Պերուի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիմայի քարտեզը

Պերուն մեծամասամբ հայտնի է որպես Ինկերի կայսրության սիրտ, բայց այն տեղաբնիկների մշակութային օջախն է եղել դեռ Ինկերի այնտեղ հաստատվելուց առաջ։ Ինկերի կայսրության ամենազարմանալի հատկությունը իր կարճատև գոյությունն է։ 1430 թվականին Ինկերի ոստանը համարվում էր Կուսկո գետի հովտի շրջակայքից մի քիչ ավելի ընդարձակ տարածքը։ Ավելի քան մեկ դար անց, նվաճումների և կայուն քաղաքակրթության արդյունքում, Ինկերի վերահսկողության տակ գտնվող տարածքը ավելի քան 1 միլիոն քառակուսի կիլոմետր էր, որը ձգվում էր հյուսիսարևմտյան Արգենտինայից մինչև Հարավային ]]Կոլումբիա]]։ Ինկերի մայրաքաղաք Կուսկոն անկասկած ամենահարուստ քաղաքն էր ամբողջ Ամերիկայում։ Տաճարները բառացիորեն երեսպատված էին ոսկու շերտով։ 1532 թվականին Ինկերի կայսրության հզորությունը պայմանավորված էր պատերազմական հաջողություններով։ Պերուի պատմության ամենամեծ ողբերգությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Ֆրանսիսկո Պիզարոն և իսպանացի կոնկիստադորների ավազակախմբերը ժամանեցին Կուսկո։ Ցուցադրելով հանգամանքներն իր առավելության համար օգտագործելու կարողությունը՝ Պիզարոն ձեռք է բերում Ինկերի առաջնորդի հետ հանդիպելու պայմանավորվածություն, որի ժամանակ խաբեության և նենգության ճանապարհով նրան սառնասրտորեն սպանում է։ Ի դեմս կատաղի դիմադրության՝ Պիզարոն և իր մարդիկ թալանում և ավերում են քաղաքը։ Չնայած Ինկերը, հաջորդ մի քանի տասնամյակների ընթացքում շարունակում են պայքարը, բայց այնուամենայնիվ հաստատվում է Իսպանական գերիշխանությունը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]