Առևտրական պալատ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Առևտրական պալատ, հասարակական կազմակերպություն, որը փորձում է նպաստել տարբեր երկրների միջև տնտեսական և հատկապես՝ արտաքին-առևտրական կապերի զարգացմանը։
Առևտրական պալատի իրավական դրությունն ու գործառույթները, կառավարման մարմինների կազմակերպման կարգը յուրաքանչյուր երկրում որոշվում են համապատասխան կանոնագրքով։ Կան նաև խառը կազմակերպություններ, որոնց մեջ միավորվում են երկու Երկրների գործարար շրջաններ (օրինակ, ֆրանսխորհրդային)։ Հանդիսանում է առևտրաարդյունաբերական շրջանների միավորման ձևերից։
Խնդիրն է՝ պարզել առևտրի և արդյունաբերության իրավիճակը, որոնել վաճառահանման շուկաներ և այլն։ Ըստ իրավական դրության, առևտրական պալատը կարող է լինել կամ կամավոր կազմակերպվող ասոցիացիա (այսպես կոչված, մասնավորի բավական), կամ պետական կազմակերպություն (այսպես կոչված, հանրային-իրավական)։ 1919 թվականին հիմնադրվել է միջազգային առևտրական պալատը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 81)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առևտրական պալատ» հոդվածին։ |
|