Կա-52

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կա-52
ՏեսակՄարտական հետախուզական հարվածային ուղղաթիռ
ԵնթատեսակՀարվածային ուղղաթիռ
ՇարժիչՎԿ-2500
ԶենքShipunov 2A42?, Գրյազև-Շիպունով ԳՇ-23, 9K121 Vikhr?, Ռ-73, Ս-8, S-13?, S-25?, անկառավարելի ռումբ և 9K38 Igla?
ՍտեղծողՆիկոլայ Կամով
ԱրտադրողՌուսաստան «Կամով» ԲԲԸ
Գլխավոր կոնստրուկտորՍերգեյ Միխեև
Առաջին թռիչքփորձնական ուղղաթիռ՝ 1997 թվականի հունիսի 25[1]
Շահագործման սկիզբ2011 թվականի նոյեմբեր[2]
Կարգավիճակարտադրվում է, շահագործվում
ՇահագործողներՌուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժեր
Արտադրման թվականներ2008 թվականից[3]
Միավոր արտադրված99
Բազային մոդելԿա-50
ՆԱՏՈ-ի կոդHokum-B
 Kamov Ka-52 Վիքիպահեստում

Կա-52 «Ալիգատոր» (ռուս.՝ Ка-52 «Аллигатор»), (ըստ ՆԱՏՕ-ի կոդիֆիկացիայի` Hokum B), ռուսական նոր սերնդի հետախուզական հարվածային ուղղաթիռ[4]։ Ունակ է խոցել զրահապատ և ոչ զրահապատ տեխնիկա, կենդանի ուժ և օդային թիրախներ ռազմադաշտում։ Իրենից ներկայացնում է Կա-50 «Սև շնաձուկ» մարտական ուղղաթիռի զարգացած մոդելը։

Կա-50 ուղղաթիռների սերիական արտադրության դադարումից առաջ այն բանակային ավիացիայի հրամանատարական ուղղաթիռ էր, որն իրականացնում էր տեղանքի հետախուզում, նշանացուցումը և մարտական ուղղաթիռների խմբի գործողությունների կոորդինացումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԴ Արևելյան ռազմական օկրուգի Կա-52 ուղղաթիռներն ուսումնական հրթիռային կրակոցներն իրականացրել են 2015 թվականի հոկտեմբերի 15-ին[5]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի հունիսի 25-ին տեղի է ունեցել Կա-52 նախատիպի առաջին թռիչքը (ձևափոխված սերիական Կա-50 ուղղաթիռից)։

2008 թվականի հունիսի 27-ին Պրիմորիեի երկրամասի Արսենյև քաղաքում «Պրոգրես» ավիագործարանի օդանավակայանում տեղի է ունեցել փորձնական խմբաքանակից Կա-52 ուղղաթիռի առաջին փորձնական թռիչքը։

2008 թվականի հոկտեմբերի 29-ին «Պրոգրես» ավիագործարանում սկսվել է «Ալիգատորների» սերիական արտադրությունը[6]։ Ավիագործարանը ամսական կարող է հավաքել մինչև 2 միավոր Կա-52[7]։

Պետական համատեղ փորձարկումների առաջին փուլն ավարտվել է 2008 թվականի դեկտեմբերին, թույլատրվել է փորձնական խմբաքանակի արտադրությունը՝ պետական համատեղ փորձարկումների 2-րդ փուլի շարունակման համար։

2011 թվականին ուղղաթիռի պետական համատեղ փորձարկումներն ավարտվել են[8]։

2011 թվականի մայիսին Կա-52 ուղղաթիռները մտել են բանակային ավիացիայի սպառազինության մեջ։ 2011 թվականի մայիսի 19-ին ուղղաթիռային էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ, մայոր Անդրեյ Վոլկովը «Պրոգրես» ավիագործարանի փորձնական խմբաքանակից բանակային ավիացիայի 575-րդ ավիացիոն բազա է բերել առաջին Կա-52 ուղղաթիռը (Չերնիգովկայի օդանավակայան)։

2012 թվականի հոկտեմբերի 23-ին հաջողությամբ ավարտվել են օպտիկատեղորոշիչ կայանի պետական համատեղ փորձարկումները։

Արտադրության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա-52 ուղղաթիռը ՄԱԿՍ-2013 ցուցահանդեսին

2008 թվական – հավաքվել է Կա-52 երկու փորձնական ուղղաթիռ (բորտային համարներ՝ «062 դեղին» և «063 դեղին»)։

2009 թվական – հավաքվել է երեք նախասերիական ուղղաթիռ (բորտային համարներ՝ «51 դեղին», «52 դեղին» և «53 դեղին»)։ Օգտագործվում են փորձարկումների համար[9]։

2010 թվական – հավաքվել է 4 Կա-52[1]։

2010 թվականին Կա-52-ի պետական համատեղ փորձարկումները ձախողվել են, փորձարկումների ժամկետները չեն պահպանվել[10]։

