Կարմիր անիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարմիր անիվ
Красное колесо (обложка).jpg
ՀեղինակԱլեքսանդր Սոլժենիցին
Տեսակգրքերի շարք
Ժանրպատերազմական վեպ
ԹեմաԱռաջին համաշխարհային պատերազմ
Կազմված էAugust 1914?, April 1917?, March 1917? և November 1916?
Բնօրինակ լեզուռուսերեն

Կարմիր անիվ, Ալեքսանդր Սոլժենիցինի վեպ-էպոպեան 1914-1917 թվականների Ռուսաստանի, Առաջին աշխարհամարտի, 1917 թվականի Փետրվարյան ու Հոկտեմբերյան հեղափոխությունների մասին։ Սոլժենիցինի հիմնական գրական ստեղծագործություններից մեկն է։ Ինքը հեղինակը վեպի ժանրը որակել է որպես «պատում որոշակի ժամկետում»։ Ըստ հեղինակի դասակարգման, բաղկացած է երկու «գործողություններից» և չորս «հանգույցից»․

Առաջին գործողություն-ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

  • Հանգույց 1-ին- «Օգոստոսի 14»
  • Հանգույց 2-րդ- «Հոկտեմբերի 16»
  • Հանգույց 3-րդ- «Մարտի 17»

Երկրորդ գործողություն-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Հանգույց 4-րդ- «Ապրիլի 17»
  • Ավելացում- Չգրված Հանգույցների համառոտագիր

Ստեղծագործության բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանգույց առաջին․ Օգոստոսի 14[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրք առաջին (1-48 գլուխներ)։ Ներկայացնում է Ռուսաստանի հարավի նախապատերազմական կյանքը։ Երկու ռուս ուսանողներ, Սանյան և Կոտյան, կամավոր գնում են ռազմաճակատ։ Լենին։ Ռուսական բանակի հարձակումը Արևելյան Պրուսիայի ուղղությամբ։ Ռազմական գործողություններ օգոստոսի կեսին։ Տարբեր վերաբերմունք պատերազմի հանդեպ։ Ժողովուրդ, Տոլստոյ, մտավորականություն։ Ռազմաճակատում․ ռուսական բանակի շրջափակումը։ Գեներալ Սամսոնով։ Գիրք երկրորդ (49-82 գլուխներ): Ռուսական բանակի շրջափակում, գերմանական բանակի հարձակում: Սամսոնյան ողբերգություն, ռուսական բանակի նահանջ: Գնդապետ Վորոտինցևը դուրս է գալիս շրջափակումից: Ռուսական ռազմագերիներ: Ռուսաստանում նախապատերազմական կյանքի մասին. ազատագրական շարժումներ, անարխիստներ, ազատականներ, հեղափոխականներ: Վեճեր հեղափոխության մասին: Բոգրով և Ստոլիպին, Ստոլիպինի սպանությունը և դրա հետևանքները: Ակնարկ Նիկոլայ 2-րդ-ի կյանքի մասին պատանեկության և մինչև Առաջին աշխարհամարտի տարիների մասին: Ռուսաստանում նախահեղափոխական կյանքի դրվագներ. մտավորականության վերաբերմունքը միապետության և հեղափոխության վերաբերյալ:

Հանգույց երկրորդ․ հոկտեմբերի 16[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրք առաջին (1-37 գլուխներ)։ Սանյա Լաժենիցինը ռազմաճակատում։ Ռազմական գործողություններ, վեճեր հավատի ու պատերազմի մասին։ Նախապատերազմական շրջան․ ազատականներ, ահաբեկիչներ, Պետական դումա։ Ֆյոդոր Կովինյեվ։ Վորոտինեցն ու նրա կին Ալինան։ Հասարակություն, կառավարություն և կայսր։ Վորոտինեցը Պետերբուրգում, վեճեր պատերազմի ու խաղաղության մասին։ Ակնարկ ինժեներ Օբոդորվսկի կյանքի մասին։ Վորոտինեց և Օլդա, զրույցներ միապետության ու հեղափոխության վերաբերյալ[1]։ 1905-1907 թվականների հեղափոխությունը, կայսրն ու հանրությունը։ Հեղափոխականներ, Ծլյապնիկովը, Գվոզդեվը։ Արսենի Բլագոդարյովը տանը։ Հեղափոխականները Շվեյցարիայում։ Լենին։ Գիրք երկրորդ (38-75 գլուխներ)․ Վորոտինցևը Պետերբուրգում։ Գուչկով։ Հրեական հարցը։ Լենինը Ցյուրիխում։ Ինեսսա Արմանդ։ Լենինը և Պարվուսը։ Վորոտինցևը Մոսկվայում․ բացատրությունը կնոջ հետ։ Սանյան և Կոստյան ռազմադաշտում։ Հեղափոխականներ։ Կայսերական ընտանիք։ Ռասպուտին։ Նիկոլայ Երկրորդը և Պետական դումա։ Զինաիդայի ապաշխարանքը։

