Կարտոֆիլով ապուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարտոֆիլով ապուր
Կարտոֆիլով ապուրի բաղադրիչները
Ենթատեսակապուր և կարտոֆիլով ուտեստ
 Potato soup Վիքիպահեստում

Կարտոֆիլով ապուր (գերմ.՝ Kartoffelsuppe), գերմանական և ավստրիական խոհանոցի ավանդական ապուր։ Թանձր կազմություն ունեցող ապուրը անվանում են կարտոֆիլով այնտոպֆ։

Կարտոֆիլով ապուրի բաղադրատոմսը տարբերվում է ըստ տարածաշրջանի։ Սովորաբար կարտոֆիլը եփվում է բանջարեղենի, օրինակ՝ գազարի, նեխուրի և գլուխ սոխի հետ՝ աղի ջրի կամ արգանակի մեջ։ Կարտոֆիլով ապուրի մեջ ավելացնում են սեզոնային բանջարեղեն։ Երբ կարտոֆիլը եփվում է, կարտոֆիլ ճզմիչի օգնությամբ այն տրորում են՝ վերածելով պյուրեի։ Նայած բաղադրատոմսից՝ կարտոֆով ապուրին ավելացնում են խոզի ճարպի կտորներ, տապակած սոխ և թարմ մաղադանոս։ Որպես համեմունքներ օգտագործում են կանաչեղեն, տաքդեղ, սև պղպեղ։ Կարտոֆիլով ապուրը հաճախ մատուցում են բոկվուրստի, վիեննական նրբերշիկի, տեֆտելի, լյարդային, որսորդական և երշիկի այլ տեսակների հետ, ինչպես նաև հացի և բուլկու, որոնց փշրում են ապուրի մեջ։

Հյուսիսային Գերմանիայում կարտոֆիլով ապուրը տարբեր բաղադրատոմսերի հետ հանդիսանում է ստանդարտ ուտեստ, որը պատրաստում են տանը։ Մեկլենբուրգում կարտոֆիլով ապուրը անվանվում է «կարտոֆիլը սալորի հետ», նրա մեջ բացի բանջարեղենից ավելացնում են կասսելեր կամ բեկոն և սև սալորաչիր։ Այդպիսի յուրահատուկ համը՝ բավականին աղի կարտոֆիլով ապուրը քաղցր հավելումներով, բացի Մեկլենբուրգից, սիրում են նաև Շլեզվիգ Հոլշտայնում։ Բադենսկի խոհանոցում, հատկապես Հարավային Բադենում և միջին, վերին Հռենոսի ափին ապուրը ուտում են սալորի բերքահավաքի սեզոնին սալորով կարկանդակի հետ։ Պֆալցում և Սաարում կարտոֆիլով ապուրը ուտում են ինչպես սալորով կարկանդակով, այնպես էլ խմորագնդիկներով։ Շվեբիայում կարտոֆիլով ապուրը ուտում են խնձորով կարկանդակի հետ։

2009 թվականի նախընտրական կազմակերպության ժամանակ, ֆեդերալ կանցլեր Անգելա Մերկելը RTL Television հեռուստաալիքին տեղեկացրել է, որ կարողանում է կարտոֆիլով ապուր պատրաստել և սիրում է իսկական այնտոպֆ[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]