Կարին Մենսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարին Մենսա
Karin mensah.jpeg
Ծնվել է մարտի 8, 1965(1965-03-08) (54 տարեկան)
Դակար, Սենեգալ
Երկիր Flag of Cape Verde.svg Կաբո Վերդե
Մասնագիտություն երգչուհի
Գործիքներ վոկալ
Կայք karinmensah.com

Կարին Մենսա (անգլ.՝ Karin Mensah, մարտի 8, 1965(1965-03-08), Դակար, Սենեգալ), ջազային երգչուհի Կաբո Վերդեից, կատարում է նաև արևմտա-աֆրիկյան ավանդական երաժշտություն։ 2004 թվականին Վերոնայում հիմնադրել և ղեկավարում է Երաժշտական բարձրագույն կրթության ակադեմիան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարին Մենսան ծնվել է 1965 թվականի մարտի 8-ին Սենեգալի մայրաքաղաք Դակարում Կաբո Վերդեից վտարվածների համայնքում[1]: 1975 թվականին ընդունվել է Դակարի Երգի ու պարի արվեստի դպրոց և 11 տարեկան հասակից հանդես է եկել թատրոնում և հեռուստատեսությունում։ Նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել հայրը, և աղջիկը տարվել է դասական երաժշտությամբ, երաժշտական այդ ժանրը Աֆրիկայում անսովոր էր սակայն Կարինը մեծացել է՝ լսելով Բեթհովենի և այլոց դասական գործեր։ Արվեստի դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Փարիզ, սովորել է Փարիզի Նանտեր լյա Դևանս համալսարանում, 1988 թվականին ստանալով ժամանակակից լեզուների մասնագետի որակավորում։ Ավարտական աշխատանքը կատարել է Սալսբուրգի Օրֆ ինստիտուտում, համագործակցելով Վերոնայի Società Italiana di Musica Elementare Orff-Schulwerk հետ, ուսանել մանկավարժական մեթոդաբանության Օրֆի մոտեցումը։ Միաժամանակ երաժշտության տեսություն է ուսանել Evaristo Felice Dall'Abaco կոնսերվատորիայում (Վերոնայի կոնսերվատորիա), ինչպես նաև երգի դասեր է ստացել Ռիտա Օռլանդ-Մալասպինայի և Գ. Մաստիֆի մոտ (1991), Պադուայի կոսերվատորիայում երգի դասեր է առել մաեստրո Ռոսի Կաստելիանոյի մոտ (1993), վոկալ տեխնիկա ուսանել է Բոմբեյի հնդկական ջազի վոկալ ինստիտուտում Նիրանջան Ջհավերի մոտ (1998)[2]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ավարտելուց հետո Մենսան ձայնագրել է մի շարք երգեր տարբեր ժանրերում, այդ թվում բլյուզ, շանսոն, ջազ, ֆանկ, լատինական երաժշտություն և Կաբո Վերդեի ավանդական մորնա ոճը[2]: Նրա վաղ ձայնագրությունների շարքում ներառված են Morna de Cabo Verde (Azzurra -2000), La vie en rose ... et les plus grandes chansons françaises (Demetra -2002)[3] "Ayo" Salsa Mundo, Cabo Verde (Azzurra -2002) և Souvenirs de Paris (Brisa -2005)[2]: Կարինը մասնակցել է Capo Verde Terra D'Amore (Կաբո Վերդե- Սիրո երկիր) մարդասիրական ծրագրին, որի հասույթը նվիրաբերվել է Սննդի համաշխարհային ծրագրին։ 2014 թվականին Կարինը թողարկել է Lelio Swing Լեյլո Լուտացիի երաժշտության վրա հիմնված ալբոմը, որի շրջանակներում նա համագործակցել է իտալացի արվեստագետների հետ՝ թարգմանելով երգերի ֆրանսիական տարբերակները, ավելացնելով լատինական ռիթմեր[2]:

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարինը նաև դասավանդել է ուսանողներին և գրել երաժշտության ուսուցման գիրք։ Առաջին գիրքը՝ L'Arte di Cantare (Երգելու արվեստ), հրատարակվել է 2001 թվականին[2] 2004 թվականին Վերոնայում նա հիմնադրել և ղեկավարում է Երաժշտական բարձրագույն կրթության ակադեմիան[2][4]:

Channel 5 հեռուստատեսային Friends of Maria de Filippi ծրագրում, որը փորձում է գտնել նոր երգող տաղանդների, հանդես է եկել ժյուրիի կազմում[5]: Ընդլայնելով իր նախորդ գիրքը՝ մեկ այլ հրատարակչությունում վերահրատարակել է այն[2]: 2012 թվականին Վերոնայում հիմնադրել է Փոփ փառատոն[6]:

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Morna de Caboverde, Azzurra Music, 2000
  • La Vie en Rose & Les Plus Belles Chansons Françaises, Edm, 2001
  • Caboverde, Azzurra Music, 2002
  • La Premiere Heure, Azzurra Music, 2003
  • Soul Eternity, Azzurra Music, 2003
  • Jazz Band, Azzurra Music, 2010
  • Orizzonti, Egea Music, 2013

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mensah Karin (2001)։ L'arte di cantare: elementi di tecnica vocale applicata al canto jazz, leggero, rock (Italian)։ Colognola ai Colli, Italia: Demetra։ OCLC 636492149 
  • Mensah Karin (2009)։ L'arte di cantare: manuale pratico di canto moderno. Tecnica vocale applicata al canto pop, jazz, soul, rock, blues, gospel (Italian)։ Milano, Italia: Volontè & Co.։ ISBN 978-8-863-88086-1 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ayroldi Alceste (փետրվարի 22, 2014)։ «Karin Mensah» (Italian)։ Jazz Italia։ Վերցված է հունվարի 21, 2016 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Minelli Elisa (մարտի 4, 2015)։ «Intervista a Karin Mensah, la Lady della voce» (Italian)։ Italy: Music Wall Magazine։ Վերցված է հունվարի 21, 2016 
  3. «Discografia» (Italian)։ Roberto Cetoli։ Վերցված է հունվարի 21, 2016 
  4. Ay A (March 2014)։ «Karin Mensah: il canto trasmette verità»։ Musica Jazz (Italian) (Milan: Volontè & Co.): 43։ Վերցված է հունվարի 22, 2016 
  5. «Karin Mensah» (Italian)։ Egea Music։ Վերցված է հունվարի 21, 2016 
  6. «Verona Pop Festival-3rd Edition» (Italian)։ Verona, Italy: Verona Pop Festival։ սեպտեմբերի 6, 2015։ Վերցված է հունվարի 21, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]