Կարլեն Աբգարյան (մաթեմատիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կարլեն Աբգարյանից)
Jump to navigation Jump to search
Կարլեն Աբգարյան
Ծնվել էսեպտեմբերի 4, 1928(1928-09-04)
Ամասիա, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 4, 1995(1995-02-04) (66 տարեկանում)
Մոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունմաթեմատիկոս
Գործունեության ոլորտԿիբեռնետիկա
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի ավիացիայի ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր

Կարլեն Արամի Աբգարյան (1928, սեպտեմբերի 4 - 1995, փետրվարի 4), հայ խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1968), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1987)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ամասիա գյուղում (այժմ՝ Շիրակի մարզ)։ Ավարտել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտը (1952), Մոսկվայի պետական համալսարանը (1964)։ 1977-1979 թթ.՝ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի, 1979-1986 թթ.՝ ՀՀ ԳԱԱ և ԵՊՀ հաշվողական կենտրոնի տնօրեն։ 1986-1994 թթ. աշխատել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտում։

Աշխատանքները վերաբերում են մատրիցաների տեսությանը, դիֆերենցիալ և ինտեգրալ-դիֆերենցիալ հավասարումների ասիմպտոտիկ ինտեգրման և մեխանիկայի տարբեր խնդիրներում (շարժման կայունություն և կառավարվող համակարգերի դինամիկա) դրանց կառավարման հարցերին։ Մահացել է Սանկտ Պետերբուրգում[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դուստր՝ Կարինե Աբգարյան, Մոսկվայի ավիացիայի ինստիտուտի դոցենտ[2]
  • Որդի՝ Վարդան Աբգարյան (1958), ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (1980), Մոսկվայի ավիացիայի ինստիտուտի գիտաշխատող[3]
  • Որդի՝ Արամ Աբգարյան (1955), ավարտել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտը (1978)[4]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Абгарян К. А. и Рапопорт И. М. Динамика ракет, М., 1969
  • Матричные и асимптотические методы в теории линейных систем, М., 1973.
  • Опыт моделирования уровня эстетической культуры студентов - 82 с ил. 22 см, М. Изд-во Моск. ун-та, 1979.
  • Введение в теорию устойчивости движения на конечном интервале времени - М : Наука, 1992.
  • Матричное исчисление с приложениями в теории динамических систем - М.: Вуз. книга, 2004. - 543 с.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ էջ 10 
  2. Абгарян Каринэ Карленовна на сайте МАИ
  3. Абгарян Вартан Карленович на сайте МАИ
  4. Абгарян Арам Карленович на сайте АИН
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png