Երրորդ հանգույց․ մարտի 17[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրք առաջին (1-170 գլուխներ)։ Կայսերական ընտանիքը Ռասպուտինի մահից հետո։ Հացի պակաս, հերթեր, դժգոհություններ Պետրոգրադում։ Հեղափոխականներ, սոցիալիստներ։ Անհանգստությունների աճ Պետրոգրադում։ Վորոտինցևն Օլդայի հետ։ Անհանգստություններ Պետական դումայում, Կերենսկու և Միլյուկովի ելույթները։ Նախարար Պրոտոպոպովը։ Սոցիալիստների հավաք։ Կայսրը Մոգիլյովում։ Նախարարների խորհուրդ և Պետական դումա։ Ցույցեր, անկարգություններ ու կրակոցներ Պետրոգրադի փողոցներում։ Վորոտինցևն Ալինայի հետ։ Զինվորների ըմբոստությունը սաստկանում է։ Գնդապետ Կուտեպով։ Պետական դումայի ժամանակավոր կոմիտե։ Սոցիալիստները ձգտում են դեպի Դումա։ Խորհրդի ծնունդը։ Կայսերական չինովնիկների կալանավորում, հաշվեհարդար ոոստիկանների հանդեպ։ Կերենսկի։ Կայրսը և գեներալները, զորքերը Պետրոգրադ ուղարկելու միտք։ Խորհրդի առաջին նիստերը։ Միլյուկով։ Ողբերգական հեռագրեր Պետրոգրադից։

Գիրք երկրորդ (171-353 գլուխներ)։ Զինվորական ըմբոստությունն աճում է, տեղի են ունենում սպաների ձերբակալություններ և ծեծ: Շուլգինը վերցնում է Պետրոպալովյան ամրոցը: Գեներալ Խաբալովի կապիտուլացիան: Պատվիրակություններ և ելույթներ Դումայում և Պետրոգրադյան Խորհրդում: Նիկոլայ Երկրորդը ցարական գնացքում: Գեներալ Ալեքսեևի կասկածներն ու զորքերի ուղարկումը Պետրոգրադ: Դումայի պատգամավորներ: Պրոտոպոպվի բանտարկությունը: Ցարական գնացքի շրջադարձը Փոքր Վիշերում: Գեներալներ Ալեքսեևն ու Էնգելռարդտը: Հեղափոխությունը դուրս է գալիս Պետրոգրադի սահմաններից: Ցարական գնացքը ժամանում է Դնո կայարանը: Մեծ իշխան Միխայիլ Ալեքսանդրովիչը. մանիֆեստի ծրագիրը: Հրաման համար 1: Ցարական գեներալներ. զորքերի կանգառը, Նիկոլայ Երկրորդին հեռացնելու մասին մտքեր: Խորհուրդներ և Դումա: Ժամանակավոր կառավարության ստեղծում: Ռոդզյանկոն: Կորնիլովը: Լենինը Շվեյցարիայում: Հեղափոխությունը հասնում է Ռոստով: Ժամանակավոր կառավարության առաջին նստաշրջանը: Գուչկովն ու Շուլգինը գնում են ցարի մոտ: Նիկոլայ Երկրորդի հեռացումը:

Գիրք երրորդ (354-531 գլուխներ): Նիկոլայ Երկրորդի հեռացման մասին մանիֆեստի տարածում: Մեծ իշխան Միխայիլ Ալեքսանդրովիչը չի ընդունում գահն իր եղբորից, ով ևս հեռացել էր: Հեղափոխությունը նպատակաուղղված հաստատվում է Պետրոգրադում և Մոսկվայում և տարածվում է Ռուսաստանի մյուս մասերում ևս: Իշխանության անկում և հանձնում: Ժամանակավոր կառավարության առաջին որոշումները: Առաջին հրամանը ոչնչացնում է զորամասեր ռազմաճակատում: Անկում և անկարգություններ բանակում: Ըմբոստություն Բալթյան նավատորմում, ծովակալ Նեպենինի սպանությունը: Նիկոլայ Երկրորդի ձերբակալությունը, իր և ընտանիքի բանտարկությունը Ցարական գյուղում:

Գիրք չորրորդ (532-655) գլուխներ: Վարսոֆոնևը դիտում է հեղափոխության զարգացումը: Բրեշկո-Բրեշկովսկայի չկայացած հանդիպումը: Շինգարյով, Միլյուկով, Գուչկով, Կորնիլով, Ալեքսեև: Մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչն իմանում է նոր պաշտոնանկության մասին: Կատարողական կոմիտեի անունից տարածվում է «Աշխարհի ազգերին» ուղղված մանիֆեստը: Հեղափոխությունն ավելի ու ավելի է տարածվում երկրում: Ժամանակավոր կառավարության և Իրագործող կոմիտեի հակադրությունը: Իրագործող կոմիտեի ազդեցությունն աճում է: Հակասություններ «Պրավդա» թերթի խմբագրությունում. մերժե՞լ, թե՞ աջակցել Ժամանակավոր Կառավարությանը: Հացի մենաշնորհի խնդիրը և Հողային հարցը: Լենինը պայմանավորվում է Շվեյցարիայից Գերմանիայով Ռուսաստան գնալու մասին:

