Կարին Էնստրյոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարին Էնստրյոմ
 
Կուսակցություն՝ Կոալիցիոն չափավոր կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Ծննդյան օր մարտի 23, 1966(1966-03-23)[1] (58 տարեկան)
Ծննդավայր Helga Trefaldighet, Շվեդիա[1]
Քաղաքացիություն  Շվեդիա

Կարին Էնստրյոմ (շվեդ.՝ Karin Enström, մարտի 23, 1966(1966-03-23)[1], Helga Trefaldighet, Շվեդիա[1], ծննդյամբ՝ Կարին Մարթա Էլիզաբեթ Լանդերհոլմ, շվեդ.՝ Karin Märta Elisabeth Enström), շվեդ քաղաքական գործիչ, Շվեդիայի պաշտպանության նախարար (2012-2014)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը Շվեդիայի բանակի գեներալ Շտեֆեն Լանդերհոլմն էր, մայրը՝ Օլենա Թինգդալը, ավագ եղբայրը՝ Հենրիկը, Լատվիայում Շվեդիայի դեսպանն է (1 սեպտեմբերի, 2013), քույրը՝ Լուիզան, ամուսնացած է շվեդ քաղաքական գործիչ Պեր Բիլի հետ։ Կարինն ամուսնացած է Անդերս Էնստրյոմի հետ, որը ծովափնյա պահպանության փոխգնդապետ է, նրանք ունեն երեք երեխա[2]։

Ծառայություն բանակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարինը 1987 թվականին ավարտել է Թագավորական ռազմական քոլեջի սպայական դասընթացները, իսկ 1993 թվականին ավարտել է բարձրագույն դասընթացները։ Մինչև 1998 թվական ծառայել է Շվեդիայի Վաքսհոլմ քաղաքի ափամերձ գվարդիայում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1991-1992 թվականներին Կարին Էնստրյոմը եղել է «Չափավոր կոալիցիա» կուսակցության երիտասարդական թևի գլխավոր քարտուղարը, 1993-1994 թվականներին աշխատել է արդյունաբերության նախարարությունում՝ որպես փորձագետ։ Զբաղեցրել է նաև Վաքսհոլմի քաղաքային խորհրդի խորհրդականի պաշտոնը՝ շարունակելով ծառայել բանակում։ 1998 թվականին թողել է այդ պաշտոնը (2002 թվականին և 2010 թվականին վերադարձավ քաղաքային խորհրդի ղեկավարի պաշտոնին), զորացրվեցել է բանակից և շուտով ընտրվել Շվեդիայի Ռիքսդագի պատգամավոր։ 1998-2000 թվականներին եղել է Ռիքսդագի պատգամավոր, 2002-2010 թվականներին աշխատել է Շվեդիայի պաշտպանության կոմիտեում (2008 թվականից՝ նախագահ)։ 2010 թվականի ընտրություններից հետո աշխատել է Արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաև ղեկավարել է խորհրդարանական պատվիրակությունը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում։ 2012 թվականի ապրիլի 19-ին Շվեդիայի Պաշտպանության նախարար Ստան Տոլգֆորսի աշխատանքից ազատվելուց հետո ղեկավարել է նախարարությունը և ընդգրկվել Ֆրեդրիկ Ռեյնֆելդտի ղեկավարած նախարարների կաբինետում[3]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Yesterday Live ռուսական հեռուստատեսային շոուն 2013 թվականի փետրվարի 24-ին թողարկեց սքեչ ABBA խմբի «Mamma Mia» երգի համար, որը ծաղրում էր շվեդական բանակի մարտունակությունը։ Թողարկումը պատրաստվել էր Շվեդիայի բանակի գլխավոր հրամանատար Սվերկեր Յորանսսոնի հայտարարության կապակցությամբ, որը պնդում էր, որ Շվեդիան զինված հարձակման դեպքում, առանց ՆԱՏՕ-ի աջակցության չի կարող դիմանալ մեկ շաբաթից ավելի[4]։ Տեսահոլովակում Էնստրյոմը հիշատակվում է հետևյալ խոսքերով .«Մեր ներուժը փխրուն է // Եվ պաշտպանության նախարարը շրջազգեստով կին է», չնայած Ռուսաստանի հեռուստատեսությանը ուղղված սեքսիզմի քարոզչության մեղադրանքներին[5], Էնստրյոմն ինքը տեսանյութը համարեց անվնաս և «խոսքի նման ազատությունը անվանեց հիանալի, հատկապես Ռուսաստանի համար»[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Sveriges befolkning 1990Ramsele: National Archives of Sweden, 2011. — ISBN 978-91-88366-91-7
  2. Karin Enström ny försvarsminister (շվեդ.)
  3. Կենսագրականը Շվեդիայի կառավարության կայքում Արխիվացված 2014-02-22 Wayback Machine (շվեդ.)
  4. The Local: Русские высмеяли страх шведов перед российской армией Արխիվացված 2014-02-22 Wayback Machine (ռուս.)
  5. «Արևելքի հսկան վերազինում է շվեդական սենդվիչներով». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. Шведы посчитали, что русские глумятся над их армией Արխիվացված 2014-02-21 Wayback Machine (ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարին Էնստրյոմ» հոդվածին։