Կարլ Բորաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Բորաք
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 12, 1947(1947-07-12) (76 տարեկան)
ԾննդավայրՌիչմոնդ շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունսուսերամարտիկ

Կարլ Բորաք (անգլ.՝ Carl Borack, հուլիսի 12, 1947(1947-07-12), Ռիչմոնդ շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի սուսերամարտիկ։ Մասնակցել է 1972 թվականին Մյունխենում անցկացված ամառային օլիմպիական խաղերին՝ հանդես գալով թե՛ անհատական և թե՛ թիմային մրցումներում[1]։ Նա նաև պրոդյուսեր է, լուսանկարիչ, որի ստեղծագործությունները ներկայացված են «Օլիմպիականների արվեստը» (Art of the Olympians) խորագիրը կրող, մշտապես գործող ցուցահանդեսում[2], որը բացվել է 2006 թվականին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Մայերս քաղաքում[3][4][5][6][7] օլիմպիական չեմպիոն, ամերիկացի սկավառականետորդ, նաև՝ նկարիչ Էլ Օրթերի նախաձեռնությամբ[8] և շրջիկ ցուցահանդեսներ է կազմակերպում[9][10][11], ուսումնական ծրագրեր իրականացնում։ 1990 թվականին Հարավային Կալիֆոռնիայի սպորտի հրեական փառքի սրահում հանդիսավորությամբ բացվել է Կարլ Բորաքին նվիրված անկյունը[12]։

Կարլ Բորաքի մարզական նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Բորաքի մարզական կարիերայում առանձնապես նշանակալից են համաամերիկյան խաղերում ձեռք բերած նվաճումները։

  • Համաամերիկյան խաղեր։
Վինիպեգ, 1967 թ. - ոսկե մեդալ թրասուսերակիրների թիմային մրցումներում
Կալի, 1971 թ. - ոսկե մեդալ սուսերամարտի թիմային հաշվարկում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Carl Borack Olympic Results». sports-reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  2. «Carl Borack». Art of the Olympians. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  3. «Art of the Olympians Museum». Ft. Myers Magazine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. «Museum carries a torch for Olympians' art». St. Louis Post-Dispatch. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. «Hertfordshire Mercury Newspaper». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 19-ին.
  6. «Al Oerter's art museum opens, and Olympians give their support». masterstrack.com. 2010 թ․ փետրվարի 4. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  7. «Art of the Olympians receives support from D.C. Delegation | Florida Weekly». charlotte.floridaweekly.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  8. Pucin, Diane (2007 թ․ հոկտեմբերի 2). «Al Oerter, 71; discus thrower won gold medals in four consecutive Games». Los Angeles Times. ISSN 0458-3035. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  9. Olympic Greats Exhibit Their Art
  10. «Beijing 2008». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 19-ին.
  11. «2008 Exhibition Archives | Bob Rauschenberg Gallery». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  12. «Carl Borack». So Cal Jewish Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]