2011 թվականի հունիսի 20-ին «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը ֆրանսիական Լե Բուրժե քաղաքի միջազգային ավիասրահում հայտնել է, որ ծրագրվում է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի «Միստրալ» տիպի ուղղաթիռակիրների վրա տեղակայել Կա-52 «Ալիգատոր» բազմանպատակ մարտական ուղղաթիռներ։

2011 թվականի հուլիսի 26-ին «Կամով» կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Միխեևը հայտնել է, որ մտադիր է հավաքել և փորձարկել Կա-52Կ և Կա-29 ուղղաթիռների առաջին խմբաքանակը՝ 2014 թվականին «Միստրալ»-ի վրա տեղակայվելու համար[11]։

2011 թվական – մատակարարվել է 9 Կա-52[12]՝ 9,504 միլիարդ ռուբլու չափով (առանց ԱԱՀ)[13]։ Վերջին չորս ուղղաթիռների վրա առաջին անգամ տեղադրվել են «Արբալետ» ավիացիոն բորտային ռադիոտեղորոշիչ կայաններ։

2012 թվականի ընթացքում Կա-52-ի արտադրությունը 2011 թվականի հետ համեմատած աճել է 2,2 անգամ[14]։

2012 թվականի օգոստոսի 7-ին «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերության մամլո քարտուղար Ռոման Կիրիլովը հայտնել է, որ սկսվում է Կա-52Կ ուղղաթիռների մոդիֆիկացիայի առաջին փորձնական օրինակները՝ «Միստրալ» բազմանշանակ նավի-ուղղաթիռակրի հագեցման համար[15]։

Մարտավարական և տեխնիկական բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա-52-ի նախատիպը ՄԱԿՍ-2005 ցուցահանդեսին, ուղղաթիռի տեսքն առջևից
Կա-52 ուղղաթիռը մայիսի 9-ին՝ Մոսկվայի երկնքում

Ստորև ներկայացված բնութագրերը համապատասխանում են Կա-52 մոդիֆիկացիային[16]։

Տեխնիկական բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անձնակազմ՝ 2 (օդաչու և սպառազինության օպերատոր)
  • Երկարություն՝ 16,0 մ
  • Ֆյուզելաժի երկարությունը՝ 14,2 մ
  • Կրող պտուտակի տրամագիծ՝ 14,5 մ
  • Թևերի չափ՝ 7,3 մ
  • Ֆյուզելաժի առավելագույն լայնություն՝
  • Բարձրություն՝ 5 մ
  • Հենասարքի (շասսիի) հիմք՝
  • Շասսիի անվամեջ՝
  • Առավելագույն թռիչքային զանգված՝ 12 200 կգ
  • Վառելիքի ներքին պաշար՝ 1487 կգ
  • Շարժիչ՝ ՎԿ-2500 «Կլիմով» ընկերության արտադրության 2 շարժիչ[17]
  • Շարժիչների հզորություն՝ 2 × 2400 ձիաուժ (թռիչքային ռեժիմում)
    • արտակարգ ռեժիմում՝ 2 x 2700 ձիաուժ
    • նորմալ ռեժիմում՝ 2 x 1750 ձիաուժ

Թռիչքային բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առավելագույն թույլատրելի արագություն՝ 250 կմ/ժ
  • Առավելագույն արագություն՝ 300 կմ/ժ
  • Նորմալ արագություն՝ 260 կմ/ժ
  • Գործնական հեռավորություն՝ 460 կմ
  • Թռիչքի տևողություն՝
  • Տեղափոխման հեռավորություն՝ 1110 կմ
  • Ստատիկական բարձրահասություն՝ 4000 մ
  • Դինամիկական բարձրահասություն՝ 5500 մ
  • Արագամբարձություն՝ 15 մ/վ MCA (H=0)
  • Առավելագույն շահագործման ծանրաբեռնվածություն՝ +3,5 գ

Սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա-52 ուղղաթիռն օդում, 2011 թվականի հունիս:
Կա-52 ուղղաթիռն օդում, 2011 թվականի աշուն:
  • Ներկառուցված հրաձգա-հրանոթային սպառազինություն՝
    • 30-մմ տրամաչափի 2Ա42 մեկ հրանոթ (ռազմապաշար՝ 460 արկ, ընտրողական ռազմամթերք, գնդակոծության փոփոխական արագություն)
  • Կախոցների թիվը՝ 4 կամ 6 (սկսած 2012 թվականից)
  • Մարտական ծանրաբեռնվածություն՝ 2000 կգ (2800 կգ՝ 6 կախոցներ ունեցող ուղղաթիռների մոտ)
  • Կառավարվող հրթիռներ՝
  • Ոչ կառավարվող հրթիռներ՝ 80-մմ տրամաչափի Ս-8 հրթիռ (4 х 20 հատ) կամ 122-մմ տրամաչափի Ս-13 հրթիռ (4 х 5 հատ)։

Պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մարտի 12-ին, երեկոյան ժամը 21:05-ին Կա-52 ուղղաթիռը պլանային ուսումնական թռիչք կատարելու ժամանակ վթարի է ենթարկվել Տվերի մարզի Տորժոկսկի շրջանում[19]։ Ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են որոնողական խմբի կողմից ավիավթարից 10 ժամ անց։ Պատահարի արդյունքում անձնակազմի ղեկապետը մահացել է, օդաչուն ծանր վնասվածքներ է ստացել և ավելի ուշ նույնպես մահացել[20]։

