Կարմիր եկեղեցի (Բուլղարիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՏեղագրությունՊերուշտիցա
ԹեմPlovdiv Diocese?
Հիմնական ամսաթվերը6-րդ դար
Ճարտարապետական ոճբյուզանդական ճարտարապետություն
Հիմնադրված6-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Red Church (Perushtitsa) Վիքիպահեստում

Կարմիր եկեղեցի (բուլղար․՝ Червена църква), մեծ մասամբ պահպանված ուշ հռոմեական (վաղ բյուզանդական) քրիստոնեական բազիլիկ եկեղեցի հարավ-կենտրոնական Բուլղարիայում։ Եկեղեցին, որը թվագրվում է 5-րդ դարի վերջից մինչև 6-րդ դարի սկիզբը, կանգնած է Պլովդիվի մարզի արևմտյան Պերուշտիցա քաղաքի մոտ, Պլովդիվ քաղաքից մոտ 15 կմ (9,3 մղոն) հարավ-արևմուտք։ Կարմիր եկեղեցին պինդ աղյուսից կառուցմված հազվագյուտ նմուշ է Բուլղարիայի Ուշ Անտիկ դարաշրջանի եկեղեցիների շարքում, և հենց աղյուսների կարմիր գույնն է տվել եկեղեցուն իր անունը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է կայսր Անաստասիոս I-ի (491–518) օրոք[1]։ Կարմիր եկեղեցու սկզբնական չափսերը եղել են 32,70 x 25,90 մետր (107,3 x 85,0 ոտնաչափ)։ Հյուսիսային պատը, որը լավագույնս պահպանվել է, հասնում է մոտ 14 մ (46 ոտնաչափ) բարձրության։ Եկեղեցին ունի չորս կիսագմբեթ, նարտեքս և արտաքին գավիթ։ Շինության համաչափությունը խախտվում է գավթի հյուսիսային պատին ամրացված ավազանով և եկեղեցու հարավային կողմի կիսագմբեթի տակ գտնվող մատուռով[2]։ Մկրտության ավազանը երեսապատված էր վարդագույն մարմարով[3]։ Եկեղեցին ի սկզբանե եղել է գմբեթավոր, սակայն գմբեթներից որևէ մեկը չի պահպանվել[4]։

Կարմիր եկեղեցին առաջին անգամ պեղվել է 1915 թվականին բուլղար հնագետների կողմից։ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը հետաձգեց հետագա հետազոտությունները մինչև 1921 թվականը, երբ պեղումները շարունակվեցին Բուլղարիայի հնագիտական ինստիտուտի կողմից՝ Թոմաս Ուիթեմորի ֆինանսական աջակցությամբ[5]։ Կառուցվածքային վնասների պատճառով 1985 թվականին եկեղեցին կայունացվել է փայտե հենքով[4]։ 2013 թվականին տարածքը վերաբացվել է վերանորոգման ծրագրից հետո, որը հնարավոր դարձավ Եվրոպական խորհրդի զգալի ֆինանսավորմամբ։ Փայտե հենասյուները փոխարինվել են մետաղականով, կատարվել են կառուցվածքային բարելավումներ, կառուցվել է այցելուների կենտրոն[6]։

Սոֆիա քաղաքի Սուրբ Սոֆիա եկեղեցու և Նեսեբարի Հին եպիսկոպոսության հետ մեկտեղ Կարմիր եկեղեցին հանդիսանում է Բուլղարիայի պատմության այդ ժամանակաշրջանի պահպանված երեք աղյուսե եկեղեցիներից մեկը[7]։

Կոշտ աղյուսը սովորաբար հազվադեպ էր և կարելի էր տեսնել 5-12-րդ դարերում Բյուզանդիայում և բյուզանդական ազդեցության տարածքներում կառուցված շենքերում[8]։ Ճարտարապետության պատմաբան Մարգարիտա Կոևան եկեղեցին համարում է փոփոխությունների վառ օրինակներից, որոնք տեղի ունեցան բուլղարական երկրներում 313 թվականի Միլանի հրովարտակից հետո[9]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու հատակը ծածկված էր խճանկարով, իսկ ներսը զարդարված էր որմնանկարներով[10]։ Կարմիր եկեղեցու վաղ շրջանի որմնանկարները ցույց են տալիս քրիստոնեական եկեղեցիների ներքին հարդարման մեջ աստիճանական անցումը բարդ խճանկարներից դեպի որմնանկարներ[11]։ Որոշ դեկորացիաներ պահպանվում են Սոֆիայի ազգային պատմական թանգարանում[4]։ Այդ վաղ շրջանի որմնանկարների մի մասը Հովհաննես Մկրտչի ծնողների՝ Եղիսաբեթի փախուստի և Զաքարիայի սպանության ապոկրիֆային տեսարաններն էին[12]։

Կարմիր եկեղեցին ի սկզբանե ենթադրվում է, որ եղել է նահատակների դամբարան, որտեղ պահվում էր ժողովրդական սրբի աճյունը[3]։ Եկեղեցին վերակառուցվել է վաղ միջնադարում։ 10-11-րդ դարերում մի քանի կողային անցումներ փակվել են հենց եկեղեցու աղյուսներով։ Եկեղեցու շրջակայքի նեկրոպոլը նույնպես թվագրվել է միջնադարով, և հենց այդ ժամանակաշրջանում է ավելացվել որմնանկարների երկրորդ շերտը[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր եկեղեցի (Բուլղարիա)» հոդվածին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Red Church». Cultural Corridors of South East Europe. Վերցված է 2010 թ․ փետրվարի 3-ին.
  2. 2,0 2,1 Николова, Бистра (2002). Православните църкви през Българското средновековие IX–XIV в. (Bulgarian). София: Академично издателство "Марин Дринов". էջ 156. ISBN 954-430-762-1.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 «The Red Church». Plovdiv Guide. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 3-ին.
  4. 4,0 4,1 «Червената църква край Перущица е пред унищожение» (Bulgarian). Двери БГ. 2009 թ․ մայիսի 5. Վերցված է 2010 թ․ փետրվարի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Паметници: църкви и манастири» (Bulgarian). Регионална дирекция по горите, Пловдив. Վերցված է 2010 թ․ փետրվարի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (չաշխատող հղում)
  6. «Ministry of Culture Republic of Bulgaria». Bulgarian Ministry of Culture. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
  7. Lapidge, Michael; André Vauchez; Richard Barrie Dobson (2000). Encyclopedia of the Middle Ages. Vol. 1. Routledge. էջ 206. ISBN 978-1-57958-282-1.
  8. Kazhdan, Alexander, ed. (1991), «Brickwork techniques and patterns», Oxford Dictionary of Byzantium, Oxford University Press, էջ 323, ISBN 978-0-19-504652-6
  9. Коева, Маргарита (2003). «Ранна християнска архитектура IV-VII в.». Въведение в архитектурната теория и история. Учебник за студенти по изкуствознание (Bulgarian). LiterNet.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Николова, Бистра (2002). Православните църкви през Българското средновековие IX–XIV в. (Bulgarian). София: Академично издателство "Марин Дринов". էջ 156. ISBN 954-430-762-1.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Underwood, Paul Atkins (1975). Studies in the art of the Kariye Djami and its intellectual background. Taylor & Francis. էջ 198. ISBN 978-0-7100-6932-0.
  12. Cartlidge, David R.; James Keith Elliott (2001). Art and the Christian Apocrypha. Routledge. էջ 97. ISBN 978-0-415-23392-7.