Կարոլինա Բեատրիշ Անժելու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Կարոլինա Բեատրիշ Անժելու
Carolina Beatriz Ângelo.jpg
Ծնվել էապրիլի 6, 1878(1878-04-06)
ԾննդավայրԳուարդա
Մահացել էհոկտեմբերի 3, 1911(1911-10-03) (33 տարեկանում)
Մահվան վայրԼիսաբոն, Պորտուգալիա
ՔաղաքացիությունՊորտուգալիա
Մասնագիտությունբժիշկ, սուֆրաժիստ, սուֆրաժիստ և վիրաբույժ
Ստորագրություն
Carolina Beatriz Angelo-signature.svg
Carolina Beatriz Ângelo Վիքիպահեստում

Կարոլինա Բեատրիշ Անժելու (պորտ.՝ Carolina Beatriz Ângelo, ապրիլի 6, 1878(1878-04-06), Գուարդա - հոկտեմբերի 3, 1911(1911-10-03), Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի բժիշկ-վիրաբույժ, ֆեմինիստուհի։ Նա առաջին կինն էր, ով քվեարկեց երկրում անցկացվող 1911 թվականին կայացած Սահմանադիր ժողովի ընտրություններում[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարոլինա Բեատրիշ Անժելուն սովորել է Գուարդայի լիցեյում, այնուհետև ընդունվել է Լիսաբոնի պոլիտեխնիկի բժշկության և վիրաբուժության դպրոց, որտեղ 1902 թվականին ավարտել է բժշկական դասընթացը։ Նա հայտնի է որպես կանանց իրավունքների համար պայքարող մարտիկ[3][4], Պորտուգալիայում կանանց հանրապետական լիգայի անդամ, Ֆեմինիզմի շահերի պաշտպանության ասոցիացիայի հիմնադիր և նախագահ[5][6]։

Այն փաստը, որ նա այրի է եղել և պետք է աջակցեր իր երեխաներին՝ Վիրիաթ Անտոնիո Անժելուին և Էմիլիա Բարեթ Անժելուին, թույլ տվեցին նրան դատարանում համարվել «ընտանիքի գլուխ»՝ դառնալով առաջին կինը, ով 1911 թվականի մայիսի 28-ին Պորտուգալիայում քվեարկեց Սահմանադիր ժողովի ընտրություններում։ Նման փաստերի կրկնությունը կանխելու նպատակով հաջորդ տարի օրենքում փոփոխություններ կատարեցին՝ ամրագրելով, որ միայն տղամարդիկ կարող են քվեարկել։

Կանանց ընտրական իրավունքների համար պայքարի ակտիվիստ Կարոլինա Բեատրիշ Անժելուն առաջին կինն էր, ով Պորտուգալիայում քվեարկության իրավունք ստացավ։ Դա տեղի ունեցավ 1911 թվականին՝ 1910 թվականի հոկտեմբերին Պորտուգալիան հանրապետություն հռչակվելուց անմիջապես հետո, Կարոլինան իր օգտին «օգտագործեց» օրենքում եղած «բացերից» մեկը։

Կարոլինա Բեատրիշ Անժելուն նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է Գուարդայում։ Լիսաբոնում նա սովորել է բժշկություն, որն ավարտել է 1902 թվականին։ Նույն թվականին ամուսնացել է Ժնուարիու Բարրետուի հետ, ով իր զարմիկն էր և հանրապետական ակտիվիստ։ Կարոլինան դարձավ Պորտուգալիայի առաջին կին վիրաբույժը Սուրբ Իոսիֆի հիվանդանոցում՝ հետագայում տարվելով գինեկոլոգի մասնագիտությամբ։

1907 թվականին մի շարք այլ բուժաշխատողների հետ միասին նա սկսեց քաղաքացիական ակտիվություն հանդես բերել։ Միանալով հօգուտ խաղաղության և հանրապետության ստեղծմանը ուղղված կանանց շարժմանը, նա դարձավ կանանց իրավունքների պաշտպան՝ պաշտպանելով ընտրություններում կանանց քվեարկելու իրավունքը։ Եվրոպական երկրներում սուֆրաժիստները երկար տարիներ պայքարում էին այդ իրավունքի համար, և Նոր Զելանդիան դարձավ առաջին երկիրը, որը 1893 թվականին նրան տվեց այդ հնարավորությունը։

Պորտուգալիայի հանրապետության առաջին ընտրական օրենքը ճանաչեց 21 տարեկանից բարձր Պորտուգալիայի քաղաքացիների քվեարկության իրավունքը, որոնք կարող էին կարդալ ու գրել և ընտանիքների գլխավորներ էին։