Չորրորդ հանգույց. ապրիլի 17[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրք 1 (1-91 գլուխներ): Սոցիալ-դեմոկրատները վերադառնում են Պետրոգրադ սիբիրյան աքսորից: Ծերեթելի: Ժամանակավոր կառավարության մարտի 27-ի հռչակագիրը և զինվորներին ուղղված կոչը: Խորգուրդների Համառուսական խորհրդակցության սկիզբը: Բանակում անկարգություններ են, մասսայական դասալքություն: Լենինի խումբը ներկա է լինում Իրագործող կոմիտեի նստաշրջանին Շվեյցարիայում: Գիմմեր: Պլեխանով: Լենինը գալիս է Պետրոգրադ: Կերենսկու բուռն գործունեությունը: Կոլչակի «Սևաստոպոլյան հրաշքը»: Կերենսկու հանրային ելույթների հաջողությունը: Լենինը կազմակերպում է բոլշևիկյան ուժերի առաջին ստուգումը: Հրաձգություն փողոցներում անզենների ուղղությամբ: Կարգախոսներ. «Կորչի՛ Միլյուկովը», «Կորչի՛ Ժամանակավոր Կառավարությունը»: Աղմկոտ վեճեր ու կռիվներ փողոցներում, վիրավորներ, սպանվածներ: Պետրոգրադյան կրթված հանրության դիմադրությունը բելշևիկներին փոփոխում են Լենինի ծրագրերը. քաղաքացիական պատերազմը պետք է առայժմ հետաձգել: Ստեկլով:

Գլուխ 2 (92-186 գլուխներ): «Մայիսմեկյան» ցույց և «ժողովրդավարության» դրվագներ Մոսկվայում: Տրամադրություններ և կոնֆլիկտներ Նովոչերկասկում և Դոնում: Կերենսկին և Իրագործող կոմիտեն: Կամենևն ու Լենինը: Զորամասում. սպաներն ինչպես ռազմագերիներ: Գյուղում. շշուկներ, թերթեր, կոմիտեներ, քարոզողներ: Գուչկով: Շինգարյովի անհանգստությունները, գյուղացիները հաց չեն տանում վաճառքի: Ժամանակավոր կառավարությունն սպասման մեջ է: Գերմանացի խորհրդարանականները գեներալ Դրագոմիրովի մոտ: Միլյուկովը: Կորնիլովը: Գուչկովը պատրաստվում է հրաժարականի: Կերենսկու ելույթները: Բոլշևիկների առաջնորդները: Անկարգություններ գործող բանակում: Լենինը: Գուչկովի պաշտոնանկությունը ճանապարհ է ազատում Կերենսկու համար: Տեղի ունեցածը` Շուլգինի աչքերով: Իրագործող կոմիտեն նախարարության հետ քննարկում է կոլաիցիայի ծրագիրը: Զինովյևը դառնում է բոլշևիկների հռետորը: Ժամանակավոր կառավարության նստաշրջանը: Միլյուկովի հեռացումը: Կերենսկին փորձում է վերակենդանացնել բանակը: Լենինը փորձեր է անում օգնականների հետ, թե ինչպես դատարանում պահանջի Կշեսինսկու առանձնատունը: Շինգարյով. հացի մենաշնորհ: «Ժողովրդավարությունը» գավառում: Գյուղացիական պատգամավորների խորհրդի բացումը: Գեներալ Գուրկոյի դիտարկումներն ու եզրակացությունները: Մակլակով: Միլյուկովի, Գուչկովի, Շուլգինի, Մակլակովի ելույթները: Բժիշկ Ֆեդոնինը վերադառնում է գերմանական գերությունից, բժիշկների ու քաղաքական էմիգրանտների վեճերը: Տրոցկին գալիս է Պետրոգրադ, հանդիպում և ցույց Ֆինլանդական կայարանում: Տրոցկու կյանքն ու պայքարը" Սանյան հարսնացուի հետ Վարսոնոֆյևում: Կերենսկու առաջին քայյերը որպես ռազմական ու ծովային նախարար: Լենինն ու Տրոցկին Խորհրդի նիստ: Հեղափոխության օրացույցը (մայիսի 11-հունիսի 4):

Գրական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպոպեայի շատ կերպարներ նախատիպեր ունեն` իրական պատմական դեմքեր.

  • Սանյա Լաժենիցին- հեղինակի հայր Իսաակ Սեմյոնովիչ Սոլժենիցինը:
  • Կոստյա Գուլայ-հեղինակի ընկեր Նիկոլայ Վիտկևիչը[2]:
  • Ֆյոդոր Կովինյով- Ֆյոդոր Դմիտրևիչ Կրյուկով
  • Ինժեներ Օբոդովսկի-Պյոտոր Ակիմովիչ Պալչինսկի
  • Արսենի Բլագոդարևյովի նախատիպը Բորիս Մոժաևն է:
  • Գնդապետ Վորոտինցևի ամուսնական հարաբերությունների ու սիրային պատմությունների հիմքում հեղինակի կյանքում տեղի ունեցած դրվագն է, որը տեղի է ունեցել 1964 թվականի փետրվարին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]