Կիրովի հուշարձան (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Սերգեյ Միրոնովիչ Կիրովի հուշարձան
Կոորդինատներ47°13′42.2″ հս․ լ. 39°43′43.7″ ավ. ե. / 47.228389° հս․. լ. 39.728806° ավ. ե. / 47.228389; 39.728806Կոորդինատներ: 47°13′42.2″ հս․ լ. 39°43′43.7″ ավ. ե. / 47.228389° հս․. լ. 39.728806° ավ. ե. / 47.228389; 39.728806
Գտնվում էԴոնի Ռոստով
Կառուցվել է1939
Շինության ձևըբրոնզե հուշարձան
Կառուցել էԶինովի Վիլենսկի
Վիկտոր Բարինով
Ներկա վիճակըկանգուն

Սերգեյ Միրոնովիչ Կիրովի հուշարձան (ռուս.՝ Памятник Сергею Мироновичу Кирову), քանդակագործ Զինովի Վիլենսկու և ճարտարապետ Վիկտոր Բարինովի աշխատանքը[1], որը տեղադրված է Դոնի Ռոստովի Պուշկինի փողոցի և Կիրովի պողոտայի հատման կետում գտնվող պուրակում: Հուշարձանը բացվել է 1939 թվականին և գտնվում է Պոկրովսկու (Կիրովի) պուրակում[2]: Սերգեյ Միրոնովիչ Կիրովի հուշարձանն ունի մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը ստեղծվել է քանդակագործ Զինովի Վիլենսկու և ճարտարապետ Վիկտոր Բարինովի կողմից: Աջ ձեռքը վեր պարզած բրոնզե պատկերաքանդակն ամբողջ հասակով տեղադրված է կարմիր գրանիտից բարձր պատվանդանի վրա: Կիրովը պատկերված է բարի ժպիտով և կենսախինդ դեմքով: Պատվանդանին փորագրված է ՀամԿԲԿ XVII համագումարում Կիրովի արտասանած ճառից մի հատված:

Aquote1.png Մեր հաջողությունները իրականում հսկայական են: Սատանան գիտի, եթե մարդկայնորեն ասենք, այնպես ես ցանկանում ապրել և ապրել: Aquote2.png


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Միրոնովիչ Կիրովը Ռոստովում է եղել 1918 թվականի գարնանը: Այդ ժամանակ նա մասնակցում էր Դոնի հանրապետության Խորհուրդների I համագումարին:

Կիրովի հուշարձանը բացվել է 1939 թվականի ապրիլի 30-ին բազմամարդ միտինգում: Հուշարձանը տեղադրված էր Կիրովի անունը ստացած փողոցում[2]: Նախկինում այս պուրակում էր գտնվում Սուրբ Աստվածածին տաճարը, որը քանդվել է 1930 թվականին[3]: Հնաբնակների պատմելով հուշարձանի կառուցման ժամանակ օգտագործվել է եկեղեցուց մնացած մարմարե սալիկները[4]:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ռոստովի բնակիչները հուշարձանն ավերումից փրկել են թաղելով հողի մեջ: Արդեն 1945 թվականին հուշարձանը նորից վերականգնեցին[3]:

Կիրովի հուշարձանը նախկինում համարվել է դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ, բայց 1997 թվականից նրա կարգավիճակը իջեցվեց մինչև տեղական նշանակության[5][6]:

2003 թվականին կազակական «Դոնի մեծագույն բանակ» ընկերությունն առաջարկեց Կիրովի պուրակում վերականգնել Պոկրովսկու տաճարը, իսկ Կիրովի հուշարձանը տեղափոխել մեկ այլ վայր: Այդ առաջարկությանը հավանություն տվեց Ռոստովի և Նովոչերկասսկի արքեպիսկոպոս Պանտելեյմոնը: Հավատացյալները վրդովված էին հուշարձանի պատվանդանին «Սատանա» բառի առկայության համար: Հուշարձանի տեղափոխման դեմ հանդես եկան կոմունիստները և Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության համամիութենական ընկերության ռոստովյան բաժանմունքի ներկայացուցիչները: Նշանակվեցին հասարակական նշանակության լսումներ, որոնց արդյունքում որոշվեց հուշարձանը տեղափոխել Կիրովի պողոտայի և Պուշկինի փողոցի անկյունում գտնվող պուրակ[3]:

2005 թվականի հոկտեմբերին Կիրովի հուշարձանը ապամոնտաժվեց և վերականգնման նպատակով տեղափոխվեց Կոստև եղբայրների արվեստանոց: Նույն թվականի դեկտեմբերին հուշարձանը տեղադրվեց նոր վայրում[7][8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ростов-на-Дону // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  2. 2,0 2,1 Андрианов В. И., Терещенко А. Г. Памятники Дона. — Ростов-на-Дону: Ростовское книжное издательство, 1981. — С. 98.
  3. 3,0 3,1 3,2 Т. Лысенко Кировский сквер как зеркало эволюции Ростова // Вечерний Ростов. — 2005. — № 010-011. — С. 3.
  4. «Церковь во имя Покрова Пресвятыя Богородицы»։ Донской временник։ Վերցված է 2013-08-05 
  5. «Список памятников истории и культуры, исключаемых из перечня объектов исторического и культурного наследия федерального (общероссийского) значения и рекомендуемых для отнесения к категории памятников истории и культуры местного значения»։ ostashkov.codis.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-23-ին։ Վերցված է 2013-08-05 
  6. «Кировский район»։ rostov-gorod.ru։ Վերցված է 2013-08-05 
  7. Оксана Антипова «Если по-человечески сказать...», извиняйте, Сергей Миронович... // Ростов Официальный. — 2005. — № 43 (570).
  8. Оксана Антипова Третьим будешь? // Ростов Официальный. — 2005. — № 50 (577).