Սթենլի Լեոնարդ Բրյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սթենլի Լեոնարդ Բրուից)
Սթենլի Լեոնարդ Բրյու
անգլ.՝ Stanley Leonard Brue
Ծնվել էփետրվարի 3, 1945(1945-02-03)[1] (79 տարեկան)
Sioux Falls
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ
Ալմա մատերAugustana University? և Լինկոլնի անվան Նեբրասկայի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2][3]

Սթենլի Լեոնարդ Բրյու (անգլ.՝ Stanley Leonard Brue, փետրվարի 3, 1945(1945-02-03)[1], Sioux Falls), ամերիկացի տնտեսագետ, վաստակավոր պրոֆեսոր, «Տնտեսագիտություն» ("Economics") դասագրքի համահեղինակ (Քեմփբել Ռ. Մակկքոնելի և Շոն Մասակի Ֆլինի հետ միասին)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին ստացել է բակալավրի կոչում Ավգուստանա համալսարանի Ավգուստանա քոլեջում (Հարավային Դակոտա), իսկ 1971 թվականին Նեբրասկա-Լինքոլնի համալսարանում ստացել է դոկտորական (Ph.D.) աստիճան (լատ.՝ Philosophiæ Doctor):

Սթենլի Լեոնարդ Բրյուն իր դասախոսական գործունեությունը սկսել է որպես տնտեսագիտության պրոֆեսոր 1971 թվականին Խաղաղօվկիանոսյան լյութերական համալսարանում (անգլ.՝ Pacific Lutheran University (PLU))։ 2001-2003 թվականներին եղել է Omicron Delta Epsilon ընկերության Ազգային նախագահն ու հոգաբարձուների խորհրդի նախագահը[4]։

«Տնտեսագիտություն» ("Economics") դասագրքի համահեղինակ լինելուց բացի, եղել է նաև «Տնտեսական տեսարաններ», «Աշխատանքի ժամանակակից տնտեսագիտություն», «Տնտեսագիտության հիմունքներ», «Տնտեսական մտքի էվոլյուցիան» (8-րդ հրատարակություն) և մի շարք այլ դասագրքերի համահեղինակ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթենլի Լեոնարդ Բրյուն 1970 թվականին ամուսնացել է Թերիլ Լ. Բուզեկի հետ, ունեն մեկ երեխա՝ Քրեյգ Բրյուն։

Հետաքրքրություններ՝ նավով զբոսանք, ձկնորսություն, դահուկներ, ճամփորդություն։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991 թվական - Մրցանակ «ակնառու ձեռքբերումների համար» Ավգուստանա քոլեջից (Հարավային Դակոտա)
  • Բուրլինգթոնի Հյուսիսային ֆակուլտետի գերազանցության մրցանակ Խաղաղօվկիանոսյան Լյութերական համալսարանից (Pacific Lutheran University)
  • Ազգային Լևիի մրցանակ «Տնտեսական կրթության ոլորտում ակնառու նվաճումների համար»

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #22203956 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. https://plus.si.cobiss.net/opac7/conor/9007203
  3. CONOR.Sl
  4. Макконнелл К. Р., Брю С. Л. Экономикс: принципы, проблемы и политика : [рус.] = Economics: Principles, Problems, and Policies. — 21-е изд. — М. : ИНФРА-М, 2020. — 1152 с. — ISBN 978-5-16-012985-3.