Կարոլինա Անջելուն այս ձևակերպմամբ տեսնում էր օրենքը շրջանցելու հնարավորություն, քանի որ ըստ պորտուգալերենի քերականության՝ արական սեռի գոյականների մեծ մասը կարող է ներառել նաև իգական սեռի գոյականներ։ Այրին և նրա կրտսեր դուստրը 21 տարեկանից բարձր էին և կրթություն ունեին և Լիսաբոնի 2-րդ մարդահամարի հանձնաժողովի նախագահին խնդրեցին իրենց անունները ներառել ընտրության նոր մարդահամարի ցուցակների մեջ։

Դիմումը հանձնաժողովի կողմից մերժվեց, ինչը Կարոլինային ստիպեց դիմել դատարան՝ հայտարարելով, որ օրենքը չի բացառում կանանց քվեարկության իրավունքը։ 1911 թվականի ապրիլի 28-ին դատավոր Ժուան Բատիշտա Կաշտրոն կայացրեց պատմության մեջ մտած դատավճիռ. «Կանանց բացառել (...) միայն այն պատճառով, որ նրանք կանայք են (...) դա պարզապես ծիծաղելի և անարդար է, հակասում է Հանրապետական կուսակցության կողմից հռչակված ժողովրդավարության և արդարության գաղափարներին: (...) Այն դեպքերում, երբ օրենքը չի տարբերում սեռային պատկանելությունը, դատավորը նույնպես չի կարող տարբերակել և համապատասխան որոշում կայացնել (...)` արդյոք հայտատուն ընդգրկվելու է ընտրողների ցուցակներում»։

Այսպիսով, 1911 թվականի մայիսի 28-ին՝ Սահմանադիր ժողովի ընտրության ժամանակ, Կարոլինա Բեատրիշ Անժելուն դարձավ առաջին կինը, ով իրականացրեց իր ընտրական իրավունքը։ Միևնույն ժամանակ, այն առանց միջադեպի չանցավ, ինչի մասին գրվեց «Կապիտալ» թերթի կողմից. «Առաջին զանգի ավարտին ընտրատեղամասի նախագահ տիկին Կոնստանցիա դե Օլիվեյրան հարցով դիմել էր հանձնաժողովին, թե հնարավո՞ր է արդյոք թույլատրել Կարոլինա Բեատրիշ Անժելուի քվեարկությունը, ինչը անօրինական է, քանի որ դատարանը գրանցել է քվեարկելու իրավունքը և նախագահը իրավունք չունի միջամտել այդ հարցում»։ Այդ նույն տարվա ամռանը Կարոլինան դժգոհեց, որ հոգնել է պայքարից։ Կարոլինա Բեատրիշ Անժելուն մահացավ սրտամկանի ինֆարկտից 1911 թվականի հոկտեմբերի 3-ին։ Թաղված է Գոհունակության գերեզմանատանը։

Այս իրադարձությունը հետագայում հանգեցրեց ընտրական օրենքի ձևակերպման փոփոխության։ 1913 թվականի Ընտրական օրենսգրքում արդեն ամրագրված էր, որ «օրենսդիր մարմինների ընտրելու իրավունք ունեն 21 տարին լրացած Պորտուգալիայի արական սեռի բոլոր այն քաղաքացիները, ովքեր մինչև մարդահամարի ավարտը հասել են այդ տարիքին, ովքեր ունեն քաղաքացիական և քաղաքական իրավունքներ, կարող են կարդալ ու գրել և գտնվում են Պորտուգալիայի Հանրապետության տարածքում»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Fauré, Christine, ed. (2004)։ «Political and Historical Encyclopedia of Women»։ Routledge: Taylor & Francis։ էջ 399 
  2. Costa Pinto, António (1998)։ «Modern Portugal»։ Society for the Promotion of Science and Scholarship։ էջ 171 
  3. Wayne, K., ed. (2011)։ «Feminist Writings from Ancient Times to the Modern World: A Global Sourcebook and History»։ ABC-CLIO։ էջ 374 
  4. «Who was Beatriz Angelo?»։ Hospital Beatriz Angelo 
  5. Janz, Oliver, Schonpflug, Daniel, eds. (2014)։ «Gender History in a Transnational Perspective: Networks, Biographies, Gender Orders»։ Berghahn Books։ էջեր 53, 61–62 
  6. Rodriguez Ruiz, Blanca, Rubio-Marín, Ruth (2012)։ «The Struggle for Female Suffrage in Europe: Voting to Become Citizens»։ Brill։ էջ 480