Կարմիր ձեռքի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր ձեռքի օր, 2012 թվական, Գերմանիա

Կարմիր ձեռքի օր կամ Երեխա-զինվորների օգտագործման դեմ պայքարի օր[1], նշվում է ամեն տարվա փետրվարի 12-ին՝ որպես երեխա-զինվորների հիշատակի օր, որոնք պարտադրված մասնակցություն են ունեցել պատերազմներում և զինված հակամարտություններում[2] ։ Այս օրը կոչ է արվում կատարել գործողություններ անչափահասների զորակոչման պրակտիկայի դեմ՝ ի պաշտպանություն այն երեխաների, որոնք հայրենիքում ռազմական հակամարտության պատճառով զրկված են բարեկեցիկ մանկությունից։

Որտեղ են երեխաներին հավաքագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաներին որպես զինվորներ օգտագործում են, այդ թվում և զինված հակամարտություններում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Ռուանդայում, Ուգանդայում, Սուդանում, Կոտ դ'Իվուարում, Մյանմայում, Ֆիլիպիններում, Կոլումբիայում և Պաղեստինում[3]։ Երեխաներին նաև ընդգրկում են զինված խմբավորումներում, որի պատճառով էլ հնարավոր չէ հաշվարկել նրանց ճշգրիտ քանակը։

Ավելի քան 17 երկրում երեխաներին պաշտոնապես զորակոչում են բանակ։

2009 թվականին ավելի մոտավորապես 250 000 երեխա[4][5], միայն պաշտոնական տվյալներում, եղել է զինվորական ծառայության մեջ, ընդ որում, նրանց մեկ երրորդը աղջիկ է։

Կարմիր ձեռքի օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարշավայի Փոքրիկ ապստամբի հուշարձանը հավերժացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմին և այլ ռազմական գործողություններին մասնակցած երեխաների հիշատակը։

Կարմիր ձեռքի օրն առաջին անգամ նշվել է 2002 թվականին[6], երբ Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի ֆակուլտատիվ արձանագրությունը, որը վերաբերում է զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը, ուժի մեջ մտավ (2002 թվականի փետրվարի 12)։ Այս արձանագրությունը ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբելայի կողմից 2000 թվականի մայիսին, և ներկայումս ունի ստորագրություններ ավելի քան 100 տարբեր պետություններից։

Մի շարք միջազգային կազմակերպություններ նույնպես դեմ եմ արտահայտվում երեխա-զինվորների օգտագործմանը։ Այդպիսի կազմակերպությունների թվին են պատկանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը, «Միջազգային համաներում»-ը, «Terre des Hommes»-ը, Միջազգային Կարմիր խաչը և Կարմիր մահիկը։ Այս կազմակերպությունների գործունեությունը նկարագրված է DDR (Զինաթափում, Զորացրում, Վերաինտեգրում) փաստաթղթում։

Փաստաթղթի բովանդակությունը․

  1. Երեխաների հավաքագրում,
  2. Օրինականություն,
  3. «Կարմիր ձեռք» քարոզարշավ,
  4. Երեխաների հավաքագրման հետևանքներ,
  5. Նշումներ։

Նման գործողությունները հակասում են միջազգային իրավունքին, մարդու իրավունքին և միջազգային հումանիտար իրավունքին։ Համաձայն 1977 թվականին Ժնևի կոնվենցիայի I և II լրացուցիչ արձանագրությունների՝ 15 տարեկանը չբոլորած երեխաները ենթակա չեն զինված ուժերում կամ խմբերում հավաքագրմանը, և նրանց թույլատրելի չէ ռազմական գործողությունների մասնակությունը։ 2000 թվականին ընդունված «Երեխայի իրավունքի ֆակուլտատիվ արձանագրությունը, որը վերաբերում է զինված հակամարտություններում երեխաների մասնակցությանը» նախատեսում է, որ մասնակից պետություններն ընդունում եմ հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի խափանեն մինչև 18 տարեկանը չբոլորած երեխաների մասնակությունը ռազմական գործողություններին։

Ի հավելումն այդ իրավական նորմերի՝ բանակում ծառայությունը ճանաչվել է մանկական աշխատանքի ամենավատ տարբերակը։ Կոնտեքստում «երեխա» տերմինն վերաբերում է բոլոր անձանց, ում տարիքը չի բոլորել 18 տարեկանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. On International Day, UN demands end to use of child soldiers in conflict, Office of the Special Representative of the Secretary-General for Children and Armed Conflict
  2. Get Involved Արխիվացված 2011-12-02 Wayback Machine Red Hand Day website
  3. About Red Hand Day Արխիվացված 2015-09-24 Wayback Machine Red Hand Day website
  4. On 'Red Hand Day', children call for an end to their forced use in conflict Արխիվացված 2011-10-09 Wayback MachineUNICEF
  5. Red Hand Day: ICRC calls for end to recruitment of child soldiers International Committee of the Red Cross, 2006
  6. «Global Commemoration to Stop the Use of Child Soldiers». redhandday.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]