Կգնեմ ուրվական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կգնեմ ուրվական
Տեսակմուլտֆիլմ
ԵրաժշտությունԳենադի Գլադկով
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1992

«Կգնեմ ուրվական» (ռուս.՝ «Куплю привидение»), ռուսական կարճամետրաժ մուլտֆիլմ[1], որ նկարահանվել է 1992 թվականին Արթուր Կոնան Դոյլի պատմվածքի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ամրոցի միայնակ սեփականատերը ուրվականի գնման հայտարարություն է տալիս։ Ավազակների խումբը, կարդալով այդ հայտարարությունը, որոշում է խաբել և գողանալ սեփականատիրոջ ամրոցը։ Աղջիկը, որ ավազակաղմբի գլխավորն է, գալիս է նրա մոտ պառավի տեսքով՝ ասելով, թե իբր մի քանի ուրվականներ ունի և ամրոցի տերը կարող է ընտրել դրանցից մեկին։ Նրա հանցակիցները, հագնվելով ուրվականի նման, սենյակներից գաղտնի գողանում է թանկարժեք իրեր։ Բայց օգնության է գալիս իսկական ուրվականը, որն ապրում է ամրոցում արդեն 500 տարի։ Տեսնելով ուրվականին՝ գողերը սարսափահար փախչում են՝ նետելով կողոպտված իրերի պարկը։ Ի վերջո, ամրոցի սեփականատերը և աղջիկը (նախկին հանցագործը) սիրահարվում են միմյանց։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր – Եկատերինա Օբրազցովա
  • Սցենարիստ – Ալբերտ Իվանով
  • Բեմադրող նկարիչ – Յուրի Իսայկին
  • Անիմատորներ – Վլադիմիր Շևչենկո, Ալեքսանդր Պանով, Սերգեյ Անտոնով
  • Նկարիչներ – Ելենա Գագարինա, Վիկտորյա Մակինա, Օլգա Պավլովա, Ս. Սիդորին, Վ. Զինկովսկի, Նիկոլայ Կոզլով
  • Օպերատոր – Նադեժդա Միխայլովա
  • Կոմպոզիտոր – Գենադի Գլադկով
  • Հնչյունային ռեժիսոր – Բորիս Ֆիլչիկով
  • Ռեժիսորի օգնական – Իրինա Լիտովսկայա
  • Խմբագիր – Ելենա Միխայլովա
  • Դերերը հնչյունավորել են – Դմիտրի Նազարով, Նատալյա Կրասնոյարսկա, Ալեքսանդր Մալով
  • Մոնտաժողներ – Ելենա Բելյավսկայա, Օ․ Դոլգովա
  • Տնօրեն – Լիլիանա Մոնախովա

Նկարահանող խումբը ներկայացված է ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]