Կեմփբել Ռ. Մակկքոնել
Կեմփբել Ռ. Մակկքոնել անգլ.՝ Campbell R. McConnell | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1928[1] Harvey, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 5, 2019[2] (90 տարեկան) Լինքոլն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | տնտեսագետ և համալսարանի դասախոս |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն[3] |
Ալմա մատեր | Cornell College?, Իլինոյսի համակարգի համալսարան և Այովայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4] |
Կեմփբել Ռ. Մակկքոնել (անգլ.՝ Campbell R. «Mac» McConnell, հունիսի 2, 1928[1], Harvey, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ - հունվարի 5, 2019[2], Լինքոլն, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, վաստակավոր պրոֆեսոր, «Տնտեսագիտություն» դասագրքի հեղինակ, որը հրատարակվել է 21 անգամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեմփբել Ռ. Մակկքոնելը ծնվել է 1928 թվականի հունիսի 2-ին ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Հարվի քաղաքում[5]։
Մակքոնելը ստացել է արվեստի բակալավրի աստիճան Քորնել քոլեջում 1950 թվականին, Արվեստի մագիստրոսի աստիճան՝ Իլինոյսի համալսարանում 1951 թվականին։ 1953 թվականին նա ստացել է իր դոկտորական (Ph.D.) (լատին․՝ Philosophiæ Doctor) աստիճանը Այովայի համալսարանում[6]։
Նա դասավանդել Նեբրասկա-Լինքոլնի համալսարանում 1953 թվականից մինչև իր թոշակի անցնելը՝ 1990 թվականը։
Մակկքոնելը ուներ ջազային ձայնագրությունների մեծ հավաքածու և հաճույքով կարդում էր ջազի պատմությունը[7]։ Եղել է Միջին Արևմուտքի տնտեսական ասոցիացիաի նախագահը, Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի տնտեսական կրթության կոմիտեի անդամ և Առաջին դաշնային Lincoln Bank-ի տնօրենների խորհրդի անդամ 1975-2010 թվականներին[8]։
Մակկքոնելը մահացել է 2019 թվականի հունվարի 5-ին ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի Լինքոլն քաղաքում։ Ունի երկու դուստր, որդի՝ Քերթիս Մակկքոնելը, երեք թոռ։
Ներդրում գիտության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քեմփբել Մակկքոնելը Շոն Մասակի Ֆլինի և Սթենլի Լեոնարդ Բրուի հետ համահեղինակել է Ժամանակակից ուսուցման փաթեթներ՝ «Տնտեսագիտություն» ("Economics")
- «Աշխատանքի ժամանակակից տնտեսագիտություն»
- «Տնտեսագիտության հիմունքներ»
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ձեռքբերումների համար Քեմփբել Մակկքոնելը բազմիցս պարգևատրվել է.
- 1962 թվական - Նեբրասկա-Լինքոլնի համալսարանի վաստակավոր մանկավարժի մրցանակ
- 1973 թվական - Կոռնելի քոլեջի Իրավագիտության պատվավոր դոկտոր
- 1991 թվական - Ջեյմս Ա. Լեյքի «ակադեմիական ազատության» մրցանակ Նեբրասկա-Լինքոլնի համալսարանից
- 1994 թվական - «Գերազանցության մրցանակ» Քորնել քոլեջի կողմից
- 1994 թվական - Նեբրասկա-Լինքոլնի համալսարանի պատվավոր մանկավարժ-դասախոսի մրցանակ
Հրատարակություններ ռուսերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Макконнелл К.Р., Брю С.Л., Флинн Ш.М. Экономикс: принципы, проблемы и политика: Учебник: Пер. с англ. 21-е изд.. — М.: Инфра-М, 2019. — 1152 с. — ISBN 978-5-16-012985-3
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Record #85039973 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 https://news.cornellcollege.edu/2019/04/campbell-r-mcconnell-50-report/
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ CONOR.Sl
- ↑ Obituary Campbell «Mac» McConnell//University of Nebraska-Lincoln, 09.01.2019
- ↑ Campbell R. McConnell//University of Nebraska-Lincoln
- ↑ Макконнелл К. Р., Брю С. Л. Экономикс: принципы, проблемы и политика : [рус.] = Economics: Principles, Problems, and Policies. — 21-е изд. — М. : ИНФРА-М, 2020. — 1152 с. — ISBN 978-5-16-012985-3.
- ↑ Collin Spilinek Millions of textbooks later, colleagues remember Campbell McConnell as legendary//The Lincoln Journal Star, 09.01.2019
- Հունիսի 2 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունվարի 5 մահեր
- 2019 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Այովայի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Մանկավարժներ
- Պրոֆեսորներ
- Ամերիկացի տնտեսագետներ
- 20-րդ դարի ամերիկացի տնտեսագետներ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի երկարակյացներ