2013 թվականի հոկտեմբերի 29-ին «Կամով» ԲԲԸ թռիչքա-փորձարարական համալիրի տարածքում վթարի է ենթարկվել փորձնական Կա-52 ուղղաթիռը։ Բռնկված հրդեհի արդյունքում ուղղաթիռն ամբողջությամբ ոչնչացվել է։ Երկու օդաչուները հոսպիտալացվել են[21]։ Ուղղաթիռը փորձարարական թռիչք էր իրականացնում։ Պատահարի պատճառ էր դարձել վերին պտուտակի կառավարման քաշանքի քայքայումը[22]։

Սպառազինության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան Ռուսաստան։ Ավելի քան 81 ուղղաթիռ, 2016 թվականի դրությամբ[23]։

Մարտական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին մեկ Կա-52 և երկու Կա-50 տեղափոխվել են Չեչնիայի Հանրապետություն[24]։

2016 թվականի մարտին մի քանի Կա-52 տեղափոխվել է Սիրիա[25], որտեղ ապրիլից սկսած դրանք օգտագործվում են զանազան գործողություններում[26]։

Կա-52 ուղղաթիռները կինեմատոգրաֆիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիգատոր ուղղաթիռը հանդիպում է հետևյալ համակարգչային խաղերում՝

  • Enemy Engaged Comanche vs Hokum, Team Alligator, Fair Strike, C.H.A.O.S.
  • Warface
  • Wargame
  • ArmA 2
  • Battlefield Bad Company
  • Battlefield Bad Company 2

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա-52 «Ռուսաստանի ռազմաօդային ուժերի 100-ամյակ»՝

Կա-52 ուղղաթիռը ՄԱԿՍ-2013 ցուցահանդեսին՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ка-52 "Аллигатор"- изделие 806, ОКР "Авангард-1" MilitaryRussia.ru
  2. Алексей Суконкин"Аллигатор" принят на вооружение Արխիվացված 2014-05-13 Wayback Machine«Прогресс Приморья», № 48 (161) от 08.12.2011 г.
  3. Вертолет Ка-52 «Аллигатор» принят на вооружение и будет выпускаться серийно(չաշխատող հղում) Arms-expo.ru, 29 октября 2008 г.
  4. «Ка-52 "Аллигатор"». www.russianhelicopters.aero. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
  5. Экипажи вертолетов Ми-8 АМТШ и Ка-52 армейской авиабазы ВВО провели зачетные боевые стрельбы и пуски неуправляемых ракет в Хабаровском крае : Министерство обороны Российской Ф…
  6. Серийное производство ударных вертолётов Ка-52 «Аллигатор» началось в Арсеньеве в конце 2008 года
  7. «Телеканал «Звезда»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
  8. ГОДОВОЙ ОТЧЕТ ОАО ВЕРТОЛЕТЫ РОССИИ ЗА 2011 ГОД стр 9
  9. «ВВС России получают пополнение». Независимая газета. 18 марта 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  10. Автор: Сергей Владимиров «Российские вести», статья «Ка-52 — отложенный полёт» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine Российские вести, 04 июля 2010, № 23 2015
  11. На каждом ДВКД типа «Мистраль» ВМФ РФ будет размещено авиакрыло в составе 16 вертолетовРИА Новости, 26 июля 2011 года
  12. Годовой отчет ОАО ААК «ПРОГРЕСС» 2011 год, стр., 6
  13. Годовой отчет ОАО ААК «ПРОГРЕСС» 2010 год, стр., 36
  14. Годовой отчет ОАО ААК «ПРОГРЕСС» 2012 год, стр 58
  15. Началось изготовление опытных образцов Ка-52К для «Мистраля»РИА Новости, 2012/08/07
  16. Характеристики: Ка-52 "Аллигатор" ОАО "Вертолёты России"
  17. ВК-2500 OAO "Климов"
  18. ««Штурм-ВУ» | АО Научно-производственная корпорация «КБ Машиностроения»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
  19. Кашина, Е. Под Тверью упал военный вертолет Ка-52 «Аллигатор». Life News, 13.03.2012.
  20. «Названа причина, по которой мог погибнуть пилот новейшего вертолёта Ка-52 "Аллигатор"». newsru.com — Специалисты разрабатывают сразу три версии причины катастрофы. 2012 թ․ մարտի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.
  21. В Жулебино упал военный вертолет. Интерфакс, 29 октября 2013 года.
  22. Установлена причина крушения вертолета Ка-52 в Москве осенью прошлого года. Life News, 23.01.2014.
  23. The Military Balance 2016, p.195
  24. «Федералы применят в Чечне "Черную акулу"». Lenta.ru. Վերցված է 4-4-2016-ին.
  25. В Сирии заметили новейшие российские вертолеты Ми-28Н и Ка-52
  26. «Вертолеты Ка-52 впервые применены в Сирии». ТАСС. Վերցված է 4-4-2016-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կա-52» հոդվածին։