյկո Աբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեյկո Աբե
Բնօրինակ անունճապ.՝ 安倍圭子
Ծնվել էապրիլի 18, 1937(1937-04-18)[1] (87 տարեկան)
Տոկիո, Ճապոնիա
Երկիր Ճապոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, percussionist և marimba player
Գործիքներմարիմբա
ԿրթությունՏոկիոյի Գակուգեյ համալսարան
ԱմուսինHidetoshi Kimura?
Կայքkeiko-abe.com
keiko-abe.jp
 Keiko Abe Վիքիպահեստում
Արտաքին տեսաֆայլեր
Կեյկո Աբեի վարպետության դասից հատված Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ուսանողների համար 8 մայիսի 2016

Կեյկո Աբե (ճապ.՝ 安倍 圭子, ապրիլի 18, 1937(1937-04-18)[1], Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի մարիմբա նվագող և կոմպոզիտոր։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին երաժշտական գործիքը, որ սովորել է Աբեն դաշնամուրն է, 13 տարեկանից Էյիտի Ասաբուկիի ղեկավարությամբ սկսել է սովորել քսիլոֆոն և մարիմբա։ Աբեն քսիլոֆոնով առաջին անհատական կատարումով հանդես է եկել NHK ռադիոյում 1952 թվականին։ 1959 թվականից նա սովորել է Տոկիոյի արվեստի համալսարանում Սյոսուկե Արիգի և ՏոիսոԿասիվագի (կոմպոզիցիա), Մասաո Իմամուրի և Յուսուկե Օյակե (հարվածային գործիքներ)։ Ստացել է բակալավրի աստիճան, այնուհետև մագիստրոսի։ 1960-ական թվականների Աբեն ուներ ակտիվ սոլո կարիերա, սկզբում Ճապոնիայում, հետո մյուս երկրներում, նաև կատարում էր ձայնագրություններ ինչպես սոլո, այնպես էլ անսամբլներում և այլ երաժիշտների հետ։ «Xebec Marimba Trio»-ի անդամ՝ կատարելով հանրահայտ երաժշտություն և ազգային երգեր։ 1962 թվականից մինչև 1966 թվականը տրիոն ձայնագրել է 7 ալբոմ։ Արդի ժամանակներում ակտիվ համագործակցում է Tchiki Duo մարիմբի դուետի հետ, որը հիմանդրվել է 2006 թվականին Լոզանի կոնսերվատորիայի ուսանողների կողմից։ 1963 թվականին Աբեի մասնակցությամբ «Յամահա» ֆիրման մշակել է մարիմբայի նոր մոդել՝ լայն դիապազոնով և բարելավված ձայնով։ 70-ական թվականներին ֆիրման սկսեց նոր մարիմբայի արտադրությունը։ Համերգային նոր մարիմբայի դիապազոնը մեծացվել է մինչև հինգ օկտավա։ Այժմ այն համարվում է Մարիմաբյի ստադարտ[2]։ «Յամահա» ֆիրման հարվածային գործիքների համար մուրճիկների հատուկ մոդելն անվանել է Աբեի պատվին։ Կեյկո Աբեն «Յամահա» ֆիրմային պաշտոնական կատարողն է։ Արդի ժամանկաշրջանում նա համերգներ է տալիս Yamaha 6100 մարիմբայով, որը պատրաստվել է նրա անմիջական մասնակցությամբ։

Մարիմբա Յամահա 6100, պատրաստված Կեյկո Աբեի անմիջական մասնակցությամբ

Աբեն հանդես է գալիս համերգներով ամբողջ աշխարհում։ Նրա մենահամերգները տեղի են ունեցել խոշոր համերգասրահներում՝ Քարնեգի հոլլ (Նյու Յորք, 1981), Կոնցերտգեբաու (Ամստերդամ, 1984), Բեռլինյան ֆիլհարմոնիա (1994), Կոնցերտհաուս (Վիեննա, 2002) և այլն[3]։

Երաժշտական քննադատը նրա համերգի մասին գրել է[4]։

․․․Թվում է, որ գործիքը, ինչպես լինում է բոլոր մեծ կատարողների մոտ, կենդանանում է նրա հպումից։

Աբեին միջազգային մրցույթներիում հաճախ հրավիրում են որպես ժյուրի։ 2016 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնում համերգ է ունեցել, իր ստեղծագործությունները կատարելով միջազգային անսամբլի հետ։ Հաջորդ օրը վարպետության դաս է ունեցել Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ուսանողների հետ։

Կեյկո Աբեն համագործակցում է «Columbia Japan», «NHK» լեյբլների և այլ ձայնագրման ստուդիաների հետ։ Միայն իր կարիերայի առաջին հինգ տարիների ընթացքում նա ձայնագրել է տասներեք ալբոմ։

Աբեն առաջին կինն էր,ում անունը 1993 թվականին հավերժացել է Հարվածային գործիքների հասարակության փառքի սրահում 1993 թվականին (անգլ.՝ Percussive Arts Society Hall of Fame).

Ստեղծագործական և դասավանդման գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեյկո Աբեն Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, վարպետության դաս 8.06.2016

Կեյկո Աբեն 1970 թվականից դասավանդում է Տոկիոյի Toho Gakuen School of Music կոնսերվատորիայում։ 1977 թվականից իրականացում է միջազգային վարպետության դասեր։ Նրա աշակերտներից է բրիտանացի հայտնի հարվածային գործիքներ նվագող Էվելին Գլենին[5]։

Աբեին են պատկանում մարիամբայի համար 70-ից ավելի օրիգինալ ստեղծագործություններ, որոնք հաստատապես մտել են այդ գործիքի ռեպերտուար[6]։ Նրան են նվիրված 70-ից ավելի մարիմբայի համար ստեղծագործություններ, որոնք ժամանակակաից կոպմոզիտորների կողմից ստեղծվել։ Աբեն իր ստեղծագործություններում հաճախ է օգտագործում իմպրովիզացիա։ Նրա ստեղծագործությւոնները հրապարակում է «Xebec Music Publishing» երաժշտական հրատարակչությունը։

Ստեղծագործություններից[7]։

  • «Մտորումներ ճապոնական մանկական երգերի I-III» մարիմբայի անսամբլի համար
  • «Քամին բամբուկի պուրակում» մարիմբայի համար
  • «Գորտ» մարիմբայի համար
  • Վերափոխում տամբուրինի թեմայի վերաբերյալ մարիմբայի անսամլի համար
  • «Ծառի շունչը» միրամբայի դուետի համար
  • «Հիշողություններ ծովափի մասին» մարիմբայի անսամբլի համար
  • «Մացուրի թմբուկի ձայնը» մարիմբայի համար
  • «Քամին լեռներում» իդուետի համար
  • «Տպավորություններ ալիքից» II մարիմբայի անսամլի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Երաժշտություն (ֆր.)
  2. Lauren Vogel Weiss. Keiko Abe. Percussive Arts Society. Արխիվացված 2016-06-04 Wayback Machine
  3. «Rebecca Kite. Keiko Abe, A Virtuosic Life: Her Musical Career and the Development of the Concert Marimba. Фрагмент из книги об исполнительнице» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
  4. Открытый мастер-класс Кейко Абе (маримба). Фойе Стравинского (Мариинский-2).
  5. «Биография Кэйко Абэ. Yamaha Corporation». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
  6. «Werke von und über Keiko Abe im Katalog der Deutschen Nationalbibliothek». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
  7. «Кейко Абе (маримба) и дуэт маримб Tchiki Duo на официальном сайте Мариинского театра». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]