Կարլ Մարքսի հուշարձան (Դոնի Ռոստով)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարլ Մարքսի հուշարձան (այլ կիրառումներ)
Կարլ Մարքսի հուշարձան | |
---|---|
Կարլ Մարքսի հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան և արձան |
Քանդակագործ | Q94855294? |
Ճարտարապետ | Mikhail Adolʹfovich Minkus? |
Ստեղծում | 1959 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Դոնի Ռոստով |
Շինության ձև | Հուշարձան |
Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
Կարլ Մարքսի հուշարձան (ռուս.՝ Памятник Карлу Марксу), հուշարձան Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի Կարլ Մարքսի հրապարակում։ Տեղադրվել է 1959 թվականին՝ պատերազմի ժամանակ ոչնչացված Մարքսի հուշարձանի տեղում[1]։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Մոիսեյ Ալտշուլերը և ճարտարապետ Միխայիլ Մինկուսը[2]։ Կարլ Մարքսի հուշարձանն ունի մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ (գրանցման համար՝ 6100000351)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարլ Մարքսի հուշարձանը հանդիսավորությամբ բացվել է 1925 թվականի հունիսի 28-ին՝ Նոր Նախիջևան քաղաքի (այժմ՝ Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանի կազմում) կենտրոնական հրապարակում[1]։ Հուշարձանը տեղադրվել է Եկատերինա II-ի հուշարձանի պատվանդանի վրա։ Այդ արձանը քանդվել էր բոլշևիկների կողմից խորհրդային իշխանության հաստատումից հետո։ Հրապարակը հետագայում ստացել է Կարլ Մարքսի անունը[3]։
Քանդակը ձուլվել է «Դվիգատել» տեխնիկական միավորումում։ Հուշարձանի հեղինակն էր մոսկվացի քանդակագործ Վ. Բ. Բիբաևը։ Կարլ Մարքսի պատկերաքանդակը ամբողջ հասակով էր։ Նրա աջ ձեռքը սերթուկի լանջափեշի տակ էր, իսկ ձախը դրված էր գրքերի կապուկի վրա։ Պատվանդանի վրա կար հուշատախտակ հետևյալ գրությամբ. «Հուշարձանը կառուցվել է Նախիջևանի շրջանի բանվորների կողմից 1924 թվականի նոյեմբերի 23-ի 2-րդ ընդլայնված բանվորական համաժողովի որոշմամբ»[1]։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հուշարձանը ոչնչացրել են քաղաքը զավթած Վերմախտի զորքերի զինվորականները. քանդակը գնդակահարել են տանկից։ Պատերազմից հետո հրապարակում տեղադրվել է հուշարձանի փոքրացրած տարբերակը[3]։ Հին հուշարձանի հուշատախտակը պահպանվել է և փոխանցվել Ռոստովի թանգարանին[1]։ Պատվանդանի կանգուն մնացած մասը տեղափոխել են «Ռոստով» կինոթատրոնի մոտի պուրակ (Ռոստովի պետական համալսարանի դիմաց) և այնտեղ տեղադրել են Լոմոնոսովի քանդակը[3]։
Այժմ գոյություն ունեցող հուշարձանը Կարլ Մարքսի հրապարակում հայտնվել է 1959 թվականին։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Մոիսեյ Ալտշուլերը և ճարտարապետ Միխայիլ Մինկուսը[2]։ Մարքսի բրոնզե պատկերաքանդակը տեղադրված է գրանիտե բարձր պատվանդանին։ Քանդակը ձուլվել է Լենինգրադում[1]։
Կարլ Մարքսի հուշարձանը նախկինում եղել է մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ, սակայն 1997 թվականին նրա պահպանական կարգավիճակը դարձրել են տեղական նշանակության[4][5]։
1990-ական թվականների վերջին տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն առաջարկեցին վերականգնել Եկատերինա II-ի հուշարձանը նույն տեղում, բայց այդ նախաձեռնությունը հավանության չարժանացավ։ Կարլ Մարքսի հուշարձանը տեղափոխելու և նրա տեղում Եկատերինա II-ի հուշարձանը վերականգնելու հարցը կրկին սկսեց ակտիվորեն քննարկվել 2005 թվականին, երբ Ռոստովում տեղափոխվել էր Կիրովի հուշարձանը[6]։ Ըստ հարցումների՝ Մարքսի հուշարձանի տեղափոխմանը դեմ է արտահայտվում Պրոլետարսկի շրջանի բնակիչների մեծամասնությունը[7]։ Ըստ նախնական գնահատումների՝ հուշարձանի տեղափոխման աշխատանքները կարժենան 1 միլիոն ռուբլի։ Նախագծերից մեկի համաձայն՝ Մարքսի հուշարձանը կարող է տեղափոխվել Շոլոխովի պողոտայի և 20-րդ Գծի անկյուն[8]։ 2014 թվականին «Ժամանակի էությունը» հանրային շարժումը հավաքել է ռոստովցիների 1500 ստորագրություն՝ ուղղված Ռոստովի մարզի նահանգապետին, և նա դեմ է արտահայտվել հուշարձանի տեղափոխմանը[9][10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Андрианов В. И., Терещенко А. Г. Памятники Дона. — Ростов-на-Дону: Ростовское книжное издательство, 1981. — С. 92.
- ↑ 2,0 2,1 Ростов-на-Дону // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ 3,0 3,1 3,2 Сергей Петрович. Маркса разведут с Екатериной Արխիվացված 2019-12-16 Wayback Machine // Ростов Официальный. — 2006. — № 12 (591).
- ↑ «Список памятников истории и культуры, исключаемых из перечня объектов исторического и культурного наследия федерального (общероссийского) значения и рекомендуемых для отнесения к категории памятников истории и культуры местного значения». ostashkov.codis.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Пролетарский район» (PDF). rostov-gorod.ru. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Елена Мухина. Маркс поменяет прописку? Արխիվացված 2019-12-16 Wayback Machine // Ростов Официальный. — 2006. — № 31 (558).
- ↑ Юлия Банишевская (2006 թ․ փետրվարի 16). «Самые нелепые памятники Ростова». Комсомольская правда. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Перенос памятника Карлу Марксу в Ростове может обойтись городским властям в 1 млн рублей». yugregion.ru. 2011 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Губернатор Дона поддержал противников переноса памятника Карлу Марксу 161.ру (10 февраля 2014)
- ↑ Защитники памятника Карлу Марксу отнесут собранные подписи губернатору 161.ру(24 января 2014)