Կարոլինա Բանգ
Կարոլինա Բանգ | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 21, 1985[1][2] (38 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սանտա Կրուզ դե Տեներիֆե, Իսպանիա |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, մոդել և կինոպրոդյուսեր |
IMDb։ | ID 3016653 |
Կարոլինա Էռերա Բանգ (իսպ.՝ Carolina Herrera Bang, սեպտեմբերի 21, 1985[1][2], Սանտա Կրուզ դե Տեներիֆե, Իսպանիա), թատրոնի և կինոյի իսպանացի դերասանուհի։ Ունի նորվեգական արմատներ։ Նրա ամենահայտնի դերն է՝ աճպարարուհին, ռեժիսոր Ալեքս դե լա Իգլեսիայի «Թախծալի բալլադ շեփորի համար» ֆիլմում (2010), որի համար 2011 թվականին նա անվանակարգվել է «Գոյա» կինոմրցանակին «Լավագույն կանացի դերասանական առաջնաելույթ» անվանակարգման մեջ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1985 թվականին Թեներիֆե կղզում, փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մադրիդ։ Մադրիդյան պոլիտեխնիկական համալսարանում ուսումնասիրել է ճարտարապետություն, և դրա հետ մեկտեղ սովորել է դերասանական արվեստ։
2005 թվականին, Կարոլինա Բանգը սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան, աշխատելով թատրոնում։ 2007 և 2008 թվականների ընթացքում, նա նկարահանվել է մի քանի կարճամետրաժ ֆիլմերում[3]։ Միևնույն ժամանակ, նա նկարահանվել է «Պակոյի մարդիկ» և «Los exitosos Pells» սերիալներում։
2010 թվականին դերասանուհին նկարահանվել է Ալեքս դե լա Իգլեսիայի «Թախծալի բալլադ շեփորի համար» ֆիլմում[4]։ Կարոլինան վերջ ի վերջո անվանակարգվել է «Լավագույն կանացի դերասանական առաջնաելույթ» անվանակարգման մեջ «XXV Գոյա մրցանակ»-ի համար (2011)[5]։
2011 թվականին Բանգը Անտոնիո Ռեսինեսի և Մարիա Բարանկոյի հետ համատեղ նկարահանվել է «Ռասպուտինի դաշույնը» ֆիլմում[6], ինչպես նաև հրավիրվել է «Աիդա» հեռուստասերիալ որպես հյուր։ Կարոլինան նաև հաստատել է, որ Telecinco հեռուստաալիքի «Գայլերի երկիր» սերիալում խաղալու է գլխավոր դերը[7][8]։ 2011 թվականին նկարահանվել է նաև «Կյանքի վերջին կայծը» ֆիլմում։
2013 թվականին խաղացել է երիտասարդ վհուկ Եվայի դերը «Վհուկները Սուգարամուրդիից» կոմեդիայում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր հարազատ իսպաներենից բացի, ազատ խոսում է նաև անգլերենով և ուսումնասիրում է գերմաներեն և չինարեն լեզուները[9]։ Նա հայտնել է, որ քնելուց առաջ սիրում է դիտել այնպիսի ֆիլմեր ինչպիսիք են` «Լարովի նարինջ» և «Սրտով վայրենի» ֆիլմերը։ Կարոլինան Իսպանիայում համարվում է ամենագեղեցիկ կանանցից մեկը[10][11][12]։
2014 թվականի հունիսին Կարոլինան ամուսնացավ ռեժիսոր Ալեքս դե լա Իգլեսիայի հետ։
Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Մրցանակ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
Գոյա (կինոմրցանակ, 2011) | Գոյա մրցանակ | «Գոյա» Մրցանակ լավագույն կանացի դերասանական առաջնաելույթի համար | Թախծալի բալլադ շեփորի համար | Առաջադրված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Despega la serie 'Plutón BRB Nero'»։ El Mundo։ սեպտեմբերի 24, 2009։ Վերցված է ապրիլի 18, 2011
- ↑ Miguel Ángel Valero (դեկտեմբերի 10, 2010)։ «Cuando los payasos dejaron de ser graciosos»։ El Mundo։ Վերցված է ապրիլի 18, 2011
- ↑ 5,0 5,1 «Balada triste de trompeta»։ 25th Goya Awards։ Արխիվացված է օրիգինալից 2011-03-16-ին։ Վերցված է ապրիլի 18, 2011
- ↑ «Rodando... "La daga de Rasputín"»։ carolinabang.net։ մայիսի 2, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-09-ին։ Վերցված է ապրիլի 18, 2011
- ↑ «Carolina Bang ficha "Tierra de lobos"»։ elgatoencerrado.net։ մարտի 25, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է ապրիլի 18, 2011
- ↑ «Coches de caballos, enaguas, corsés... da comienzo el rodaje de la segunda temporada de 'Tierra de Lobos'»։ ¡Hola!։ ապրիլի 14, 2011։ Վերցված է ապրիլի 18, 2011
- ↑ «Official Website of Carolina Bang»։ carolinabang.net։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-16-ին։ Վերցված է ապրիլի 18, 2011
- ↑ Lucía González (հունվարի 14, 2011)։ «Si me tocan más papeles de chica sexy, ya tendré tiempo de 'desencasillarme'»։ El Mundo։ Վերցված է ապրիլի 18, 2011
- ↑ Jackie O. (փետրվարի 14, 2011)։ «La gala de los 'joya'»։ El Mundo։ Վերցված է ապրիլի 18, 2011
- ↑ «Carolina Bang desnuda»։ Negativo Digital (Spanish website)։ դեկտեմբերի 21, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-27-ին։ Վերցված է ապրիլի 18, 2011
|