Jump to content

Կարլեն Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարլեն Դանիելյան
Ծնվել էսեպտեմբերի 25, 1931(1931-09-25)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է1998[2]
Մասնագիտությունգրող, դասախոս և գրականագետ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1954) և Գրականության ինստիտուտ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1974)
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԳրականության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Կարլեն Դանիելյան Վիքիդարանում

Կարլեն Արտաշեսի Դանիելյան (սեպտեմբերի 25, 1931(1931-09-25)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1998[2]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1967 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլեն Դանիելյանը ծնվել է 1931 թվականին Երևանում։ 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, այնուհետև սովորել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։

1961 թվականին պաշտպանել է ատենախոսություն՝ «Հայ մեմուարային գրականության պատմությունից» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1974 թվականին պաշտպանել է «Հայ գյուղագրությունը 19-րդ դարում» ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։

1958-1979 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1964 թվականից՝ ավագ գիտաշխատող։ 1979-1981 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների ինֆորմացիայի բաժնում։ 1984 թվականից եղել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի հայ գրականության ամբիոնի վարիչը։ ԽՄԿԿ անդան 1961 թվականից։

  • Հայ մեմուարային գրականության պատմությունից, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1961, 250 էջ, տպ․ 1500
  • Հայ նոր գրականության պատմություն, հատոր 1 (գրքի «Մեմուարային գրականություն» գլուխը գրել է Կ․ Դանիելյանը), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1962, 560 էջ, տպ․ 3000
  • Հայ նոր գրականության պատմություն, հատոր 3 (գրքի «Գրիգոր Արծրունի» և «Այլ արձակագիրներ» գլուխները գրել է Կ․ Դանիելյանը), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1964, 760 էջ, տպ․ 3000
  • Հայ նոր գրականության պատմություն, հատոր 4 (գրքի «Հայ գրականությունը 80-90-ական թվականներին» գլուխը գրել է Կ․ Դանիելյանը), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1972, 776 էջ, տպ․ 3000
  • Հայ գյուղագրությունը 19-րդ դարում, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1973, 570 էջ, տպ․ 2000
  • Գրական մշակներ, Երևան, «Սովետական գրող», 1977, 397 էջ, տպ․ 5000
  • Հայ նոր գրականության պատմություն, հատոր 5 (գրքի «Հայ գյուղագրությունը 1900-1910-ական թվականներին» գլուխը գրել է Կ․ Դանիելյանը), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1979, 1016 էջ, տպ․ 5000
  • Լուսինե Զաքարյան, Երևան, 1981, 204 էջ։
  • Մանկության օրերի ձայները, «Գարուն» 1981, 3

Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 136.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1173
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլեն Դանիելյան» հոդվածին։