Կարմիր զինվոր (1920-1938)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Կարմիր զինվոր», խորհրդային շրջանի շաբաթաթերթ, երկօրյա թերթ, վերջում՝ օրաթերթ։ Հանիսացել է ԽՍՀՄ կարմիր բանակի քաղբաժնի, այնուհետև՝ ԽՍՀՄ հավաքական բրիգադի քաղբաժնի, Հայկական հավաքական դիվիզիայի քաղբաժնի, Հայկական հրաձգային դիվիզիայի քաղբաժնի, վերջում՝ Կլիմենտ Վորոշիլովի անվան 76-րդ լեռնահրաձգային կարմրադրոշ հայկական դիվիզիայի օրգանը։ Լույս է տեսել 1921-1938 թվականներին, Երևանում։ Խմբագիրներ՝ Վ. Ծովյան, Ա. Մարության, Եղիա Չուբար, Ս. Ասլիբեկյան, Համբարձում Տեր-Դանիելյան, Միսակ Դավթյան, Մ. Պարոնիկյան, Ա. Ալեքսանյան, Գ. Գյոլեցյան, Ղ. Հովհաննիսյան, Ա․ Նիկողոսյան, Շ. Հովհաննիսյան։ 1920-1921 թվականներին լույս է տեսել «Կարմիր բանակ» անունով։

Պրոպագանդել է կոմունիստական կուսակցության ներքին և արտաքին քաղաքականությունը, լուսաբանել դիվիզիայի ստորաբաժանումների մարտական պատրաստության, զինվորների քաղաքական դաստիարակության հարցերը։ Թղթակցել են Ալեքսանդր Մյասնիկյանը, Հայկ Բժշկյանցը (Գայ), Հ. Հովսեփյանը, Հովսեփ Լազյանը և ուրիշներ։

Բանակային երկօրյա թերթը այնուհետև դարձել է 89-րդ հայկական Թամանյան հրաձգային դիվիզիայի քաղբաժնի օրգան՝ լույս տեսնելով 1942-1956 թվականներին՝ Երևանում, իսկ Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ դիվիզիայի տեղակայման վայրերում։ Խմբագիրներ՝ Գ. Հարության, Սիմոն Նալբանդյան, Հարություն Առաքելյան։

Տպագրել է Մարտիրոս Սարյանի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Նաիրի Զարյանի և ուրիշների նամակներն ու ուղերձները՝ հասցեագրված խորհրդային զինվորներին։ Ետպատերազմյան տարիներին թերթը «պայքարել է» զինվորների մարտական պատրաստականության բարձրացման, քաղաքական դաստիարակության ամրապնդման համար, խորհրդային գաղափարախոսության դիրքերից մեկնաբանել ժամանակի քաղաքական իրադարձությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 333