Կարտոֆիլի թանգարան (Այդահո)
Կարտոֆիլի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Այդահո |
Կայք | idahopotatomuseum.com |
Կարտոֆիլի թանգարան Այդահոյում (անգլ.՝ Idaho Potato Museum), կարտոֆիլին նվիրված թանգարան ԱՄՆ Այդահո նահանգի Բլեքֆութ քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը, որտեղ ներկայումս գտնվում է Այդահոյի կարտոֆիլի թանգարանը, ի սկզբանե հայտնի է եղել որպես Օրեգոնի երկաթուղային դեպո, որը Խաղաղօվկիանոսյան երկաթուղային միության մասնաճյուղն է։ Շենքի շինարարությունը սկսվել է 1912 թվականի հոկտեմբերին և ավարտվել 1913 թվականի օգոստոսի 15-ին։ Մի քանի տարի անց կարտոֆիլի արդյունաբերության մեջ ներգրավված մի խումբ տեղացիներ քննարկել են տեղական տնտեսության համար կարտոֆիլի կարևորության ռազմավարությունը և կարտոֆիլի մասին հուշերի ցուցադրությունը։ Երբ Խաղաղօվկիանոսյան երկաթուղային միությունը Բլեքֆութի երկաթուղային կայարանի շենքը նվիրեց Բլեթֆութ քաղաքին, առաջ քաշվեց շենքը կարտոֆիլի թանգարանի վերածելու գաղափարը։
Աշխատանքային խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարտոֆիլի թանգարանի աշխատանքային խումբն ի սկբանե բաղկացած էր կարտոֆիլի արտադրության մեջ ներգրավված տեղական պաշտոնյաներից՝
- Դին Յանսի
- Ալան Լարսեն
- Քիթ Հինքլի
- Բրայան Ֆինիգան
- Դին Հիլ
- Ուոլթեր Գեյ
- Ռեքս Քոլ
- Մորին Հիլ
Համայնքային քննարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղական համայնքի որոշ անդամներ խանդավառությամբ չընդունեցին կարտոֆիլի թանգարան ստեղծելու գաղափարը. «Ինչու՞ պետք է զբոսաշրջիկները գան Այդահո կարտոֆիլի թանգարան այցելելու համար»։ Այնուամենայնիվ, աշխատանքային խումբը իր մտադրությունից ետ չկանգնեց և շարունակեց Բլեթֆութ համայնքում գովազդային աշխատանքներ իրականացնել։ 1988 թվականի փետրվարին աշխատանքային խումբը հրավիրեց Բուֆֆալո Բիլ թանգարանի տնօրենին մասնակցելու Կոդի քաղաքի առևտրական պալատի ժողովին, որտեղ անդրադարձ եղավ «սեփական բակերում աճող ոսկե բարիքներին»[1]։
Աշխատանքային խմբի քննարկման թեման դարձավ թանգարանի անունը։ Բլեքֆութ համայնքում շատերն էին զգում, որ «թանգարան» տերմինը բացասական ասոցիացիա է առաջ բերում «փոշոտ, հին մասունքների» հետ կապված։ Աշխատանքային խումբը որոշեց կազմակերպել «Այդահոյի կարտոֆիլի համաշխարհային ցուցադրություն»[1]։
Փորձնական բացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկար տարիներ քննարկումներից և նախագծային խոչընդոտներից բացի տեղայնքը չուներ նաև հանրային պետքարաններ, այնուամենայնիվ սկսվեցին շենքի մաքրման և բացման նախապատրաստման աշխատանքները։
Շենքի փորձնական բացումը տեղի է ունեցել 1988 թվականի ամռանը, որին ներկա են գտնվել շուրջ 2000 մարդ տեղական և հարակից շրջաններից[1]։ Փորձնական ցուցադրությանը ներկայացված էին միայն նշաններ, որոնց վրա գրված էր թե ինչ է պլանավորված ցուցադրել։
Հաջող մեկնարկից հետո Մորեին Հիլը կամավոր դարձավ ցուցադրության տնօրեն (անվճար հիմունքներով) և պաշտոնավարեց մինչև 1989 թվականը, երբ ցուցահանդեսը պաշտոնապես բացվեց զբոսաշրջիկների համար։ Ցուցադրությունն առաջին տարվա ընթացքում ունեցավ 5000 այցելու[1]։
Նյութական աջակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցադրությանն իրենց նյութական և ֆինանսական աջակցությունը բերեցին՝
- Կարտոֆիլի առևտրային արդյունաբերությունը (Basic American Foods և Nonpareil ընկերություններ)
- Տեղացի կարտոֆիլ աճեցնողները
- Տեղական համայնքը
- Նահանգը
- Բլեքֆութ համայնքը
Ցուցադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցադրության նմուշները նվիրատվություն են համայնքային և առևտրային աղբյուրներից։ Թանգարանում ամենահայտնի ցուցադրություններից մեկն աշխարհի ամենամեծ կարտոֆիլի չիպսն է, որը նվիրվել է Procter & Gamble ընկերության Pringles ապրանքանիշը։
Թանգարանը ցուցադրում է աշխարհի ամենամեծ կարտոֆիլի չիպսը՝ 25x14 ինչ մեծության, ներկայացնում է ԱՄՆ-ում կարտոֆիլի սպառման ժամանակագրության պատմություն (ներառյալ Թոմաս Ջեֆերսոնի նախագահության ժամանակ Սպիտակ տան մենյուի ընտրությունը)։ Ցուցադրվում են նաև պերուական ձևով պատրաստված 1600-ամյա անոթներ, որոնք համարվում են կարտոֆիլի պահեստավորման համար օգտագործված առաջին տարաները։
Նվերների խանութ և սրճարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանում գործում է Spud Seller նվերների խանութը, որտեղ կան կարտոֆիլին և Այդահոյին առնչվող ապրանքներ։
2016 թվականին թանգարանը վերանորոգեց պահեստային տարածքը և բացեց Potato Station սրճարանը։ Սրճարանը մատուցում է տապակած կարտոֆիլ, ֆրանսիական կարտոֆիլ, կարտոֆիլային այլ սննդամթերքներ, ինչպիսիք են կարտոֆիլի հաց, կարտոֆիլային քափքեյքս, շոկոլադեի մեջ թաթախված կարտոֆիլի չիպսեր։